ՄԻԵԴ-ը Հայաստանին պարտավորեցրել է 3600 եվրո փոխհատուցում տալ քաղաքացուն

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը փետրվարի 25-ին որոշում է կայացրել «Դոմազյանն` ընդդեմ Հայաստանի» գործով` ՀՀ կառավարությանը պարտավորեցնելով 3600 եվրո փոխհատուցում վճարել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Հայաստանի քաղաքացի Թամարա Դոմազյանը, որն այժմ բնակվում է Սանկտ Պետերբուրգում, 2007 թ. մայիսին ընդդեմ Հայաստանի Հանրապետության հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ բողոքելով, որ զրկվել է դ ատարան դիմելու իրավունքից, քանի որ Հայաստանի դատարանը մերժել է ընդունել քաղաքացիական գործով իր ներկայացուցչի կողմից ներկայացված հակընդդեմ հայցը։ Ըստ գործի նյութերի՝ 2005 թ. սեպտեմբերին Թամարա Դոմազյանն ստացել է Երևանում իրեն պատկանող, սակայն ապօրինի կառուցված ավտոտնակի և օժանդակ շինության նկատմամբ սեփականության վկայական՝ հիմնված 2005թ․-ի հուլիսի 22-ին Երևանի քաղաքապետի ընդունած որոշման վրա, որով ճանաչվում էր Թամարա Դոմազյանի սեփականության իրավունքը։ Սակայն  2006թ․ հունիսին քաղաքապետն ընդունել է մեկ այլ որոշում, որով չեղյալ Õ § համարել Թամարա Դոմազյանի սեփականության իրավունքը։ Մեկ ամիս անց քաղաքապետը հայց է ներկայացրել դատարան՝ անվավեր ճանաչելու դիմումատուի սեփականության վկայականը, որը բավարարվել է: Վերջինս լիազորել է իր փաստաբանին՝ ներկայացնելու քաղաքապետի 2006 թ. հունիսի որոշումը անվավեր համարելու հակընդդեմ հայց: 2006թ․-ի նոյեմբերի 1-ին առաջին ատյանի դատարանի որոշմամբ չի ընդունվել Թամարա Դոմազյանի լիազոր ներկայացուցչի ներկայացրած հակընդդեմ հայցը: Այնուհետև քաղաքապետի ներկայացրած հայցի բավարարման դեմ փաստաբանը գանգատ է ներկայացրել Վերաքննիչ դա տարանում, որն այն թողել է առանց քննության՝ նշելով, որ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի բողոքարկումը չի կատարվել պատշաճ ժամկետներում։ Թամարա Դոմազյանի ներկայացուցչի բողոքը մերժվել է նաև Վճռաբեկ դատարանի կողմից 2007թ․ փետրվարին։ Հենվելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի առաջին կետի վրա (արդար դատաքննության իրավունք)՝ Թամարա Դոմազյանը ընդդեմ Հայաստանի հայց է ներկայացրել ՄԻԵԴ՝ նշելով, որ առաջին ատյանի դատարանի կողմից իր հակընդդեմ հայցի մերժման արդյունքում խախտվել է դատարանի հասանելիության իր իրավունքը: Եվրոպական դատարանն իր վճռում գտել է, որ խախտվել է դիմումատուի՝ դատարանի հասանելիության իրավունքը, և տեղի է ունեցել Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում, միևնույն ժամանակ մերժել է դիմումատուի կողմից արդար դատաքննության խախտման հետ կապված մնացած պահանջները: Դատարանը պարտավորեցրել է Հայաստանին, որպես ոչ նյութական վնասի արդարացի փոխհատուցում, Թամարա Դոմազյանին վճարել 3600 եվրո։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Նիկոլը երեկ կոնկրետ «սպանդի» հրաման տվեց․ քաղաքացի (video) «Հայկական պետություն» նախաձեռնության հայտարարությունը ՔՊ վարչախումբն այլևս օրինակարգ չէ և վերջնականապես կորցրել է ժողովրդավարական ինքնիշխան պետություն կառուցելու բոլոր հնարավորությունները Նիկո՛լ, քանի՞ քաղաքացու «դիակ պետք է դնես աթոռիդ ոտքերի տակ»․ Աննա Մկրտչյան (video) Նիկոլ Փաշինյան, դու բացահայտելու ես այդ գինը, որը քեզ են տվել․ Հովհաննես Շահինյան (video) Փաստաբանները տեղյակ չեն քաղաքագետ Սուրեն Պետրոսյանը ձերբակալվա՞ծ է, ԱԱԾ-ում, թե՞ ուղղակի ընկերների հետ գնացել է. Նա փաստաբանների հետ կապ չի հաստատել Ծանոթ ձեռագիր է, որը կյանքի բոլոր փուլերում է ուղեկցել ու ուղեկցում է Փաշինյանին. Տիգրան Աբրահամյան Ճգնաժամի հաղթահարման քաղաքական ճանապարհը Փաշինյանի հեռացումն է․ հայտարարություն Ոստիկանության կիրառած «Զարյա 3» տեսակի նռնակը նախատեսված է զինված հանցագործների համար. «Հետք» Մահերն անխուսափելի կլինեին, եթե․․․ Արծվիկ Մինասյան (video) Նիկոլն ո՞վ է, ինքը մեր վարչապետը չի, ինքն իրեն կորցրել է․ քաղաքացի (video) Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հետհաշվարկը տրված է․ Սևակ Հակոբյան Արցախի իշխանությունները խոստանում են արձագանքել ԱԺ ամբիոնից հնչող հերյուրանքներին Բելառուսում ՀՀ դեսպանը կանչվել է Երևան․ ԱԳՆ խոսնակ Պեսկովը Փաշինյանի հայտարարության մասին Փոքրոգի մարդիկ տառապում են փառավորվելու սինդրոմով. Սեյրան Օհանյան Նիկոլն «առնետ է», որը զգում է արդեն իր վերջը․ քաղաքացի (video) Մինչ ոստիկանները զբաղված են քաղաքացիների վրա նռնակներ նետելով՝ հերթական սպանությունն է տեղի ունեցել Բաղրամյան պողոտայում դաժան ծեծի են ենթարկել 44-օրյա պատերազմի հերոս Արշակ Մելիքյանի եղբորը Նիկոլի սրտի դատավորին ՔՊ-ն հարցեր ունի (video) 2018-ին տեղի ունեցածը բնավ էլ «թավշյա հեղափոխություն» չէր, այլ գործակալների ներդրում. Հակոբյան Լուկաշենկոն կպայթեցնի Փաշինյանի 5 միլիարդը․․․ Արամ Հարությունյան (video) Ո՞ր պահին 3 մլն վարչապետից մի քանի հազարը դարձան թիրախ ոստիկանական բռնությունների համար. Իվետա Տոնոյան Տեղի ունեցածի անվերապահ մեղավորն ու պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է ՔՊ-ականը հարձակվեց Նիկոլի սիրելի Կարեն Անդրեասյանի վրա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 13-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Ռուբիկ Հակոբյանը Հունիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անահիտ Մութաֆյանը Հունիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am