ԲՏԱ նախարարության գնած ամենագնացը ծառայողական չէ և չի սպասարկելու որևէ անձի

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետական բյուջեի միջոցներով «Տոյոտա Երևան» ընկերությունից ձեռք է բերել 46 մլն դրամ արժողությամբ «Toyota LC 300 3.3 GR Sport» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա, որը հատկացվելու է նախարարության համակարգում գործող «Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ին:

«Արմենպրես»-ին նախարարությունից հայտնեցին, որ ամենագնացը ձեռք է բերվել ՀՀ կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում բազային և շարժական ռադիոմոնիթորինգի համակարգի ներդրման ծրագրին և ժամանակացույցին հավանություն տալու մասին» թիվ 1346-Լ որոշման շրջանակներում: Ամենագնացը գնվել է ռադիոհսկման աշխատանքներ իրականացնելու համար։ Այն ծառայողական չէ և չի սպասարկելու որևէ անձի:

Ընդգծվում է, որ վերը նշված որոշման համաձայն, ներդրվող ռադիոմոնիթորինգի համակարգի կազմում գործելու են թվով 26 ստացիոնար և 5 շարժական կայաններ: «Հաշվի առնելով, որ 1 շարժական կայանի լրակազմում ներառված տեխնիկական միջոցների ընդհանուր քաշը շուրջ 2,5 տոննա է՝ համակարգի ներդրման «Տեխնիկական առաջադրանքի» պայմաններով նախատեսվել է շարժական կայանները հավաքել 1 լիաքարշակ և 4 միկրոավտոբուս տեսակի ավտոմեքենաների բազայի վրա:

Այդ պատճառով ընտրվել են ամուր տեխնիկական բնութագրերով ավտոմեքենաներ, ինչը ռադիոմոնիթորինգի տեխնիկական առաջադրանքի պայմանների պահանջ է։ Նշենք, որ 4 միկրոավտոբուսների վրա արդեն իսկ իրականացվում են կայանների հավաքման աշխատանքները, 5-րդը՝ տեխնիկական առաջադրանքի պայմաններին համապատասխան, լինելու էր լիաքարշակ ամենագնաց մեքենա, ինչի հիման վրա և առաջարկվող չափանիշներին համապատասխան ընտրվել է տվյալ մակնիշի ավտոմեքենան։

Ամենագնացը համալրվելու է ժամանակակից տեխնիկական միջոցներով՝ ռադիոհսկման և տեղորոշման աշխատանքներն իրականացնելու համար: Կարևոր է նշել, որ ներդրվող ռադիոմոնիթորինգի համակարգը իր տեխնիկական բնութագրերով եզակի է տարածաշրջանում, այն իրականացվում է գերմանական հեղինակավոր Rohde & Schwarz ընկերության կողմից, որն ընտրվել է հայտարարված մրցույթի արդյունքում»,-նշվում է տեքստում:

դիտվել է 154 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am