Տաթև Վիրաբյանն ազատ արձակվեց, բայց կմնա կալանքի տակ
44-օրյա պատերազմում զոհված Գևորգ Վիրաբյանի քույրը` Տաթևիկ Վիրաբյանն ազատ է արձակնվել։ Փաստաբան Արսեն Բաբայանը հայտնում են, որ Տ.Վիրաբյանը տան ճանապարհին է, այսօրվանից սկսվում է նրա երկամսյա տնային կալանքի ժամկետը:
«Անկալում եմ, որ երկու ամիս չի տևի և մոտ ժամանակներս Տաթևը կազատվի նաև տնային կալանքից:
Միաժամանակ տեղեկացնում եմ, որ արգելված է Տաթևի հաղորդակցությունն այլ անձանց հետ: Հյուր չգնաք, չզանգեք»,- գրում է Բաբայանը։