ՀՀ կառավարությունը բիզնեսին կփոխհատուցի վճարված շահաբաժիններից եկամտահարկը, եթե ստացողները դրանք նորից ներդնեն ձեռնարկության կապիտալի մեջ։ Այդ մասին որոշումն ընդունվեց կառավարության նիստում։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ որոշումը հետին թվով վերաբերում է նաև 2017 թվականի հունվարի 1-ից հետո հայտարարագրված բոլոր շահաբաժիններին:
Նախարարը տեղեկացրեց, որ անհրաժեշտ են հետևյալ փաստաթղթերը՝ եկամտահարկի փոխհատուցման մասին դիմում, անձը հաստատող փաստաթուղթ, ֆիզիկական անձին դիվիդենտ վճարելու ու դրանից 10 տոկոս եկամտահարկ պահելու մասին տեղեկանք, ընկերության կանոնակարգային կամ բաժնետիրական կապիտալի մեջ ընդհանուր ներդրումների մասին տեղեկանք, այդ ներդրումները հաստատող փաստաթուղթ և գրանցամատյանից տեղեկանք կապիտալի հնարավոր փոփոխությունների մասին։
Հունիսի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հունիսի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը
Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը