Պետք է կազմակերպենք ժողովրդին

Ինչպես հայտնի է՝ անազատության մեջ գտնվող Ժիրայր Սէֆիլյանն «Արմավիր» ՔԿՀ-ից հասցեական դիմում է հղել Հայաստանի ընդդիմադիր հասարակական և քաղաքական գործիչներին՝ կոչ անելով «վերջ տալ ինքնախաբեությանը և ընդդիմադիր դաշտում ձևավորվող նոր օրակարգով ստեղծել Ազգային դիմադրության ճակատ» և իշխանափոխություն իրականացնել: «Ժամանակն է, որ դուք ազգին ու Հայրենիքին վերադարձնեք այն ամենը, որ ստացել եք՝ որպես շնորհներ, հարգանք, հեղինակություն և կարգավիճակ։ Սարդարապատային ներկայիս իրավիճակում ձեր պարտքն է՝ զանգեր հնչեցնել և ժողովրդին առաջնորդել ապստամբության։ Թամար Հովհաննիսյանին և Պետրոս Մակեյանին խնդրում եմ ստանձնել կից ցուցակում նշված գործիչներին համախմբելու և Ճակատի ձևավորման համար անհրաժեշտ նախնական կազմակերպչական աշխատանքի պատասխանատվությունը։ Ստորև հրապարակում եմ (այբբենական կարգով) սույն դիմումի հասցեատերերի ցուցակը, որը, անշուշտ, սպառիչ չէ և պետք է համալրվի ինքնառաջադրման կամ երաշխավորության կարգով. Առաքելյան Արմինե, Անդրեասյան Կարեն, Ավետիսյան Վոլոդյա, Բադասյան Վահան, Բաղդասարյան Ալբերտ, Բարսեղյան Լևոն, Գրիգորյան Արմեն, Դիլբարյան Նարինե, Ենիգոմշյան Ալեք, Զոհրաբյան Ապրես, Իոաննիսյան Դանիել, Խառատյան Հրանուշ, Կարապետյան Ռուբեն Կյուրեղյան Արմենակ, Հովհաննիսյան Արմեն, Հովհաննիսյան Թամար, Հովհաննիսյան Հմայակ, Հովհաննիսյան Րաֆֆի, Մակեյան Պետրոս, Մարտիրոսյան Արմեն, Մարտիրոսյան Վահրամ, Միքայելյան Սասուն, Պապյան Արա, Պետրոսյան Եղիշե, Ռուբինյան Կարապետ, Սանասարյան Դավիթ, Սաֆարյան Ստեփան, Փաշինյան Նիկոլ, Փոստանջյան Զարուհի, Օհանյան Սեյրան, Օսկանյան Վարդան»,- գրել է Ժիրայր Սէֆիլյանը։ «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը մեզ հետ զրույցում ողջունեց Սէֆիլյանի կոչը և ասաց. «Այո, ողջունում եմ եւ կարծում, որ անգամ այն ուշացած է։ Պետք էր ժամանակին անել։ Այդուհանդերձ, ես ինձանից կախված ամեն ինչ անելու եմ նպատակին հասնելու համար»: Հարցին՝ դեռեւս կսպասե՞ն՝ հասկանալու, թե կոչի հասցեատերերը ինչպես կարձագանքեն, հետո կանցնեն գործողությունների, նշեց. «Բնականաբար, դժվար է լինելու իրագործել այդ ամենը՝ հաշվի առնելով վարչակարգի պարբերական հուժկու հարվածները։ Վերջինը ապրիլյան ընտրություններն էին, որոնք վերածվեցին 10-ը հազար դրամների պայքարի, երկրում խորացրեցին հուսահատությունը, անարդարության մթնոլորտը, դրան գումարած մարդկանց հիասթափությունն ու սոցիալական ծանր կացությունը: Կարող ենք ասել, որ մեծ գործիք է վարչախմբի ձեռքում։ Ավելին, կարող ենք ասել, որ իշխանության գոյության ու շարունակելիության, հղփանալու, թալանն իրագործելու համար իրենք ամեն ինր անելու են ժողովրդին որպես գործոն արանքից հանելու համար, հուսահատության մեջ գցելու, արտագաղթելու եւ այլնի մեջ։ Այս ամենը հասկանալով՝ մենք պետք է ժողովրդին ինքնակազմակերպենք եւ հակառակ գործողությունների հասնենք»։ Մակեյանը մեզ հետ զրույցում ասաց, որ համաձայն չէ, թե պահը նպաստավոր չէ ազգային դիմադրության ճակատ ստեղծելու համար եւ որ ժողովրդական ընդվզման համար նախընտրական եւ հետընտրական ժամանակահատվածն է պատեհ: Նրա խոսքով կա մի քանի ազդակ, որոնց միջոցով կարելի է ձեւավորել այդ ճակատը, օրինակ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալու եւ Ղարաբաղի հարցը․«Կարծես Ղարաբաղի հարցում պարտադրանք կա»։ Մեր դիտարկմանը, թե հայտնի է՝ ինչպես ավարտվեց Սասնա ծռերի ապստամբությունը, Մակեյանն արձագանքեց, որ ժողովուրդը սկզբում ինքնակազմակերպված չէր, իսկ երբ արդեն միացավ ապստամբությանը, վարչակարգը Սարի թաղի «պատերազմը» սարքեց․«Մեր խնդիրը հիմա պետք է լինի անցյալի փորձից ճիշտ հետեւություն անել եւ ճիշտ ինքնակազմակերպել»։ Անի Սահակյան

դիտվել է 55 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am