Դոնորներն ասում են, որ Հայաստանի վարչապետն իր ելույթներում պարբերաբար վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունն է լուծելու արցախցիների խնդիրները

Փաստը գրում է. Արցախի կառավարությունը 2020-ից հետո կարողանում էր ուղիղ խոսել դոնորների հետ, ովքեր առաջին ձեռքից ստանալով կարիքների մասին ճշգրիտ ինֆորմացիա՝ գումարներ էին հատկացնում Արցախի կառավարությանը, նաեւ՝ որոշ հասարակական կազմակերպությունների, որոնք էլ զբաղվում էին սոցիալական խնդիրների լուծմամբ։


Այս գործընթացներում, իհարկե, մեծ դեր ուներ նաեւ Ռուբեն Վարդանյանը։ Նշանակվելով Արցախի պետական նախարար՝ նա իր կապերի շնորհիվ կարողանում էր ողջ աշխարհից գումարներ հայթայթել եւ ուղղել տարբեր ծրագրեր կյանքի կոչելուն։ Այս համագործակցությունները եւ ծրագրերի իրականացումը տեւեցին մինչեւ 2023 թ․ սեպտեմբերի 19-ը։ Արցախի դեմ սանձազերծված մեկօրյա պատերազմի արդյունքում կազմալուծվեց Արցախի պետական ապարատը, եւ հազարավոր արցախցիներ ստիպված լքեցին Արցախը` կորցնելով ամեն ինչ եւ արտագաղթելով Հայաստան։ Արցախցիների խնդիրների լուծմամբ հիմա զբաղվում է Հայաստանի կառավարությունը, որը թե՛ երկրի ներսում, թե՛ դրսում հայտարարում է՝ լուծվել են 100 հազարից ավելի մարդկանց առաջնահերթ խնդիրները՝ թե՛ կացարանների հետ կապված, թե՛ կարճաժամկետ ծրագրերով։ Այնինչ խնդիրներն օր-օրի խորանում են, նույնիսկ կառավարության կողմից ընդունված որոշումներն են նորանոր խնդիրներ առաջացնում, եւ միանվագ օգնությունները ստանալու հարցում կան դժվարություններ։ Ուշագրավ է, որ Հայաստանում տարիներ շարունակ հասարակական գործունեություն իրականացրած կազմակերպություններն այսօր հնարավորություն չունեն լուծելու սոցիալական խնդիրները, ինչը, անշուշտ, կմեղմեր իրավիճակը եւ մեծ օգնություն կլիներ պետությանը։

Սակայն այս հարցում մի շարք դժվարություններ կան։ Նախ՝ այս կազմակերպություններին չի հաջողվում բավարար գումարներ ստանալ դոնորներից, քանի որ դոնորներն ասում են, որ Հայաստանի վարչապետն իր ելույթներում պարբերաբար վստահեցնում է, որ ՀՀ կառավարությունն է լուծելու այդ մարդկանց խնդիրները, եւ իրենք լրացուցիչ օգնության կարիք չունեն։ Իսկ իրենք փողի պակաս, փող գտնելու խնդիր չունեն։


Կարեն Քերիմյան

դիտվել է 206 անգամ
Լրահոս
Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am