Ինչու «զոհաբերեցին» ու ինչու ազատեցին Վազգեն Խաչիկյանին

Խարդախության և առանձնապես խոշոր չափի պետական գումարների յուրացման համար 12 տարի ազատազրկման դատապարտված՝ սոցապնախարարության Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանն այօր ազատ է արձակվել: Խաչիկյանն ազատ է արձակվել նախագահ Սերժ Սարգսյանի ներումով, ընդ որում նա արձակվել է պատժի լրիվ կրումով։ Նշենք, որ Խաչիկյանը կալանքի տակ էր շուրջ 5 տարի: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը 2014թ. դեկտեմբերի 8-ին Վազգեն Խաչիկյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ ՔՕ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին եւ 2-րդ կետերով, նաեւ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ դատապարտել 12 տարվա ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետ Վազգեն Խաչիկյանը ծառայության մի շարք պաշտոնատար եւ պատասխանատու անձանց հետ կազմակերպված խմբով 2006–2010թթ. ընկած ժամանակահատվածում, օգտագործելով իրենց պաշտոնական դիրքը, պաշտոնական կեղծիք կատարելու, այն է՝ կենսաթոշակի կասեցված վճարումը վերսկսելու վերաբերյալ վճարման իրավունք վերապահող կեղծ դիմումներ պատրաստելով կամ առանց այդ դիմումների վճարային ցուցակներում կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով անհիմն ելքագրել եւ յուրացման եղանակով հափշտակել են իրենց վստահությանը հանձնված, մահացած կամ ՀՀ տարածքից բացակայող կենսաթոշակառուների վճարումը կասեցված կենսաթոշակի առանձնապես խոշոր չափերի, ընդհանուր՝ 267.266.000 ՀՀ դրամ գումար: Խաչիկյանն ազատ է արձակվել պատժի լրիվ կրումով, ինչն էլ առաջացրել է հասարակական շրջանակների զայրույթը, Խաչիկյանի դեմ ալիք է բարձրացել, թե ինչպես է պատժի լրիվ կրումով ազատ արձակվել, եթե նա դատապարտվել էր 12 տարի ազատազրկման: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն այդ առիթով պարզաբանել է, որ նախագահի ներման հրամանագրերը կարող են ունենալ տարբեր ձեւակերպումներ, այդ թվում պատժաժամկետի նվազեցում: Հարությունյանը ենթադրում է, որ գործ ունենք այդ դեպքի հետ: Այսինքն, Սերժ Սարգսյանը ներել է Խաչիկյանին եւ նրա 12 տարի ազատազրկումը նվազեցրել մինչեւ 2017 թվականի սեպտեմբերի 28-ի դրություն, որից հետո էլ Խաչիկյանն ազատ է արձակվել: Սակայն նախարարի բացատրությունը չի բավարարում շատերին, դրանից հետո էլ բողոքի ալիքը չթուլացավ, շատերը պնդում են, որ պետական միջոցները յուրացնող պաշտոնյան պետք է ավելի երկար ժամանակ մնա ազատազարկման վայրում: Իհարկե, հանրությունը խոշոր հաշվով ճիշտ է, կարելի է անգամ ցմահ դատապարտել պետական միջոցները յուրացնող պաշտոնյային, սակայն սա քաղաքակիրթ երկրներում, որտեղ հարկատուների, շարքային քաղաքացիների գումարները գրպանելը հիրավի ծանր զանցանք է դիտարկվում։ Իսկ Հայաստանում Խաչիկյանի դեմ բողոքն անարդար է հենց միայն այն պատճառով, որ իշխանական ու պետական համակարգում պետական միջոցների վատնումով է զբաղված գրեթե յուրաքանչյուր պաշտոնյա՝ մանր ու միջին կալիբր ունեցողներից մինչեւ բարձրաստիճաններ։ Թանկարժեք գործուղումներ, մի քանի հարյուր հազարի հասնող կոնյակներ, բիզնես կլասի չվերթներ, սրանք այն անմեղ շքեղություններն են, որոնք պաշտոնյաների կյանքի անբաժանելի մասն են դարձել։ Հայաստանում պետական պաշտոնյաների կողմից պետական գումարների յուրացումը եզակի երևույթ չէ, յուրացնում են բոլորը՝ վերից վար, պատժվում են եզակիները։ Այս համատեքստում խիստ անարդար է, երբ միայն Վազգեն Խաչիկյանն է պետական միջոցների յուրացման համար ստանում խիստ պատիժ: Իսկ պատժվում են հիմնականում նրանք, ովքեր խաբել են Սերժ Սարգսյանին, արդար ու անկեղծ չեն եղել նրա հետ որոշակի հարցերում։ Ըստ ամենայնի Խաչիկյանին «փակեցին» ոչ թե այն բանի համար, որ նա պետական միջոցներ էր յուրացրել, այլ խախտել է իշխանական համակարգի չգրված օրենքը։ Իհարկե, կա տեսակետ, թե այդ դատապարտումը հանրության վրա կոռուպցիայի դեմ պայքարի տպավորություն թողնելու համար էր եւ տվյալ ժամանակահատվածն էր դա պահանջում: Այնինչ դա ոչ մի էֆեկտ չունեցավ հենց այն պարզ պատճառով, որ մեզանից յուրաքանչյուրը գիտի մի Խաչիկյանով կոռուպցիան չի վերանում, սա այն դեպքն է, երբ բոլորն են Խաչիկյան։ Իսկ հիմա Խաչիկյանն ազատ է արձակվել, որովհետեւ այդպես է ուզել Սերժ Սարգսյանը։ Անի Սահակյան

դիտվել է 105 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am