ՕԵԿ է այցելել Վարդան Օսկանյանը. «Ժողովուրդ»

Դեռ ամիսներ առաջ, երբ նոր էր ՕԵԿ-ը նախաձեռնել իր կերպարանափոխության՝ արդեն ավարտին հասցված գործընթացը, ՕԵԿ-ականևերն ամեն առիթով հայտարարում էին, թե իրենց «Հայկական վերածնունդին» միացել են հարյուրից ավել հասարակական կազմակերպություններ։ Մի պահ նույնիսկ 150 թիվն էր շրջանառվում։ Իսկ այժմ, պարզվում է, որ ՀԿ-ները չեն շտապում միանալ նոր անունով ՕԵԿ-ին։ «Ժողովուրդ»–ը փորձեց «Հայկական վերածնունդից» ստանալ իրենց միացած ՀԿ-ների ցանկը, սակայն մեզ պատասխանեցին, որ այդ գործընթացի հետ կապված «չճշտված» հանգամանքներ կան և խոստացան ապագայում ասել, թե որ ՀԿ-ներն են իրենց միացել։ Ի դեպ, «Ժողովուրդ»–ի տեղեկություններով՝ անցած շաբաթ, այսինքն՝ ՕԵԿ-ի կերպարանափոխության համագումարից առաջ, այդ կուսակցություն է այցելել ՀՀ Աժ ԲՀԿ խմբակցության անդամ, նախկին ԱԳՆ Վարդան Օսկանյանը։ Ըստ լուրերի՝նա բավական երկար առանձնազրույց է ունեցել ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանի հետ։ Մենք փորձեցինք պարզել, թե կողմերն ինչի շուրջ են զրուցել, և հնարավոր է՝Օսկանյանը ևս անդամակցի նորաստեղծ միավորմանը, սակայն ապարդյուն։ «Հայկական վերածնունդ» կուսակցության մամլո խոսնակ Վահե Մոսինյանը «Ժողովուրդ»–ի հետ զրույցում ասաց, թե նման հանդիպում չի եղել։ «Վարդան Օսկանյանը բավականին երկար ժամանակաշրջան է՝ չի այցելել ՕԵԿ գրասենյակ։ Ձեր ունեցած ինֆորմացիան իրականությանը չի համապատասխանում»,– ասաց Մոսինյանը։ Օսկանյանի հետ կապվելն էլ, ինչպես միշտ, չստացվեց: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 17 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am