Հանցավոր աշխարհում հեղինակություն ձեռք բերելու համար ոստիկան են ցանկացել սպանել: ժողովուրդ օրաթերթին հայտնի դարձավ, որ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա տարված լինելով հանցավոր աշխարհի մասին գաղափարներով` հանցավոր աշխարհում հեղինակություն ձեռք բերելու, ինքնահաստատվելու և հասարակության ուշադրությունն իր անձի վրա սևեռելու համար որոշել է ոստիկան սպանել ու սպանության համար դատապարտվել:
Արդյունքում 2017թ. հունիսի 9-ին` ժամը 16:10-ին, գնացել է ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության Արմավիրի բաժին, թակել է նշված շենքի մուտքի` ներսից կողպված վիճակում գտնվող դուռը և ձևացնելով, թե իբր իրեն լավ չի զգում, օգնություն խնդրել: Բաժնի հերթապահի օգնական, ոստիկանության ավագ ենթասպա Ռաֆիկ Գոլովորյանը Պետրոսյանին օգնություն ցույց տալու համար բացել է դուռը, որից անմիջապես հետո Պողոսյանը դանակով հարվածել է ոստիկանին, ապա դանակը վեր բարձրացնելով` փորձել է կտրել ոստիկանության սպայի պարանոցը: Հանցանքն ավարտին չի հասցրել, քանի որ բաժնի մուտքի դռան մոտ ծառայություն իրականացնող ոստիկանության աշխատակից Վահրամ Մանուկյանը վրա է հասել և ձեռքին եղած ինքնաձիգի խզակոթով հարվածել է Ս. Պետրոսյանի դեմքին` վայր է գցել նրան: Հանցավոր աշխարհում հեղինակություն վայելելու համար սպանության փորձ կատարող Պետրոսյանը կալանավորված է:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը