ԲՀԿ-ականները միմյանց աչքալուսանք են տալիս. պատգամավոր Նորա Առուստամյանը զույգ տղա է ունեցել

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները երեկ ԱԺ-ում միմյանց աչքալուսանք էին տալիս: Armtimes.com-ին հաջողվեց պարզել, որ խմբակցության ամենաերիտասարդ պատգամավորը՝ ԲՀԿ-ական Նորա Առուստամյանը, սեպտեմբերի 25-ին երկու արու զավակ է լույս աշխարհ բերել: Մեր այս տեղեկությունը հաստատեց նաեւ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը: «Տիկին Առուստամյանը երեք օր առաջ է ունեցել երկու առողջ տղաներ: Ես արդեն խոսել եմ նրա հետ եւ շնորհավորել, երեխաները եւ մայրը ոչ մի խնդիր չունեն»,-  ՀԺ-ի հետ զրույցում ասաց Տոնոյանը: Նորա Առուստամյանի տղաները լույս աշխարհ են եկել «Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատանը: Ծնողները երեխաներին անվանել են Արամ եւ Արեն: Նշենք, որ Նորա Առուստամյանը ծնվել է 1991թ. սեպտեմբերի 24-ին Աշտարակում: 2012-ին  ավարտել է Երեւանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի լեզվաբանություն եւ միջմշակութային հաղորդակցություն բաժինը: 2014-2017-ին եղել է ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի օգնականը: 2017թ. մայիսի 30-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 7 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով: Նորա Առուստամյանի հայրը՝ Սեդրակ Առուստամյանը, «Մուլտի Գրուպ Կոնցեռնի» գործադիր տնօրենն է, Գագիկ Ծառուկյանի աջ ձեռքը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 161 անգամ
Լրահոս
Ֆրանսիան դադարեցրել է միջուկային ռեակտորների աշխատանքը ռեկորդային շոգի պատճառով The Guardian․ Ակումբային ԱԱ-ի մասնակիցների թիվը հնարավոր է փոխվի Բրիտանիայի ծովային առևտրի վարչությունը հայտնել է, որ Հորմուզի նեղուցում կրակել են բեռնատար նավի վրա 27-ամյա վարորդը բախվել է երկաթե խողովակին և հայտնվել կանաչ գազոնում․ կա վիրավոր Ո՞ւր են անհետացել Էջմիածնի «Եկեղեցիների պուրակի» մանրակերտները․ ահազանգ Քանաքեռավանում բախվել են «Nissan March»-ն ու «Toyota Camry»-ն․ ավտոմեքենաներից մեկը վնաuել է գազատարը Բախվել են Mercedes-ը և Volkswagen-ը․ 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց Մինչև 2027 թ. հուլիսի 1-ը Ավտովթար Կապանում. վիրավորներ կան ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը Իշխանատենչությու՞ն թե՞ օտար ծրագրի իրականացում․ Խոսրով Հարությունյան Սպանությանն օժանդակելու մեղադրանքով հետախուզվողը ձերբակալվել է Վենեսուելայի երկրաշարժի հետևանքով երկու հայ ընտանիքների տներ են ավերվել Էլ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը. քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից «Բոլորին դեմ եմ» կուսակցությունն ինքնալուծարվում է Ալիկ Ալեքսանյանը կմնա կալանքի տակ Դավիթ Համաբարձումյանի տնային կալանքը փոխեցին վարչական վերահսկողության Պորտուգալիայից կրած պարտությունից հետո ուզբեկ երկրպագուները ջարդել են իրենց հեռուստացույցները «Պետությունը նախ կառուցվում է մտքի մեջ». Հայր Ռուբեն Կան ձերբակալվածներ Ադրբեջանցի պաշտոնյաները կանգնել են էկրանի առաջ և տեսակապով միացել Երևանի փողոցներին՝ իբր սա իրենց «հայրենիքն» է. ադրբեջանագետ Հունիսի 26-ին. Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է Սարգիս Տեր-Եսայանը տուժող է ճանաչվել՝ քաղաքապետարանում ծեծկռտուքի գործով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am