Սեպտեմբերի 22-ին Արցախ այցելած և Ադրբեջանի պահանջով միջազգային հետախուզման մեջ գտնվող Թուրքիայի 4 քաղաքացիներից թուրք քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասը հարցազրույց է տվել Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսին»:
«Երբ հայաստանյան մեր այցի ժամանակ ասացին՝ կցանկանա՞ք տեսնել Արցախը, շատ ոգևորվեցի: Բացառությամբ Հայաստանի ոչ մի երկրի կողմից չճանաչված Արցախի՝ այդ փակ տուփի մեջ ի՞նչ կա՝ ցանկանում էի տեսնել:
Մենք անչափ տպավորվել ենք Արցախի ժողովրդի դրական արձագանքից, որոնք Թուրքիայից զբոսաշրջիկների տեսնելով՝ խնդրել են թարգմանչին իրենց շնորհակալությունը փոխանցել նրանց Արցախ հասնելու համար: Մենք չենք ցանկանում այսօր առկա խնդիրները ժառանգություն թողնել մեր թոռներին: Երբ զբոսնում ես Շուշիի Կերպարվեստի պետական թանգարանում ու զմայլվում աննման աշխատանքներով, հասկանում ես. կա մի ուրիշ աշխարհ, որը մենք երբեմն չենք տեսնում: Կարևորը, որ այդ աշխարհը չմնա թանգարանների ներսում միայն», - ասել է Ուրասը:
Ուֆուք Ուրասը հարցազրույց է տվել նաև ադրբեջանական ԶԼՄ-ներից մեկին և նշել, որ «սև ցուցակում» հայտնվելն իրեն չի զայրացրել: «Ինչ արած, ուրեմն այդպես էլ պետք է լիներ… Ես չեմ պատրաստվում այն վիճարկել»,- ասել է թուրք քաղաքական գործիչը՝ շեշտելով, որ համաձայն չէ այն կարծիքի հետ, թե Արցախը պատկանում է Ադրբեջանին:Այնուհետև, առաջարկել է հայերին ու ադրբեջանցիներին ապրել Արցախում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանի կողմից ղեկավարվող «Արևմտահայերի ազգային խորհուրդ» ՀԿ-ի կողմից մի խումբ թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչներ այցելել են Արցախ:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը