30 տարի հայերը վերահսկել են այդ տարածքները, անվտանգ է եղել, ու այդ կողմից Իրանը հանգիստ է եղել. Փույա Հոսեյնի

«Հրապարակ»-ը գրում է․

Տաշքենդում նոյեմբերի 9-ին հանդիպել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը։ Ալիեւը հայտարարել է, որ շնորհակալ է Ադրբեջանի տարածքային ամբողջականության օգտին հայտնած աջակցության համար, եւ հավելել, որ օտար երկրների ջանքերը՝ Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները փչացնելու, արդյունք չեն տվել։ Ռաիսին էլ է կարեւորել Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերահաստատումը։ Սակայն իրանցի քաղաքագետ Փույա Հոսեյնին կարծում է, որ սրանք պարզապես դիվանագիտական հայտարարություններ են։

«Ջերմ մթնոլորտի մասին չենք կարող խոսել, որովհետեւ դիպլոմատիկ հանդիպումները երկրների միջեւ միշտ այդ ֆորմատով են տեղի ունենում: Բայց մի հանգամանք կա` Ալիեւն ո՞ւմ նկատի ունի, երբ ասում է «երրորդ երկրներ»։ Նկատի ունի Հայաստանը կամ Ռուսաստանը, բայց Իրանը երրորդ երկիր ասելով, որոնք խանգարում են Իրանի եւ Ադրբեջանի հարաբերություններին, միշտ նկատի ունի Իսրայելն ու Թուրքիան։ Այսինքն՝ Իրանի հետ խոր հակասություններ ունի Ադրբեջանը, եւ չենք կարող ասել, որ դրանք կկարգավորվեն, նրանց հարաբերությունները չեն կարող նորմալ մթնոլորտում առաջ գնալ»,- ասաց Հոսեյնին։ Հակասությունների պատճառն Իսրայելի ներկայությունն է Ադրբեջանում, այդ երկու երկրների համագործակցությունը։ Իրանի համար մյուս խնդիրն Ադրբեջանի՝ Հայաստանի տարածքների նկատմամբ ունեցած նկրտումներն են։

«Հիմա Ադրբեջանը Հայաստանի առաջ յոթ գյուղ հանձնելու պահանջ է դրել, որոնք միջպետական ճանապարհներին են, եւ որոնք հանձնելու պարագայում խոչընդոտելու են Իրան-Հայաստան, Իրան` դեպի Վրաստան, Ռուսաստան եւ Եվրոպա կապերը։ Սա էլ է մի մեծ խնդիր, որին, բացի Զանգեզուրի միջանցքի հարցից, Իրանը միշտ դեմ է արտահայտվել։ Մի քանի հիմնախնդիրներ կան, որոնք մինչեւ չլուծվեն, Իրանի եւ Ադրբեջանի հարաբերությունները չեն կարգավորվի։ Կարող ենք ասել, որ սա հերթական սովորական, պաշտոնական հանդիպումն է եղել»,- ասաց Հոսեյնին։

Ինչ վերաբերում է Ռաիսիի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության կարեւորմանը, իրանցի քաղաքագետն ասաց, որ Իրանի նախագահը տարածքային ամբողջականությունը կարեւորել է, սակայն իրենք գիտեն, որ Ադրբեջանն այդ տարածքներում Իսրայելի ներկայությունն է ապահովել, ահաբեկիչների ներկայությունը։

«30 տարի հայերը վերահսկել են այդ տարածքները, 30 տարի անվտանգ է եղել, ու այդ կողմից Իրանը հանգիստ է եղել, հիմա մեծ խնդիր ունի։ Ալիեւը միշտ ասում է՝ երբ որ այդ տարածքները հայերի ձեռքում էին, Իրանը երբեք մտահոգություն չէր հայտնում, երբեք զորավարժություն չէր անում սահմանների մոտ, երբեք կարմիր գծերի մասին հայտարարություններ չէր անում, ինչո՞ւ է հիմա Իրանը զորավարժություններ անում այդ տարածքների մոտ... Իրանի մտահոգությունները երեւում են այդ ամենի մեջ… ամեն դեպքում, Իրանը շատ մտահոգված է այդ առումով»,- ասաց քաղաքագետը։ Եվ հիմա Իրանը փորձում է կարգավորել հարաբերություններն Ադրբեջանի հետ, որովհետեւ որքան Իրանի ազդեցությունը մեծանա Ադրբեջանի վրա, այդքան Անդրկովկասում իրավիճակն Իրանի համար վերահսկելի կդառնա։ Որքան Իրանի ազդեցությունը մեծանա Ադրբեջանի վրա, նույնքան Թուրքիայի եւ Իսրայելի ազդեցությունները կնվազեն Ադրբեջանի վրա։

«Իրանը որոշ չափով իր նպատակներին հասել է՝ Զանգեզուրի միջանցքի իրականացման խափանումը կամ Իրանի տարածքով անցնող ճանապարհն Ադրբեջանին որպես տրանզիտ տրամադրելը։ Դրանք նկատելիորեն փոքրացնում են նկրտումները Զանգեզուրի միջանցքի նկատմամբ՝ մեծացնելով Իրանի ազդեցությունն Ադրբեջանի վրա, որ կարողանա Անդրկովկասում իրավիճակն իր ազդեցության տակ պահել, եւ դա նաեւ Հայաստանի շահից է բխում»։

ՌԴ-ից պարբերաբար հայտարարում են, որ միջանցքը պետք է վերահսկվի ռուսական զորամիավորումների կողմից: «Իրանը չի ընդունելու, որ երրորդ երկիր վերահսկողություն ունենա այդ ճանապարհների վրա, Իրանը միշտ ասել է, որ ՀՀ տարածքների ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը պիտի պահպանվեն տարածաշրջանում, եւ եթե Հայաստանի տարածքով անցնի ճանապարհ, որը կկապի Նախիջեւանն Ադրբեջանին, ապա այդ ճանապարհի վերահսկողությունը միայն Հայաստանը պետք է իրականացնի։ Իրանը միայն այս տարբերակին է կողմ, ու դա էր պատճառը, որ իր տարածքով ճանապարհ տվեց Ադրբեջանին, որ միջանցքի անհրաժեշտություն չլինի: Ամեն դեպքում, Իրանի համար անընդունելի է երրորդ երկրի կողմից վերահսկողությունն այդ ճանապարհի վրա, որովհետեւ Իրանն էլ է անցնում այդ ճանապարհներով եւ ուզում է, որ միայն Հայաստանը վերահսկի այդ ճանապարհները, եւ, այո` այստեղ Իրանի եւ Ռուսաստանի շահերը հակասում են»։ Այս պարագայում չի գործում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանի որ դրա բոլոր կետերը խախտվել են Ադրբեջանի կողմից, չի կարող գործել միջանցքը ռուսական զորքերի կողմից հսկվելու կետը: «Նոյեմբերի 9-ի համաձայնագիրը գոյություն չունի՝ դրանից ինչ-որ մեջբերումներ անելու համար»,- եզրափակեց Հոսեյնին։

դիտվել է 317 անգամ
Լրահոս
Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am