Բակո Սահակյանը չկրկնեց Սերժ Սարգսյանին

Արցախի նախագահ Բակո Սահակյանը նշանակել է նոր կառավարություն՝ նոր կառուցվածքով, որը բխում է Արցախի նոր Սահմանադրությունից: Նոր Սահմանադրությամբ Արցախն անցնում է խիստ նախագահական կառավարման մոդելի։ Ինչպես հայտնի է, անցած ամիս ԱԺ-ն նախագահ ընտրեց Բակո Սահակյանին, որը երեք տարի կմնա այդ պաշտոնում ՝ մինչև 2020 թվականին լրանա ներկայիս ԱԺ գործունեության հնգամյա ժամկետը, և կլինի արդեն թե՛ խորհրդարանի, թե՛ նոր Սահմանադրությամբ նոր լիազորություններով, այդ թվում՝ կառավարության ղեկավարի լիազորությամբ օժտված նախագահի ընտրություն: Նոր մոդելով վերանում է վարչապետի պաշտոնը, և դրա փոխարեն նշանակվում է պետնախարար, որը Բակո Սահակյանի որոշմամբ Արայիկ Հարությունյանն է՝ նախկին վարչապետը: Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանը վերանշանակել է մի քանի նախարարների՝  Գյուղատնտեսության, Էկոնոմիկայի, Ֆինանսների, Կրթության և Գիտության, Մշակույթի: Ուշագրավը թերեւս արտգործնախարարի փոփոխությունն է։ Նախկին արտգործնախարար Կարեն Միրզոյանի փոխարեն այդ պաշտոնը կզբաղեցնի 2001-2007-ին Արտաքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնը զբաղեցրած Մասիս Մայիլյանը։ Մասիս Մայիլյանը 2007 թվականին Արցախի նախագահի թեկնածու էր և հենց առաջին ժամկետի համար առաջադրված Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը: Հետո, սակայն, Մասիս Մայիլյանը գլխավորեց Արցախում ստեղծված Արտաքին քաղաքականության հարցերի խորհուրդը, որը ծավալում էր խորհրդատվական գործունեություն: Մոտ մեկ տարի առաջ Մայիլյանը նշանակվել էր ԼՂ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան: Միրզոյանը Ղարաբաղի արտգործնախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից։ Վերջին տարիներին վերլուծական գործունեությամբ զբաղվող , այդուհանդերձ նախկինում ընդդիմադիր դիրքորոշումներով հայտնի Մասիս Մայիլյանին արտգործնախարար նշանակելով քաղաքագետ Լեւոն Շիրինյանի կարծիքով պարզ է դառնում, որ Ղարաբաղում թերեւս ընտրել են այն սկզբունքը, որը գործում է Հայաստանում: «Իրական ընդդիմադիրներին մոտիկ չեն թողնում, կամ շատ հակառակն ես անում եւ շատ լավ է»,- ասաց Շիրինյանը՝ ընդգծելով նաեւ, որ Մաիլյանը գրագետ եւ կիրթ մարդ է։ Շիրինյանը չի կարծում, թե Կարեն Միրզոյանին հրաժարական է պարտադրվել վերջերս արված հայտարարության համար, որն ըստ էության հակասում էր Հայաստանի ԱԳ նախարար Նալբանդյանի հայտարարությանը։ Հիշեցնենք, որ Հայաստան-Սփյուռք համաժողովի ժամանակ իր ելույթում Նալբանդյանը խոսեց տարածքների վերադարձի մասին եւ շեշտեց, որ դրանք լինելու են այն տարածքները, որոնք չեն ազդելու անվտանդության վրա։ Մեկ օր անց Կարեն Միրզոյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Նալբանդյանի ելույթին եւ նշեց, որ նման խոսքերը նորություն չեն, սակայն իրենց համար Արցախն ամբողջական է հենց այն տարածքով, որ հիմա է։ Շիրինյանը նկատեց, որ նման հայտարարություն արեցին Բակո Սահակյանի մամլո խոսնակը եւ ՀՀ ԶՈՒ շտաբի պետ Մովսես Հակոբյանը․ «Սա ըստ էության շատ լավ մոտեցում է եւ նոր նախարարն էլ պետք է շարունակի «ոչ մի թիզ» հող քաղաքականությունը»։ Քաղաքագետը նաեւ ցանկություն հայտնեց, որ Արցախի նոր ԱԳ նախարարը Արցախը դարձնի բանակցային կողմ․«Ի վերջո, իրենք են կռվել»: Շիրինյանը դրական գնահատեց նաեւ Բակո Սահակյանի ընտրությունը, որը կառավարման համակարգը համալրել է երիտասարդ կադրերով․«Դա նշանակում է, որ Բակո Սահակյանը կուրսի մեջ է եւ մտահոգ, բրեժնեւյան սովետական լճացման համակարգը չի կրկնում, ինչպես Հայաստանում է, որտեղ ոչ մի կերպ չեն կարողանում հրաժարվել ծանոթ-բարեկամներից»։ Անի Սահակյան

դիտվել է 88 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am