Հայաստանը հավանություն չի տվել ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում երկու փաստաթղթի ընդունմանը. armeniasputnik.am

Հայկական կողմը հավանություն չի տվել այսօր տեսակապի ձևաչափով անցկացված ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ներկայացված բանաձևերի երեք նախագծերից երկուսի քվեարկությունից։ Այս մասին տեղեկանում ենք Sputnik Բելառուսից։


Օրակարգում երեք հարց էր ընդգրկված` նացիզմի վերականգնման և պատմական ճշմարտության խեղաթյուրման հետ կապված գործողությունների համար պատասխանատվության վերաբերյալ առաջարկությունների նախագծի մասին, աղքատացված ուրանով զինամթերքի կիրառման հնարավոր հետևանքների մասին, ինչպես նաև Կանադայի խորհրդարանում ՍՍ «Գալիցիա» դիվիզիայից նացիստի արդարացնելու և խրախուսելու փորձի հետ կապված հայտարարության նախագծի վերաբերյալ։ Վերջին երկու բանաձևերը հավանության չեն արժանացել հայ խորհրդարանականների կողմից։

ՀՀ ԱԺ-ի ներկայացուցիչները ուրանով արկերի կիրառման հնարավոր հետևանքների մասին հայտարարության նախագծի հետ կապված կարծիք են հայտնել, որ փաստաթուղթը լիարժեք չէ, դրա որոշ կետեր էլ չեն համապատասխանում 2022 թվականի դեկտեմբերի 7-ի ՄԱԿ-ի ԳՎ համապատասխան բանաձևին։


«Հասկանալի չէ նաև կետերից մեկի ձևակերպումը, որն անիմաստ է դարձնում բոլոր նախորդ կետերը։ Այդ խմբագրման համաձայն` աղքատացված ուրանով զինամթերք կարելի է օգտագործել, բայց պատասխանատու կերպով։ Վերոնշյալը հաշվի առնելով` ՀՀ ԱԺ-ն չի մասնակցի հարցի քվեարկությանը։ Եվ խնդրում ենք մեր դիրքորոշումը ներառել նիստի արձանագրության մեջ»,- ընգդծել են խորհրդարանականները։

ՀԱՊԿ ԽՎ քարտուղարությունում իրենց հերթին նշել են, որ կանոնակարգի համաձայն` կոնսենսուսի սկզբունքը տվյալ դեպքում կպահպանվի։

«Հաշվի առնելով, որ եթե պատվիրակություններից մեկը ձեռնպահ է մնում կամ չի մասնակցում քվեարկությանը, տվյալ փաստաթուղթը նիստի արձանագրության մեջ կարող է ընդունվել համապաստախան նշումով»,- ընդգծել են ՀԱՊԿ-ում։

Բանաձևի նախագծում խոսվում է աղքատացված ուրանով զենքի կիրառման հետևանքով շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտմամբ պայմանավորված բնապահպանական, մարդասիրական և տեխնոգեն հետևանքների մասին։ Հիշեցնենք, որ նախկինում նման արկեր կիրառում էին միայն ՆԱՏՕ–ի երկրները։ Հյուսիսատլանտյան դաշինքի որոշ պետություններ ուրանով արկերն Ուկրաինային են փոխանցել։

Ինչ վերաբերում է չընդունված երկրորդ փաստաթղթին, ապա դրա հետ կապված ՀԱՊԿ ԽՎ հայտարարության նախագիծ է մշակել կանադական խորհրդարանում նացիստի արդարացման և խրախուսման փորձի վերաբերյալ։ Հայկական կողմն առարկություններ է հայտնել, քանի որ ՀԱՊԿ ԽՎ բանաձևի նախագծում կանադացի օրենսդիրների հասցեին բավականին կոշտ գնահատականներ են հնչում։

ՀՀ ԱԺ պատգամավորները փաստել են նաև, որ Կանադան Երևանի համար բարեկամական պետություն է։

Հայկական կողմը միանշանակ պատրաստ կլիներ միանալու նախագծին, եթե այն լիներ զուտ ՄԱԿ–ի ԳՎ 78-րդ նստաշրջանի բանաձևի շրջանակում, որը վերնագրված է որպես պայքար նացիզմի և նեոնացիզմի հերոսացման դեմ։ Վերոնշյալը հաշվի առնելով` Հայաստանի ներկայացուցիչները ՀԱՊԿ ԽՎ են ուղարկել նոր նախագիծ։ Մասնագիտական մշտական հանձնաժողովի հաստատումից հետո այն կներկայացվի խորհրդին։

դիտվել է 249 անգամ
Լրահոս
Սկանդալից հետո ադրբեջանցի մարզիկը ցմահ որակազրկվել է Ահազանգ. մետրոյի կայարաններից հեռացրել են ժետոնով մուտքի հնարավորությունը, հերթեր են Աշոտ Փաշինյանը կորցրել է դրամապանակը․ «Հրապարակ» Տիգրան Ավինյանը Սամվել Ալեքսանյանի փեսային 70 միլիոնով հողամաս է վաճառել ԱԺ կողմից տրված պարգևավճարները խորհրդարանական ընդդիմությունը՝ «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները, ամբողջ ծավալով կուղղեն բարեգործությանը և սոցիալական աջակցությանը Հուլիսի 5-ին, ժամը 19։30-ին տեղի կունենա հավաք Սուրբ Աննա եկեղեցու բակում Պուտինը խոսել է Միութենական պետության զարգացման մասին Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ երկխոսության․ Պուտին Երևան-Սևան ճանապարհին բախվել են «Land Rover»-ը և «Volkswagen»-ը Մածուն մերելն էլ որ սովորես․․․ էլ մեզ զենք պետք չի Ինչո՞ւ է Գնել Սանոսյանի մտերիմ-համագյուղացին լքել յուղալի պաշտոնն ու նավը․ Yerkir.am Թուրք հասարակության 76.5%-ի կարծիքով, Ռայիսիի ուղղաթիռի կործանումն ուղղորդված էր «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեսակցել եմ Սրբազան պայքարի շրջանակներում կալանավորված շուրջ մեկ տասնյակ քաղաքացիների. Տիգրան Աբրահամյան Երևանում հարկադիրը բնակարանից վտարել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողի կնոջն ու 7-ամյա երեխային Քաղաքացին փորձել է կամրջից նետվել Ողջի գետը․ ինքնասպանության փորձը կանխվել է «Խաղաղության պայմանագրի մշակման հարցում ԱՄՆ վճռականությունը գնահատանքի է արժանի». Ալիև Դիլիջան-Վանաձոր ճանապարհին բախվել են «Mercedes»-ն ու «Opel»-ը․ կա 6 վիրավոր, այդ թվում՝ անչափահասներ Երևան-Աշտարակ ճանապարհին բախվել են «Mercedes» և «Nissan»-ը․ 2 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Աբխազիան հայտարարություն է տարածել՝ իր բողոքը հայտնելով Վրաստանում Արարատ Միրզոյանի հայտարարությունների կապակցությամբ Հանրահավաքներին ու բողոքի ակցիաներին մասնակցելու համար կալանավորված մի շարք անձանց հնարավոր չէ տեսակցել, արգելք է սահմանված Ռուսաստանը լրջորեն է վերաբերվում Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության մասին Դոնալդ Թրամփի հայտարարություններին․ Պուտին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հուլիսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հուլիսի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Գևորգյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am