Վատ «վարորդին» ի՞նչն է խանգարում

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեկը, ինչպես ասում են, «նա խադու» մեքենա է ձեռք գցում: Դե, «կոսմետիկ» թերություններով (մեքենայի վրա միշտ էլ գործ կա անելու), բայց բառիս բուն իմաստով «նա խադու», ամենակարևորը՝ ընթացային մասերը՝ լրիվ անվտանգ: Էս գնորդը ո՛չ վարորդական իրավունք (դե, «պռավա») է ունենում, ոչ էլ մեքենան վարել է կարողանում: Վերցնում ու հենց առաջին օրը ճանապարհի եզրաքարերին է խփում, հասկացաք՝ «բորդյուրին», մարդիկ հավաքվում են, ասում է՝ ժողովո՛ւրդ, էս ավտոյի ռադիատորը 80-ական թվերի էր, դրա համար տենց եղավ: Հաջորդ անգամ գնում, սյանն է խփում, էլի մարդիկ են հավաքվում, ասում է՝ ժողովո՛ւրդ, «կալոդկեքի» վրա նախկին տերը ներկ էր փչել, դրա համար էդպես եղավ: Մի անգամ էլ հենց ավտոտնակի դարպասին է հարվածում՝ մեքենայի հերն էլ անիծելով, ավտոտնակի էլ: Նորից թաղեցիք հավաքվում են, սա թե՝ նախկին տերը ավտոտնակի մուտքը շատ նեղ է արել, հարևաններն ու թաղապետարանն էլ չեն արգելել, դրանից էր...

Հարևաններից մեկը, որ վերևի հարկից հետևում է էս իրարանցմանը, մտածում է՝ արա, սա մեզ գժի տեղ ա դրել, սպասի ասեմ՝ «սաղ շարժիչից ա», տեսնեմ, թե ի՞նչ ա անելու: Ու վերևից ձայն է տալիս, թե՝ ընկե՛ր ջան, էդ մատոռի՛ց ա, մատոռի՛ց... Սա լրիվ լուրջ է ընդունում, ու մի օր էլ որոշում է, որ ինքը ավտոյից հասկացող ամենաուժեղ մեխանիկն է, սկսում է շարժիչը զննել: Նայում է, նայում, էս մասն է ձեռնահարում, էն մասն է ձեռնահարում, վերջը հասկանում է, որ բան չի հասկանում, մուրճն առնում, ընկնում է շարժիչի «ջանին»: Դը՛մփ, հա, դը՛մփ, հո՛ւ, հա, հո՛ւ...

Վերջը տալիս է, շարժիչը լրիվ ջարդուփշուր անում, թաղեցիք նորից հավաքվում են: Սա էլ թե՝ «տեսա՞ք, որ սրա մեխանիզմը չի աշխատւմ, դրա համար էլ անընդհատ պատերին էր խփվում»... Նման վարորդի մասին մտքներումդ հիմա ինչ ասես ասացիք, չէ՞: Բա որ այդ «վարորդը» պետության ղեկին է լինում, դրան ի՞նչ կասեք: Նիկոլ Փաշինյանը պետության «մեքենան» պատեպատ խփելով բերել ու երեք անիվով անդունդի պռնկին կախել է, թե բա՝ դուխով խաղաղության խաչմերուկ մտանք, էն էլ լուսացույցի գույները «խաղում» էին:

Ու ընդհանրապես, չի լքում հիմնավոր կասկածը, որ այս քաղաքական ուժի գոնե կարդալու ունակ ներկայացուցիչների կարդացած միակ գիրքը Օտյանի «Փանջունին» է, այն էլ՝ միայն նախաբանը, այն էլ՝ որպես կյանքի և գործունեության ուղեցույց: Կհիշեք, որ ասում է՝ 2x2 հավասար է 5-ի, ու քարով տալիս, բացում է դասընկերոջ գլուխը, որ ասում էր՝ չէ, 4 է: Քարով տալիս է ու ասում՝ «առ քեզ համոզեցուցիչ փաստարկ մը»: Ինչ կա, ջարդում էր ու ասում՝ շինեցի: Հայրն էլ լավատեսորեն կարծում էր, որ տղան մեծանա՝ փորձանք է դառնալու, պարզվեց՝ չէ, տղան հեղափոխական դարձավ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 431 անգամ
Լրահոս
Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am