«Թմրանյութ դու ու քո նմաններն եք օգտագործում, անուղե՛ղ». Բաքոյանն արհամարհում է դատարանին

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանը երեկ տեղի ունեցած դատական նիստին եւս չի ներկայացել: Մինչդեռ դատարանի որոշմամբ պարտավոր էր գալ եւ ապացույցներ ներկայացնել հասարակական գործիչ Էդգար Ղազարյանի մասին իր կողմից արված զրպարտչական հայտարարությունների վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում Ռուստամ Բաքոյանն Էդգար Ղազարյանի հասցեին վիրավորական արտահայտություններ էր հնչեցրել, երբ Ղազարյանը, որպես ՄԻՊ-ի թեկնածու, ներկայացել էր ԱԺ համապատասխան հանձնաժողովի նիստին։ Բաքոյանը Ղազարյանի հասցեին նաեւ ասել էր․ «Թմրանյութ դու ու քո նմաններն եք օգտագործում, անուղե՛ղ»:

Ղազարյանը դիմել էր դատարան` զրպարտությունը հերքելու, ինչպես նաեւ վիրավորանքի 11 դրվագների համար ներողություն խնդրելու պահանջով։ Բաքոյանը գործով որեւէ նիստի չի մասնակցել, նիստերին չի մասնակցում նաեւ նրա շահերի ներկայացուցիչը, երեկ տեղի ունեցած նիստն անցել է առանց պատասխանող կողմի, թեեւ նրանք պատշաճ ծանուցված են եղել։

«Ըստ էության, նա իր պահվածքով անհարգալից վերաբերմունք է ցուցաբերում նաեւ դատարանի նկատմամբ՝ ոչ միայն դատավարությանը որեւէ ձեւով չմասնակցելով, այլեւ չտեղեկացնելով դատարանին իր բացակայության պատճառների մասին, չի ներկայացնում դատարանի կողմից պահանջվող տեղեկությունները, անգամ դրանց որեւէ կերպ չի արձագանքում։ Պատգամավորի նման պահվածքը վերաբերմունք է ոչ միայն դատավարության կողմի, այլեւ, առաջին հերթին, դատարանի նկատմամբ։

Հիշեցնեմ, որ Արսեն Թորոսյանը, երբ առողջապահության նախարար էր, պարտվել էր պրոֆեսոր Մինասյանի հետ վեճում դատարանում եւ հրապարակայնորեն հայտարարեց, որ հրաժարվում է կատարել դատարանի պահանջը՝ ներողություն խնդրելու մասին»,- ասաց Ղազարյանը»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 546 անգամ
Լրահոս
Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը Մանրամասներ՝ Մինաս Ավետիսյան փողոցում տեղի ունեցած վիճաբանությունից Ստեղծված օրակարգը կեղծ է․ «Ուժեղ Հայաստան» Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին Ընդդիմությունը չի մասնակցելու Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար ԱՆՈՆՍ․ «Ես վստահ Ձեզ ասում եմ՝ շուտով ամեն ինչ լավ կլինի»․ Սամվել Կարապետյանի ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԸ (video) «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցելու ԱԺ-ում Փաշինյանի առաջարկությամբ ստեղծված հանձնաժողովին Նարեկ Կարապետյանը մանրամասներ է ներկայացրել Շաքիում տեղի ունեցած դեպքից ԱԺ-ում ստեղծվել է Եկեղեցու վերաբերյանլ հանձնաժողով Զինված ադրբեջանցին մտնում է Հայաստան, կրակում, իսկ Պապիկյան Սուրենը գիտե՞ք՝ ինչով է զբաղված․Հակոբյան (video) Հնդիկ օդաչուն մանրամասներ է հայտնել flydubai ավիաընկերության ինքնաթիռում տեղի ունեցած միջադեպի մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am