«Արցախյան խնդիրը ոչ թե տարածքային վեճ է Հայաստանի և Ադրբեջանի միջև, այլ դա ուղիղ մարդու իրավունքների պաշտպանության խնդիր է, որտեղ մարդու և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը անկյունաքարային է և Հայասատանը սատարելու է Արցախի քաղաքացիներին, իրենց այս պայքարում: Չի կարելի Հայաստանի հետ խոսել շանտաժի և ուլտիմատումի լեզվով»,-երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո,ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը , ներկայացնելով նիստում քննարկված թեմաները, առանձնացրել է Սերժ Սարգսյանի՝ ՄԱԿ-ի կենտրոնակայանում ունեցած հանդիպումներն ու ելույթը, որտեղ Սարգսյանը խոսելով Արցախյան հիմնախնդրի մասին արտահայտել է ոչ միայն ՀՀ, այլև Արցախի ու հայկական սփյուռքի միասնական դիրքորոշումը և օրակարգը, որն է Արցախի հիմնախնդրի խաղաղ կարգավորումը:
Անդրադառնալով Թուրքիայի ՊՆ նախարարի հայտարարություններին՝ Շարմազանովը նշել է,որ Թուրքիան եւս մեկ անգամ ապացուցեց, որ անելիք չունի արցախյան հիմնահարցում»։ «Թուրքիան այն երկիրն է, որը սատարել է Ադրբեջանի հանցագործ քաղաքականություն ապրիլյան պատերազմի ժամանակ»,-ասել է նա:
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը