Սերժ Սարգսյանը պետք է վախենա վրեժխնդրությունից

Ինչ է անելու «Ժառանգությունը» թույլ չտալու Սերժ Սարգսյանի՝ 2018թ.-ի ապրիլից հետո  Հանրապետության վարչապետ դառնալուն, օրերս հարցին Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ հանդիպմանն այսպես պատասխանեց. «Կարծում եմ, որ ամբողջ Հայաստանի ու պարոն Սարգսյանի ընտանիքի, թոռների համար մեծագույն սխալ կլինի, եթե նա այս կամ այն կերպ շարունակի իր մենիշխանությունը: Կարծում եմ՝ առաջին հերթին կտուժեն նրա հաջորդ սերունդները: Իր կուսակցությունը նույնպես պետք է մտածի՝ իրենց հետագիծն ինչպես պետք է ներկայացվի հաջորդ սերունդներին: Եթե ժողովուրդն այդ պահանջարկը ներկայացնի, «Ժառանգությունը» եւ գործընկեր քաղաքական ու քաղաքացիական ուժերը պետք է ամեն ինչ անեն, որ տեղի չունենա այդ մենիշխանության շարունակությունը»: Այս թեմայով զրուցեցինք ընդդիմադիր գործիչ Գուրգեն Եղիազարյանի հետ։ -Պարոն Եղիազարյան, ինչպես կմեկնաբանեք Րաֆֆի Հովհաննիսյանի այս հայտարարությունը, ինչ էր նա ակնարկում։ -Իսկապես, ուշագրավ հայտարարություն էր, եթե մեկ ուրիշը խոսեր, այդքան տարօրինակ չէր հնչի, կարելի էր անգամ ուշադրություն չդարձնել, բայց դրա մասին խոսում է մի մարդ, որը կիսաապստամբ վիճակում գնում է աղոթելու, նա աղոթասեր է, հավատացյալ, հոգեւոր եւ հանկարծ խոսում է վրեժխնդրությունից, այն էլ սարսափելի հետագծով՝ երեխաներ, թոռներ...Րաֆֆին, փաստորեն, զգուշացրեց, որ եթե փորձես մնալ եւ շարունակես այս իշխանությունը, ապագադ վատ է լինելու։ Րաֆֆի Հովհաննիսյանի հնչեցրած միտքը լուրջ մտորումների տեղիք պետք է տա։ -Երկրորդ նախագահի մասին էլ էին նման հայտարարություններ անում, սակայն նրան դեռ բան չի պատահել։ -Ես նման բան չեմ հիշում, որ Քոչարյանի հասցեին նման մեղադրանքներ հնչեցնեին։ Քոչարյանը նախ քաղաքական մենիշխանություն չուներ, չուներ կուսակցություն, որի զգալի հատվածը զբաղված լիներ թալանով, Քոչարյանի եղբոր մասին նման բաներ չեն խոսում, ինչ խոսում են Սերժ Սարգսյանի եղբայրների մասին, նույնիսկ ԱՄՆ-ում Ալեքսանդր Սարգսյանի ապարանքի դիմաց ցույցեր են կազմակերպվում։ Մարդիկ մոտավոր հաշվարկներ ունեն, թե ով ինչի տեր է դարձել։ -Իսկ ով կխանգարի Սերժ Սարգսյանի հետագա սերունդներին, ով է սպառնացողը։ -Ես չեմ կարող մեկնաբանել, թե ովքեր կլինեն, բայց Րաֆֆի ասածների մեջ լուրջ մտածելու բան կա։ Ես Րաֆֆին ճանաչում եմ որպես բարեպաշտ, կիրթ անձնավորություն եւ այս մտքերը, երբ ծագում են նման մարդու գլխում, արդեն մտածելու տեղիք են տալիս։ -Իսկ հնարավոր է, որ դա բոլորովին այլ տեղից ուղարկվող մեսիջ էր, որ հնչեց Հովհաննիսյանի շուրթերից։ -Ես չեմ կարող ասել՝ ինչ մեսիջ էր, բայցեւայնպես մեսիջ էր ուղղված մնացած բոլոր թալանչիներին, որ ոչինչ այսպես չի անցնի։ -Այսինքն, Րֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը օլիգարխների՞ն, միլիարդատերերին էլ է վերաբերում։ -Գիտեք, մտածում եմ, որ Րաֆֆի մտորումները չեն սահմանափակվում Սերժ Սարգսյանով։ -Ինչու եք այդպես կարծում։ -Այս ամենը կարող է կյանքի կոչվել, երբ Հայաստանում իշխանափոխությունը թավշյա չլինի։ Րաֆֆին սա էր ակնարկում, որ կարելի է մի քանի ամիս էլ ավել մնալ իշխանության, բայց շատ ու շատ բաներ կորցնել։ Իսկ տանուլ կտան բոլորը, ովքեր շքախմբի անդամներ են։ Անի Սահակյան  

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am