Փաշինյանը հրաժարվել է քննարկել այդ փաստաթուղթը, մեզ ներքաշել կործանարար պատերազմի մեջ․ Լևոն Զուրաբյան

Այսօր, նոյեմբերի 16-ին, ԱԺ նիստում Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով Ղարաբաղի կորստին եւ Հայաստանի անկախության վրա կախված վտանգին, հերթական զարմանահրաշ հայտարարությունն է արել, ասելով.


«Այն, ինչ մենք ուզում էինք Լեռնային Ղարաբաղի հարցով, այլեւս հնարավոր չէր առնվազն ԵԱՀԿ 1996 թվականի դեկտեմբերի Լիսաբոնի գագաթնաժողովից հետո։ Եվ նրանք, ովքեր այդ գագաթնաժողովի կոնսենսուս մինուս մեկին (ընդ որում, մինուս մեկը Հայաստանն էր) միանալուց հետո պաշտոնական հանդիպումների փակ հատվածներում եւ ռեստորաններում մեզ հավաստիացնում էին, թե դա հնարավոր է ու անպայման լինելու է, եւ մեզ անընդհատ քաջալերում էին, մտքում մեկ նպատակ ունեին միայն՝ թույլ չտալ, որ Հայաստանում պետություն կայանա։ Եվ նրանց ռազմավարական սցենարը հենց դա էր՝ Ղարաբաղի հարցը որպես լծակ օգտագործել՝ Հայաստանի պետականության զարգացումը թույլ չտալու համար, թույլ չտալ որեւէ սցենարով Ղարաբաղի հարցի լուծում այնքան ժամանակ, մինչեւ նրա լուծման պահին հնարավոր չլինի նաեւ լուծել ՀՀ հարցն այնպես, որ դե ֆակտո կամ դե յուրե Հայաստանի Հանրապետությունը դադարի գոյություն ունենալ որպես անկախ պետություն։ Առնվազն 1996 թվականից ի վեր Ղարաբաղի հարց այլեւս գոյություն չի ունեցել, գոյություն է ունեցել ՀՀ հարց։ Եվ 1998, 1999 թվականի հոկտեմբերի 27-ի, 2020 թվականի, 2023 թվականի իրադարձությունները պետք է դիտարկել հենց այս համատեքստում»։
Ինչպես տեսնում ենք` Հայաստանի գործող ղեկավարը, որը
• Տապալել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցությունները 2018-2020 թվականներին.
• Ներքաշել է մեզ Ադրբեջանի հետ անհավասար 44-օրվա պատերազմի մեջ եւ այդ պատերազմում կատարելապես ձախողել Հայաստանի ռազմական ջանքի կառավարումը.
• Լեռնային Ղարաբաղը միակողմանիորեն ճանաչել է Ադրբեջանի կազմում եւ դրա հետեւանքով, ըստ էության, հրավիրել Ադրբեջանի կողմից արցախահայության էթնիկ զտումը ցեղասպանության ակնհայտ տարրերով.
• 2020 թվականի 44-օրվա պատերազմից հետո` սկզբից առանց մարտի հանձնել է բազմաթիվ դիրքեր, այնուհետեւ տապալել սահմաններում դիրքերի ֆորտիֆիկացիաների կառուցումը եւ նպաստել 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքում ռազմավարական նշանակություն ունեցող բազմաթիվ դիրքերի գրավմանը.
• Հանուն Ադրբեջանի հետ խաղաղության ստորագրմանը զոհաբերել է Արցախը, բայց, միեւնույն է, այդ խաղաղությունը չի ստացել, ինչով, իսկապես, հարցի տակ է դրել արդեն Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը եւ ինքնիշխանությունը.
ահա, այդ ղեկավարը անամոթաբար հայտարարում է, որ Արցախը մենք կորցրել էինք, իսկ Հայաստանի գոյությունն եւ անկախությունը հարցականի տակ էր դրվել 1996 թվականից ի վեր:
Իրականում`
• 1996 թվականին Հայաստանն այնքան ուժեղ էր, որ հակառակվելով աշխարհի մեծերին, այդ թվում ԱՄՆ-ին, Ռուսաստանին եւ Ֆրանսիային, միայնակ վետո էր դրել ղարաբաղյան հակամարտության մեզ համար ոչ ցանկալի կարգավորման տարբերակի նկատմամբ, դրա համար չվճարելով որեւէ դիվանագիտական գին: Միայն այդ փաստը վկայում է այն մասին, որ Հայաստանը այդ ժամանակ գտնվում էր իր անկախության եւ ինիշխանության գագաթնակետում:
• Շնորհիվ այդ վետոյի եւ Հայաստանի այն սկզբունքային եւ հետեւողական դիրքորոշմանը, որ Հայաստանը անընդունելի էր համարում որեւէ լուծում, որը կսահմաներ Արցախը որպես Ադրբեջանի մաս, Հայաստանն, ի վերջո հասավ նրան, որ 1997 թվականի նոյեմբերին ԵԱՀԿ-ի Մինսկի համանախագահներ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան հակամարտող կողմերին ներկայացրեցին կարգավորման փուլային տարբերակը, որը Ադրբեջանի եւ Հայաստանի հետ իրավահավասար կարգավիճակով պետք է ստորագրեր նաեւ Լեռնային Ղարաբաղը, ընդ որում, լուծումը չէր նախատեսում Ադրբեջանի տարածքային ամբողջականության որեւէ հիշատակում:
• Աշխարհը, ըստ էության, ընդունել էր Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո անկախությունը, ինչպես նաեւ Հայաստանն ու Ղարաբացը կապող տարածքների վրա հայկական վերհսկողությունը, պահանջելով միայն որ Ադրբեջանին հետ վերդարձվեն Լեռնային Ղարաբաղից դուրս տարածքները:
• Նման մի փաստաթուղթ դրված էր համանախագահների կողմից նաեւ Նիկոլ Փաշինյանի սեղանին 2019-2020 թվականներին, սակայն նա կտրականապես մերժեց անգամ այդ փաստաթղթի քննարկումը, ներքաշելով մեզ կործանարար պատերազմի մեջ:
Համադրելով այս բոլոր փաստերը, նորից գալիս ենք արդեն վաղուց ամրապնդված մի եզրակացությանը: Նիկոլ Փաշինյանը այսուհետեւ զբաղված է միայն մեկ գործով`իր վրայից մաքրել Արցախի կորստի եւ Հայաստանի անկախության վտանգման համար իր մեղավորությունը եւ պատասխանատվությունը: Եթե դրա համար պետք է կեղծել պատմական ճշմարտությունը, Նիկոլ Փաշինյանը մեկ վայրկյան անգամ չի վարանելու, որովհետեւ սեփական փրկության համար նա պատրաստ է զոհաբերել ամեն ազգային արժեք, այդ թվում` նախորդ սերունդների հերոսական հաղթանակաները:

դիտվել է 3569 անգամ
Լրահոս
Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am