Ընտանեկան․ մայրն Աննա Վարդապետյանի տեղակալն է, մի աղջիկը՝ Վարդապետյանի օգնականը, մյուս աղջկա պաշտոնն էլ Դատախազությունում զգալիորեն բարձրացվեց. hayastan.news

Երեկ Աննա Վարդապետյանը ընդունել էր ԵՊՀ ուսանողներին, որտեղ ասել էր հետևյալը․ «Հովանավորչությունը կոռուպցիոն երևույթ է: Դատախազությունում բոլորը գիտեն, որ որևէ մեկի համար խնդրել չի կարելի: Նաև գիտեն, որ անթույլատրելի է որևէ մեկին, ով ներկայանում է որպես գլխավոր դատախազի բարեկամ, կուրսընկեր, դասընկեր և այլն, առավելություն տալը»:


hayastan.news-ը գրում է. «Հանուն ազնվության նկատենք, որ թվարկածների՝ բարեկամ, կուրսընկեր, դասընկերների շարքում ընկերուհի բառը չկար, որովհետև, գուցե մի ուսանող, եթե նրան չէին զգուշացրել հարցեր չտալ, հարցներ՝ իսկ Անահիտ Մանասյանը ձեր ի՞նչն էր։

Բայց, քանի որ ՔՊ-ական դպրոցի կանայք ունեն հատուկ տաղանդ՝ խոսել և գործել հակառակը, ապա Աննա Վարդապետյանը, հերթական անգամ դա չուշացրեց։
Այսօր դատախազությունը հաղորդագրություն է տարածել, որում ի թիվս այլ հրամանների կա մեկը՝ Սոնա Մարգարյանը նշանակվել է Գլխավոր դատախազության ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազի պաշտոնին՝ ազատվելով Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատախազության դատախազի պաշտոնից:


Ուրեմն, Սոնա Մարգարյանը Աննա Վարդապետյանի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի աղջիկն է, իսկ Լիլիթ Գրիգորյանի մյուս դուստրը, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Աննա Վարդապետյանի օգնականն է։
Ի դեպ, վերջերս եղել է ժամանակահատված, երբ Լիլիթ Գրիգորյանը Երևան քաղաքի դատախազն էր, իսկ դուստրն աշխատում էր մոր ենթակայության տակ։

Նշենք, որ ինչպես ԱԺ հանձնաժողովում հայտարարեց Աննա Վարդապետյանը, կոռուպցիոն գործերը, ուր տարել է Լիլիթ Գրիգորյանի դստերը, հսկում է ինքը։

Ի դեպ, նախկինում եղել են հրամաններ այս կամ այն դատախազին վերաբերող, որոնց տվյալ հաստիքում աշխատելը եղել է կոնկրետ ժամկետում, այդ հրամաններով սահմանված ժամկետները վաղուց ավարտվել են, փոփոխված հրամաններն էլ չեն հրապարակվում»։

 

դիտվել է 1563 անգամ
Լրահոս
ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանը՝ ՌԴ-ում Հայաստանի դեսպան Աննան գիտակցաբար որդեկորույս ծնողներին ծաղրի է ենթարկում․ Մետաքսե Հակոբյան (video) Մի՛ ասեք, մի՛ ասեք․ ես այդ նեռի անունը չեմ ուզում լսել․ Սրբազան շարժման աջակիցը՝ Նիկոլի մասին (video) Ոստիկանական զորքը վահաններով կանգնած է Սրբազանի առաջ (video) Էդ մարդկանց հացն ես կերել Արարատ Միրզոյա՛ն․ բա էդ մարդիկ Բաքվի բանտում են, ձեր ամո՛թն է․ Սրբազան (video) Ցուցարարները խլացնում են ոստիկանների ձայները (video) Սեփական ժողովրդին ոչնչացնող Ադրբեջանը մեղադրում է հայերին․ «Գեղարդ» հիմնադրամի հայտարարությունը Մայր Աթոռը պատշաճ կատարում է իր հարկային պարտավորությունները. փաստեր ու թվեր՝ Արարատ Սրբազանից Թուրքական հատուկ զորքեր են ուզում ուղարկել Հայաստան՝ Նիկոլին պաշտպանելու համար (video) Ողորմելին դու՛ք եք․ լարված զրույց Արցախի ԱԺ պատգամավորի ու ոստիկանների միջև (video) Ջոմադյանը լավ գիտի՝ պատասխան է տալու․ Գառնիկ Դանիելյան (video) Միրզոյա՛ն, Նիկոլի առաջին զոհն էիք, նա ձեզ «փչացրեց»․ Բագրատ Սրբազան (video) Ձեզ կարգի հրավիրեք․ մեկիդ բերանից անշնորհք բառ դուրս եկավ, պատասխան եք տալու․ Սրբազանը սաստեց (video) ՊԵԿ նախագահն ո՞վ ա, էն քնքու՞շը․ Բագրատ Սրբազանը «ստորացրեց» Ռուստամ Բադասյանին (video) Կես ժամից չիջաք` բարձրանում ենք ԱԳՆ․ Սրբազանը՝ Արարատ Միրզոյանին (video) Մուրացկանի նման նստել եք բանակցությունների ու վիզներդ ծուռ սպասում եք՝ ինչ ասեն․դիվանագետը՝ ԱԳՆ-ի մոտ (video) Եթե մի բան վաճառվում է, պետք է հարկվի․ ՊԵԿ նախագահը՝ եկեղեցին հարկելու մասին (video) Հայելի պահեք ձեր դիմաց ու տեսեք՝ ում արյունն եք դուք հեղել․ Բագրատ Սրբազան (video) Դեմքը նայեցի, տեսա՝ հրեշտակի թեւերովը մերոնց հետ կապ չունի, ուրիշ հրեշտակ էր. Ոստիկաններն էլ էին ուրախացել. Սրբազան Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Այվազյանից բռնագանձել շուրջ 20 մլրդ դրամ, անշարժ և շարժական գույքեր Առևանգված Բաբկեն Ասրյանին ազատ արձակեցին Աննան «գլխավոր հանցագործն է»․ իր նողկալի արարքների մասին մի բան կասեմ․ վաստակավոր երգչուհի (video) Փարաքարը նոր համայնքապետ կունենա Մեր երկրում որևէ մեկը, թե իր գործի, թե իր խոսքի համար անպատասխան չպիտի մնա. Բագրատ Սրբազան «Տղաների արյան վրա՞ էիք պարում, ձեր որդիներին սպանողի հե՞տ էիք պարում»․ հերոսի մայր Աստղ Գալեյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մայիսի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը/Միասին շարժում/ Մայիսի 30-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Մայիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Մայիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am