Սաուդյան Արաբիայի, Հորդանանի, Եգիպտոսի, Ինդոնեզիայի և Պաղեստինի արտաքին գործերի նախարարները, ինչպես նաև Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) գլխավոր քարտուղարը ժամանել են Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի հետ քննարկելու Գազայի հատվածի շուրջ ստեղծված իրադրությունը։ Այդ մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Հանդիպմանը մեկնաբանելով իրավիճակը պաղեստինաիսրայելական հակամարտության գոտում` ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուսական կողմը դեմ է ահաբեկչությանը ցանկացած ձևով, սակայն դրա դեմ պետք է պայքարել՝ չխախտելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը։
Սերգեյ Լավրովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը կոչ է անում անհապաղ սկսել պաղեստինյան պետության ստեղծման շուրջ բանակցային գործընթացի վերսկսման նախապատրաստական աշխատանքները։
«Ցանկանում եմ ևս մեկ անգամ ընդգծել, որ անհրաժեշտ է ոչ միայն չանտեսել ռազմավարական բնույթի հարցերը, այլև հենց հիմա սկսել պայմաններ ստեղծել դրանց լուծման համար։ Նկատի ունեմ առաջին հերթին խաղաղ գործընթացի վերսկսման նախապատրաստումը միջազգայնորեն ճանաչված հիմքի վրա, որը հաստատվել է ՄԱԿ-ի շրջանակներում, 2002 թվականի Արաբական խաղաղության նախաձեռնության շրջանակներում, որն առաջ է քաշվել Սաուդյան Արաբիայի թագավորի կողմից, որին աջակցել են Արաբական լիգայի բոլոր անդամները և ԻՀԿ-ի բոլոր անդամները, և որը նախատեսում է 1967 թվականի սահմաններում անկախ, ամբողջական, ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծում՝ Արևելյան Երուսաղեմում մայրաքաղաքով», – ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Հանդիպմանը Լավրով հատկապես ընդգծել է, որ Գազայի հատվածում հումանիտար հետևանքներն աղետալի են, իսկ այնտեղ մտնող մարդասիրական օգնության ծավալն անբավարար է:
Դեկտեմբերի 30-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 30-ին, ժամը 11:30-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 27-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը