Աշխատավարձի հույսին ապրող պատգամավորը. «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենի ունեցվածքը․ ո՞վքեր են նույն տանը գրանցված անձինք

Ժողովուրդը գրում է. ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանը խորհրդարանում իր քաղաքական կարիերան սկսել է 2018 թվականի հեղափոխությունից հետո։
Մինչ այդ նա եղել էր «ՍՄ ՎԵԲ ստուդիո» կազմակերպության Երեւանի մասնաճյուղի հիմնադիր ղեկավար: Հեղափոխությունից հետո նա պաշտոն ստացավ և դարձավ «Քաղաքացիական պայմանագիր»կուսակցության վերադարձի հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու: Գրեթե մեկ տարի այս պաշտոնին մնալով նա դարձավ ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ: 2020-2021 թվականներին նա եղել է ՀՀ վարչապետի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվության կենտրոն ՊՈԱԿ-ի տնօրեն: Սա բոլորիս հայտնի «Ֆեյքերի ՊՈԱԿ»-ն է։


«Ֆեյքերի ՊՈԱԿ»-ի նախկին տնօրենը իր՝ 2022 թվականի հայտարարագրում ո՛չ անշարժ գույք է հայտարարագրել, ո՛չ տրանսպորտային միջոց։


Պատգամավորի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 295 հազար դրամ։ Ըստ հայտարարագրի՝ նա ո՛չ կանխիկ դրամ ունի, ո՛չ էլ էլեկտրոնային հաշիվներ։ Պատգամավորի տարեկան եկմուտը սահմանափակվում է Ազգային ժողովից ստացած աշխատանքի վարձատրությամբ, որը կազմում է 7 մլն 759 հազար դրամ։
Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 3 մլն 948 հազար դրամ։

Պատգամավոր Մինասյանի հետ համատեղ բնակվող Նունե Հակոբջանյանը, ով, ըստ Մինասյանի հայտարարագրի, բժիշկ է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, հայտարարագրել է 2016 թվականին ձեռք բերած բնակարան Երևանում։ Նա հայտարարգրել է KIA մակնիշի մեքենա ձեռք բերված 2019 թվականին։ Նրա կանխիկ դրամական միջոցները կազմել են 400 հազար դրամ։ Բժշկի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 8 մլն 351 հազար դրամ, որը աշխատանքի վարձատրություն է բժշկական կենտրոնից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 11 մլն դրամ, որը հիփոթեքով բնակարանի մայր գումարի մնացորդն է։

Պատգամավորի հետ համատեղ բնակվող մյուս անձը՝ Սյուզաննա Մինասյանը, անշարժ գույք չի հայտարարագրել, փոխարենը 2023 թվականին ձեռք է բերել 2013 թվականի արտադրության Ford մակնիշի մեքենա։ Նա հայտարարագրել է 250 հազար դրամ կանխիկ դրամական միջոց, սակայն տարեկան եկամուտներ չկան։

Հավելենք նաև, որ Լիլիթ Մինասյանի գրանցման հասցեում բացի իրենից, փաստացի գրանցված է 5 անձ, որոնցից միայն երկուսն են նշված հայտարարագրում որպես համատեղ բնակվող անձ։

դիտվել է 562 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am