Ավելի քան 850 հայկական բեռնատար թե՛ ՌԴ–ի, թե՛ Վրաստանի ուղղությամբ այս պահին Վերին Լարսի անցակետում սպասում է ճանապարհի բացմանը։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Ռուսաստանում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։ «Այս պահին դեպի ՌԴ ուղղությամբ ճանապարհին ունենք մոտ 700 բեռնատար, իսկ հակառակ ուղղությամբ` 150 բեռնատար»,–ասաց նա։ Վահան Հակոբյանը տեղեկացրեց, որ Խաչի լեռնանցքի հատվածում ձնահոսքի վտանգը վերանալուն պես վրացական կողմը կսկսի մաքրման աշխատանքները, և եթե կրկին տեղումներ չլինեն, ճանապարհը հնարավոր կլինի բացել: Նշենք, որ ռազմավիրական ճանապարհով բոլոր տեսակի ավտոտրանսպորտի երթևեկությունը ժամանակավորապես դադարեցվել է երեկվանից։ Պատճառը եղանակի վատթարացումն է։
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը