Հայկական նոր նորմալությունը և իր վտանգները. ուրախանալ արգելվում է տխրել

«Այլընտրանքային նախագծեր» խմբի նախաձեռնող Վահե Հովհաննիյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Պարտադրվող ուրախությունը, պարտադրվող տոնը զանգվածային բռնության ձևերից մեկն է՝ տոտալիտար-այլասերված գեշ ռեժիմներին բնորոշ։ Երևանի ինտենսիվ ամանորացմանը զուգահեռ՝ Արցախի մեր քույրերն ու եղբայրներն առ այսօր ամեն օր թաղում, հոգեհանգիստ, յոթ-քառասունքի մեջ են, ամեն օր ԴՆԹ-ի նոր հաստատում է գալիս ու նոր ողբերգություն։
Մենք նույնիսկ չենք հասցնում հասկանալ, թե ինչ ենք կորցրել, ինչ է լինելու, ոնց է լինելու։ Էս պայմաններում տոն ենք անում։
Նման բան համակենտրոնացման ճամբարներում էր լինում։
Երկրիդ վարչապետն ասում է՝ Ադրբեջանի բարձրագույն իշխանությունը Հայաստանը որպես «արևմտյան Ադրբեջան» է ձևակերպում, ու դրա հետ մեկտեղ զանգվածներին պարտադրում են ուրախանալ։
Երբեմն տպավորություն է, որ Հայաստանում էվոլյուցիան հակառակ ուղղությամբ է գնում. մենք մարդուց վերածվում ենք անասունի։
Ի՞նչ են մտածում Նիկոլի նկարի տակ աշխատող համակարգերը, թիմերը, ձայները կտրած կրթված շերտերը, որոնք իրենց խիղճն ու ուղեղը գրավադրել են Նիկոլի մոտ։ Իրոք ախր ամոթ է։ Մենք Բաքվի բանտերում մարդիկ ունենք, բազմաթիվ գերիներ։ Իշխանությունն իր բոլոր խողովակներով, մեդիամանիպուլյատիվ համակարգով անընդհատ համոզում է, որ սա նորմալ է։
Իրականում հայ ժողովուրդն ուրախ չէ։ Նա չի էլ հասցրել հասկանալ, թե ինչ է զգում։ Չի հասցրել մարսել իր հետ կատարվածը։ Նրան պարտադրում են ուրախություն։
Իշխանությունը բոլոր ողբերգություններից հետո փորձում է ստեղծել «նոր նորմալություն». պատերազմ՝ նորմալ է, պարտություն՝ նորմալ է, հազարավոր զոհեր՝ նորմալ է, շրջափակում՝ նորմալ է, Արցախի կորուստ՝ նորմալ է։
Հայ հասարակությանը 3-4 տարի է՝ ստիպում են ապրել անասնական պայմաններում՝ մարդուն ոչ բնորոշ մթնոլորտում։ Սրա հանգուցալուծումը կարող է անկանխատեսելի լինել։
2020-ից հետո անծայրածիր ողբերգության ժամանակ Եկեղեցին և նրա բազմաթիվ սպասավորներ իրենց վրա վերցրեցին պետական և հասարակական տարբեր ինստիտուտների դերը՝ մեղմելու համար վիշտը, տալու հույսի և վերապրելու ուժ։ Նույնն ինքնաբուխ արեցին հասարակական տարբեր խմբեր և անհատներ՝ դառնալով ինքնաօգնության խմբեր, որոնք նորից ակտիվացան արցախյան նոր ողբերգության շրջանում։ Եթե ինչ-որ առողջ բան դեռ մեր հասարակության մեջ պահպանվել է, ապա գուցե նաև դրա շնորհիվ։ Բայց սրանք ժամանակավոր, մեխանիկական սպեղանիներ են։
Հիմա ժամանակն է, որ հանրային համակարգերը (ներառյալ՝ քաղաքական) սկսեն առողջ երկխոսություն սեփական ժողովրդի հետ՝ վերականգնելու մարդկային հասարակության որակները, առաջին հերթին՝ ապրումակցումն ու արժանապատվությունը։ Գուցե պետական մեքենայով հնարավոր է պարտադրել հասարակությանը «վիզուալ ուրախություն», բայց վախենալ է պետք այն միտումից, որ հասարակությունը աղետի չափից արդեն դադարել է զգալ որևէ բան։ Այս սա իրոք վախենալու է»։

դիտվել է 376 անգամ
Լրահոս
Հայկազ Գրիգորյանը դատապարտվեց 6 տարի ժամկետով ազատազրկման Սկսվում է մեր օրերի հոգևոր Սարդարապատը. Հայր Վաչե Մկրտչյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռում, ժողովուրդը պարտավոր է պաշտպանել իր սրբությունները․ Արա Զոհրաբյան Վաղը լինելու եմ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում՝ ի աջակցություն Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու․ Լևոն Քոչարյան Հայաստանյայց Առաքելական Եկեղեցին այսօր փորձում են կոտրել, պառակտել և ենթարկեցնել․ Մետաքսե Հակոբյան Մայր Աթոռը մեզանից յուրաքանչյուրն է․ միասնական ժամերգությունը տեղի կունենա Սուրբ Էջմիածնում Արցախում մեր հարյուրավոր սրբատեղիների կորստյան հետ հաշտ անձինք գնում են Էջմիածինը «ազատագրելու» Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կատարվում է ևս մեկ օրենքի բացահայտ և կոպտագույն խախտում․ փաստաբան Մեքենան բախվել է էլեկտրասյանը, հետո գազատար խողովակին․ վիրավոր կա Պահե՛լ ազգայինը, չզոհաբերե՛լ հոգևոր Հայաստանը, վանե՛լ տիրադավերին ու վարչակարգի Նեռին․ Գասպարյան Առանցքային տիրադավերից մեկին Ռուբեն Վարդանյանը ժամանակին ցուցաբերել էր հսկայական աջակցություն ԱՄՆ ավիակիրը հարվածի հեռավորության վրա մոտեցել է Վենեսուելայի ափերին Թուրքիայի և Ադրբեջանի առևտրի ծավալը հասել է ռեկորդային 8 մլրդ դոլարի Վաղը վարչակարգը պլանավորել է հարձակվել Մայր Աթոռի վրա. Ստեփան Դանիելյան ՌԴ-ն պատրաստ է աջակցել Իրանին միջուկային ծրագրի շուրջ լուծումների որոնման հարցում. Լավրով Վաղ է խոսել քաղցկեղի հանդեպ վերջնական հաղթանակի մասին. Օնիշչենկոն` պատվաստանյութերի մասին Դատարանը Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքը երկարաձգեց Սիրուշոյի և Քոչարյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Հայտնի է Շիրակի մարզպետին հանելու պատճառը․ ով է լինելու նոր մարզպետը Գագիկ Սուրենյանն առաջիկա տասն օրվա եղանակի մասին Տիրադավ եպիսկոպոսները նոր հայտարարություն են արել Ռուսի ագենտը գիտեք, ռուսի սապոգը չգիտե՞ք... Գազայում իսրայելական հարվածներից զոհեր ու վիրավորներ են գրանցվել
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am