«Եթե իմ թիմը, իմ ընտանիքը, Արիանան ինձ այդքան չօգնեին, ես չեմ կարծում, որ կկարողանայի հաղթանակի հասնել: Շատ շնորհակալ եմ իրենց եւ զգացված եմ, որ իրենց գործերը թողած ինձ էին օգնում», – ասաց գրոսմայստեր Լեւոն Արոնյանը:
Ինչպես ասաց՝ աշխարհի գավաթի խաղարկությունը շատ դժվար և լարված էր իր համար: «Այս անգամ գիտեի, որ հավակնորդների մրցաշարի մասնակցության իրավունք նվաճելու ուրիշ հնարավորություն չեմ ունենա: Բոլոր ուժեղագույն շախմատիստների համար էլ գլխավոր նպատակը աշխարհի չեմպիոն դառնալ է: Մեծ հպարտություն է, որ իմ խաղը համեմատում են եւ նմանություն են գտնում աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի հետ: Բայց նա շատ հանճարեղ է, փորձել եմ նմանվել, բայց ես շատ տաքարյուն եմ»,- նշեց նա:
Հարցին ինչպես է ծախսելու Լևոն Արոնյանը շահած 120 000 դոլարը։ Աշխարհի գավաթակիրը հիշեց ռուսական ասացվածքը՝ «պարտքերս կտամ, մնացած պարտատերերն էլ թող սպասեն»։
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը