Ո՞մ հաշվին են Փաշինյանի երեխաների արտասահմանյան վոյաժները (video)
Վարչապետի ընտանիքի սպասարկումն օրենքով նախատեսված է, ինչպես նախատեսված է նաեւ պետական այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց սպասարկումը: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արմենակ Խաչատրյանը՝ անդրադառնալով նրան, որ վարչապետի ընտանիքի անդամները վարչապետի հետ հաճախ պետական օդանավով մեկնում են արտերկիր:
Հարցին՝ Նիկոլ Փաշինյանի երեխաների էքսկուրսիան եւ վոյաժները բյուջեի հաշվի՞ն է կազմակերպվում, օրինակ, Եվրխորհրդարան, Արմենակ Խաչատրյանը բացասական պատասխան տվեց:
Իսկ ինչպե՞ս են նրանք հասել Եվրախորհրդարան, հարցին էլ արձագանքեց. «Կոնկրետ այդ հարցի մասին ես չգիտեմ, որովհետեւ անձամբ ես կոնկրետ այդ հարցով չեմ զբաղվել, բայց ամենայն հավանականությամբ, ձեր հարցի պատասխանն է՝ ոչ»:
