Ով է Կարեն Բենիամինյանը եւ ում թեկնածուն է իրականում

ՀՀԿ-ն Արտաշատի քաղաքապետի ընտրություններում վերջնական որոշում է կայացրել. նոյեմբերի 5-ին կայանալիք համայնքապետի ընտրություններում Արտաշատում ՀՀԿ թեկնածուն կլինի վարչապետի որոշմամբ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Կարեն Բենիամինյանը: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազդեցության տարածք համարվող այս քաղաքի ղեկավարի պաշտոնի շուրջ քաղաքական շրջանակներում պայքարը հատկապես վերջին տարիներին թեժ է։ Զարմանալիորեն այժմ Աբրահամյանների ձայնը չի լսվում, իսկ առաջադրումներին հաշված օրեր են մնաց, հոկտեմբերի մեկից թեկնածուների հայտերը պետք է ներկայացվեն ու դեռ հայտնի չէ՝ նրանք կունենան իրենց թեկնածուն, թե կպաշտպանեն Կարեն Բենիամինյանին, ով մամուլի տեղեկություններով Արգամ Աբրահամյանի ընկերն է: Ով է հանրությանը ոչ այնքան հայտնի Կարեն Բենիամինյանը եւ ում թեկնածուն եւ ինչ է ասում նրա կենսագրությունը: Բենիամինյանն Արտաշատի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ է, քաղաքապետարանի աշխատակազմում որևէ պաշտոն չի զբաղեցնում։ 2005-2006թթ. Կարեն Բենիամինյանն աշխատել է «Հայռուսգազարդ» ՓԲԸ Արտաշատի ներտնային սպասարկման ծառայությունում` որպես վարպետ: 2006թ-ից` նույն ծառայության պետ: Իսկ ամենակարեւորը՝ նա Արտաշատում հայտնի Գազի Հովոյի՝ Հովհաննես Ղազարյանի սանիկն է: Գազի Հովոյի եւ Աբրահամյանների դարավոր թշնամանքի մասին Արտաշատում գիտեն բոլորը, սակայն Արտաշատի քաղաքապետի վերջին ընտրության ժամանակ Արգամ Աբրահամյանի դեմ առաջադրված միակ թեկնածու Հովհաննես Ղազարյանը ինքնաբացարկի դիմում ներկայացրեց: Կային հավաստի տեղեկություններ, որ այդ ամենը թանկ է արժեցել եւ Ղազարյանի հետ բանակցել է այդ օրերին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, դրանից հետո Գազի Հովոյի ավագ որդին նշանակվեց Արտաշատի գազի վարչությա պետ, ինչն էլ համարում էին որպես պայքարից հրաժարվելու ձեռքբերում Սակայն մյուս կողմից՝ Գազի Հովոն քավոր-սանիկ հարաբրություններ ունի Արարատում ոչ պակաս հայտնի Գրիգորյանների հետ, մասնավորապես ԱԺ պատգամավոր Արայիկ Գրիգորյանի սանիկն է, կան շրջանակներ, որ այդ հանգամանքով են են բացատրում Գազի Հովոյի ընտանիքի առաջխաղացումը: Հարկ է նշել, որ Արգամ Աբրահամյանի պաշտոնանակությունից և ԱԺ պատգամավոր ընտրվելուց հետո` ս.թ. ապրիլից մինչ օրս, քաղաքապետի լիազորությունները ժամանակավորապես իրականացնում էր քաղաքապետի տեղակալ Իսահակ Գրիգորյանը։ Սեպտեմբերի 22-ին վարչապետի որոշմամբ Բենիամինյանը դարձավ ժամանակավոր պաշտոնակատար, իսկ Հովիկ Աբրահամյանի ազգական Գագիկ Պողոսյանը երեկ ինքնակամ հրաժարվել է Արտաշատի փոխքաղաքապետի պաշտոնից, որը նա ստանձնել էր Արգամ Աբրահամյանի ժամանակ եւ տեղեկությունների համաձայն նա պետք է դառնար Աբրահամյանների թեկնածուն: Հրաժարականը նշանակում է, որ նա դուրս է գալիս խաղից: Այս ամենը էլ ավելի է խճճում , թե ում թեկնածուն է իրականում Կարեն Բենիամինյանը:                        Անի   Սահակյան

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am