Մեր տեղեկություններով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը, Կոտայքի մարզի Բջնի գյուղի տարածքում քառասուն հեկտար հողատարածք է գնել, որի մեծ մասը մորի է աճեցնում, ինչպես նաեւ ջերմատներ է կառուցել։ Պարզվում է, որ գյուղ հասնող ոռոգման ջրի խողովակաշարն անցնում է հենց այն տարածքում, որը դարձել է Քոչարյանների սեփականություն, վերջիններս էլ ըստ ցանկության ու տրամադրության են տնօրինում ոռոգման ջուրը։ Շաբաթներ առաջ երկար ժամանակով Սեդրակ Քոչարյանը ջուրը փակել է գյուղացիների վրա, ինչը մեծ դժգոհության առիթ է դարձել։ Բջնեցիները որոշել են խնդիրը լսելի դարձնել իշխանությունների համար:
Տեղեկանալով այդ մասին՝ Սեդրակ Քոչարյանը նորից բացել է խողովակը եւ ջուրը հասանելի դարձրել գյուղացիների համար։ Թեպետ գյուղում վստահ են, որ այս ամենը կկրկնվի, մինչդեռ Քոչարյանը պարտավոր էր նախապես տարածքը տնօրինելու՝ խողովակաշարին այնպիսի ուղղություն տալ, որ շրջանցեր իր սեփականությունը։
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը