Ադրբեջանի գլխավոր դատախազությունը «Ադրբեջանի պետական սահմանը անօրինական կերպով հատելու» մեղադրանքով հետաքննություն է սկսել սեպտեմբերի 22-ին ճանաչողական նպատակով Արցախ այցելած 4 թուրք հասարակական-քաղաքական և մշակութային գործիչների նկատմամբ:
«Ադրբեջանի կողմից 4 հայտնի թուրքերին սառը ցնցուղ. կալանավորման որոշում» վերնագրով հրապարակման մեջ «Hurriyet»-ը գրում է, որ Ադրբեջանի դատախազությունը Արցախ այցելած Թուրքիայի Կանաչների և ձախակողմյանների կուսակցության հիմնադիր անդամ, «Անկարայի մտքի հարթակ» հասարակական կազմակերպության ղեկավար, Թուրքիայի 23-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր Ուֆուք Ուրասի, գրող, հրապարակախոս Սաիթ Չեթինօղլուի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի ու Էրոլ Քաթըրջըօղլուի վերաբերյալ կալանավորման որոշում է կայացրել և միջազգային հետախուզում հայտարարել:
Ադրբեջանի Գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Արցախ այցելած Թուրքիայի քաղաքացիների դեմ և այս հարցով դիմել նաև Թուրքիայի կառավարությանը:
Վերը նշված հայտարարությունից հետո Թուրքիայի «Ազգային շարժում» կուսակցության պատգամավորներից Աթիլլա Քայան դատապարտել է թուրք մտավորականների այցն Արցախ և անվանել նրանց «ծպտյալ հայեր»:
Նշենք, որ այցելությունն Արցախ կազմակերպել էր ԱԺ նախկին պատգամավոր Արագած Ախոյանը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը