Սամվել Բաբայանին ազատ կարձակե՞ն

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանի գործով դատավարությունն ուշագրավ ընթացք է ստանում։ Դատարանում ցուցմունք տվող վկա Աշոտ Շուշանյանը սեպտեմբերի քսաներեքի նիստում հայտարարեց, որ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։ Ըստ նրա՝ ցուցմունքում տեղ են գտել փաստեր, որոնք իրականությանը չեն համապատասխանում։ Խորհրդարանական ընտրություններից հաշված օրեր առաջ ՕՐՕ դաշինքի ստվերային առաջնորդ Սամվել Բաբայանին փակելու մասին թերեւս կանխատեսում էին շատերը։ Նա մտադիր էր ռադիկալ գործողություններ ծավալել, հասցրել էր մի քանի հարցազրույցներ տալ, կոշտ քննադատել իշխանություններին։ Սակայն շաբաթն ուրբաթից շուտ եկավ, եւ ընտրություններից առաջ Բաբայանին ձերբակալեցին։ Հիշեցնենք, որ Սամվել Բաբայանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դրդել է մի խումբ անձանց` նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով ռազմամթերք հանդիսացող «Իգլա» տեսակի դյուրակիր զենիթահռթիռային համալիր ձեռք բերելուն, փոխադրելուն և պահելուն, ինչպես նաև փոխարկման արդյունքում ձեռք է բերել հանցավոր ճանապարհով ստացված գույքը, եթե իշխանությունը կեղծեր ընտրությունները։ Իսկզբանե Բաբայանը հայտարարեց, որ չի ընդունում իրեն հասցեագրված մեղադրանքը, որ իշխանությունն իր գլխին գործ է սարքում եւ ամեն ինչ ակնհայտ կեղծ է ու շինծու։ Եւ ահա, ամիսներ անց Բաբայանի այդ պնդումը, որքան էլ տարօրինակ է, կարծես հաստատվում է։ Վկա Աշոտ Շուշանյանը հայտարարել է, որ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։ Կարե՞լի է արդյոք սա շրջադարձային ընթացք համարել եւ ենթադրել, որ իշխանությունները մոտ ապագայում ազատ կարձակեն Սամվել Բաբայանին, քանզի որպես կանոն, եթե անգամ իշխանությունները ինչ-ինչ պատճառներով շինծու գործ են «կարում» իրենց թիրախների վրա, ապա ամեն ինչ կազմակերպված հասցնում են տրամաբանական ավարտին, թե գործով անցնող վկաները չեն ընկրկում ճնշումներին եւ դատարանում խոստովանում են իրականությունը։ ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանի կարծիքով քիչ հավանական է, որ Սամվել Բաբայանին ազատ արձակեն, պարզապես իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից։ Նա հիշեցնում է, որ դեռեւս ամիսներ առաջ, երբ գործը դատարանում դեռ չէր քննվում, ինքը կանխատեսել էր, որ դատարանում ճշմարտությունն ի հայտ կգա: «Կեղծ ցուցմունք տվողներն ի վերջո մտածում են, որ վերջը վատ կլինի, չենք կարող պնդել մի բանի մասին, ինչը որ չի եղել, բա հետո՞»,- հռետորական հարցադրում է անում Եղիազարյանը ու միեւնույն ժամանակ կանխատեսում, որ ըստ էության դատավորը հաշվի կառնի նախաքննական ցուցմունքները եւ նման վճիռ կկայացնի: «Բաբայանին ձերբակալեցին ընտրություններից առաջ, երբ ՕՐՕ-ն թափ էր հավաքում։ Հայտնի ծեծուջարդից հետո Սամվել Բաբայանը հանդես եկավ բավականին կոշտ հայտարարությամբ, ասելով, որ ադեկվատ պատասխան է լինելու, հետո պարզվեց, որ Իգլա է բերել»,- համոզմունք հայտնեց նա: Եղիազարյանի կարծիքով իշխանության չարախնդությունը թույլ չի տա ներել Բաբայանին ու եթե վերջինս ազատ արձակվի, ապա մեր զրուցակցի գնահատմամբ՝ կարող ենք ասել, որ Հայաստանի դատական համակարգում արդար դատավորներ կան, որոնք նման վճիռներ են կայացնում․«Ես անկեղծորեն ուզում եմ, որ Բաբայանին ազատ արձակեն, որովհետեւ նրան պանծալի հերոս եմ համարում։ Սակայն կարծում եմ, որ մարդկանց կյանքը ոչ թե ցուցմունքներն ու դատավորներն են որոշելու, այլ պատվեր տվողը»։ Անի Սահակյան

դիտվել է 30 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am