«Հայկական Ժամանակ» թերթը գրում է, որ երեկ Արցախում հակառակորդի կրակոցից զոհված զինծառայող 19-ամյա Սեյրան Սարգսյանը Տավուշի մարզի Թեղուտ գյուղի բնակիչ էր:
Ընտանիքն ապրում է ծայրահեղ ծանր սոցիալական պայմաններում: Այս մասին թերթի հետ զրույցում ասել է գյուղապետ Արարատ Թամրազյանը:
«Մեր գյուղի շատ չարքաշ ընտանիքներից մեկն է: Ծնողներն աշխատանք չունեն, երեք որդիներից ավագը մեկ տարի առաջ ավտովթարից էր զոհվել, Սեյրանն էլ ընտանիքի փոքրն էր, թոռնիկիս ընկերը: Ողջ գյուղը սգի մեջ է: Շատ խելոք, աշխատող տղա էր»,- ասել է Թամրազյանը:
Հարցին, թե ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը, Արարատ Թամրազյանն ասել է, որ Սեյրան Սարգսյանը դիրքերում հակառակորդի արձակած կրակոցից վիրավորվել է, հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել»,- գրում է թերթը:
Հոդվածն աամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ»-ի այսօրվա համարում
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը