Դավեր Դավիթ Հարությունյանի դե՞մ, թե նա հայտնվել է սեփական ծուղակում

Դավիթ Հարությունյանը, որին ամիսներ առաջ արդարադատության նախարար նշանակեցին հատուկ առաքելությամբ, ամենեւին էլ լավ չի կատարում իր գործը, ինչը բացահայտվել է իր հաշվետու ասուլիսի ընթացքում: Ովքեր տեղյակ չեն, ասենք, որ Հայաստանի նոր Սահմանադրության կնքահայր Դավիթ Հարությունյանը, ով վարպետորեն տիրապետում է մանիպուլացիաներին, համակարգ էր գործուղվել հենց այդ նպատակով, որպեսզի ՀՀ օրենսդրական դաշտը իր ֆանտաստիկ տրամաբանությամբ համապատասխանեցներ փորձագետների կողմից քննադատված Մայր օրենքին: Բայց ժամանակը ցույց է տալիս, որ Դավիթ Հարությունյանը անկարող է սղղացնել բոլոր աղմկոտ նախագծերը, որոնք իր թեթեւ ձեռքով պետք է օրենքի ուժ ստանան: Ահավասիկ «Տեղեկավության ազատության մասին» օրենքի նախագիծը, որը բուռն քննարկումներ էր  առաջացրել շահագրգիռ շրջանակներում, պարզվում է այդքան վատը չէ, որքան մեզ է ներկայացվել եւ ամենեւին էլ իշխանությունը ի դեմս արդարադատության նախարարության եւ հանձին օրինաստեղծ Դավիթ Հարությունյանի այնքան էլ <<փիսը>> չեն, որքան մենք են կարծում ու հեչ էլ չեն «ընկել լրագրողների հետևից»: Դավիթ Հարությունյանն էլ որպես այդ չարաբաստիկ նախագծի հեղինակ իրականում մեր՝ լրագրողներիս կողմից է, այլ ոչ թե մանր ու մեծ չնովնիկների: Հիշեցնենք, որ վերջերս նման նախագիծ ներկայացվել էր «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի ներկայացուցիչ Լիանա Դոյդոյանի կողմից: Նա ասել էր, որ նախագծի հեղինակը Արդարադատության նախարարությունն է, այն ուղարկել է իրենց կազմակերպությանը՝ ծանոթանալու և կարծիք հայտնելու համար: Նախագծում մտահոգիչ դրույթներ կան ԶԼՄ-ների համար առ այն, որ մինչև 50 աշխատակից ունեցող պետական հիմնարկները և կազմակերպությունները  կարող են հրաժարվել ԶԼՄ-ներին տեղեկատվություն տրամադրելուց: Կամ այս մեկը՝ պետական մարմինն ինքն է որոշելու՝ տվյալ տեղեկատվությունը տրամադրել լրատվամիջոցին, թե մերժել: Դավիթ Հարությունյանն ասաց, որ այս դրույթներին ինքն էլ է դեմ: Լրագրողները հետաքրքրվեցին՝ գուցե նախարարությունը սևագիր փաստաթո՞ւղթ է շրջանառության մեջ դրել: <<Տարօրինակ իրավիճակ է ստեղծվել, որովհետև ձեր բարձրացրած հարցերի մի մասին ես կարող եմ դեմ արտահայտվել ոչ պակաս սուր>>, չքմեղացել է նախարարը ու խնդրանքով դիմել լրագրողներին.<<Մի օգտագործեք <<սևագիր շրջանառության մեջ դնել>> բառակապակցությունը: Խոսքը չի վերաբերում ոչ սևագրին, ոչ էլ շրջանառության մեջ դնելուն: Խոսքը վերաբերում է նրան, որ ասենք մենք հիմա դահլիճում ձեզ հետ քննարկում կազմակերպենք, յուրաքանչյուրը մի գաղափար ասի, մենք այդ գաղափարները ֆիքսում ենք: Հետո սկսենք քննարկել այդ գաղափարները և հարցնենք ձեր կարծիքը: Եվ դուք որոշեք, որ սա փաստաթուղթ է, որը պետք է դնեք իմ անունից շրջանառության մեջ: Ես դա համարում եմ անպարկեշտ>>,- մինչեւ անգամ հայտարարել է նախարարը: Իհարկե, Դավիթ Հարությունյանը անկեղծ չէ, ասելով, թե ինքն անտեղյակ է նման փաստաղթի մասին, այլապես հենց թեկուզ տեղում կպարզեր՝ ով է իր անունից հանդես գալիս հրապարակավ եւ այն էլ աղմկահարույց նախագծի մասին: «Ուրեմն նորից ուզում եմ կրկնել, որ եթե լիներ որևէ նախագիծ սևագիր տարբերակով և ներկայացվեր հանրային քննարկման, ապա ես դրա մասին կհայտնեի ձեզ և իմ անունից որևէ մեկը չի կարող հրապարակել փաստաթուղթ հանրային քննարկման համար, որը ես չեմ հրապարակել։ Եվ այդ առումով քննարկել որևէ փաստաթուղթ, համարում եմ ժամանակավրեպ»,-խուսանավել է նախարարը հայտարարելով, թե պետք է քննարկվի այն նախագիծը, որը մշակում և ներկայացնում է Արդարադատության նախարարությունը և ոչ թե անհայտ ծագումնաբանության փաստաթուղթ լինի: Իրականում կան հավաստի տեղեկություններ, որ վերը նշված բոլոր աղմկահարույց դրութներն էլ քննարկվել է նախագծում ու տեղ գտել այսպես կոչված սեւագիր փաստաթղթում,  խնդիր է դրվել նախագիծը անաղմուկ սղղացնել եւ օրենքի ուժ տալ, ինչը չի ստացվել: Դավիթ Հարությունյանը հասկանալով, որ ընկել է իր իսկ լարած ծուղակը, անմիջապես հրաժարվել է դրանից: Այլապես ստացվում է, որ նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ հանձին պետ Շուշան Դոյդոյանի, ում քույրը՝ Լիանա Դոյդոյանն էլ հենց ԻԱԿ ղեկավարն է նախարարության թիկունքում դավեր են հյուսել եւ լավություն արել լրատվադաշտին՝ նախապես քննարկում կազմակերպելով պատռել սույն նախագծի դեմքը, ինչը քիչ հավանական է, իսկ եթե դա ճիշտ է, ապա Դավիթ Հարությունյանը առաջիկայում անելիք ունի… Անի Սահակյան

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am