ՔՊ-ականների «հանկարծակի» ակտիվացումը պատահական չէ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ինչպես ասում են, նույնիսկ «անզեն աչքով» է նկատելի, որ վերջին օրերին հանկարծ ակտիվացել են նույնիսկ այնպիսի քպականները, որոնք, որպես կանոն, աշխատում են հնարավորինս ստվերում մնալ, իսկ եթե ավելի ճիշտ արտահայտվենք՝ ամեն ինչ անում են հանրային դժգոհության «դռբի տակ» չընկնելու, իրենց հասցեին անհատական քննադատություն ու թուքումուր չբերելու համար:

Ընդ որում, ակտիվացել են ոչ թե իրենց գործառույթներից ելնելով կամ, առավել ևս, իրենց գործառույթները կատարելու տեսանկյունից, այլ բացառապես քաղաքական, քպական «կոնտեքստում»: Խոսքը նաև բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնողների մասին է, որոնք այս օրերին այնպիսի հայտարարություններ, քայլեր կամ սոցցանցային գրառումներ են կատարում, որոնք ոչ միայն շատ բնորոշ են ՔՊին, այլև տպավորություն են թողնում, որ հատուկ են նման բաներ անում, որ առնվազն քննադատության առիթ ստեղծեն:


«Փաստ» թերթի տեղեկություններով, իրականում նշյալ անձինք ո՛չ «հունանավետիսյաններ» են, ո՛չ էլ կամիկաձեներ. նրանք պարզապես կատարում են իրենց «շեֆի» հանձնարարությունը: Մեր աղբյուրի փոխանցմամբ, վերջերս Նիկոլ Փաշինյանն իր քպականներին և հատկապես «բարձրաստիճան» քպականներին «պատեպատ է տվել»՝ պարտադրելով, որ նրանք ակտիվանան հանրային հարթակներում, անեծքի, հայհոյանքի, քննադատության ու թուքումուրի դոզան մի քիչ էլ իրենց վրա «քաշեն»:

Ի մասնավորի, Փաշինյանը զայրացել է, թե՝ հո միայն ես չեմ «տանելու» այդ ամենը, նաև՝ «պարտվելու», «հազարավոր զոհերի պատճառ դառնալու», «Արցախը հանձնելու», «հող տալու», «Հայաստանի ու Արցախի շահերին դեմ գնալու» և տարբեր այլ մեղադրանքները, մեկ թիմ ենք, ու կատարվածի, կատարվողի համար պատասխանատու եք բոլորդ: Ըստ նույն աղբյուրի, Փաշինյանը թիմակիցներին նաև «չորել» է, թե՝ փաստորեն իշխանության, պաշտոնների վայելքները սիրում եք, պատասխանատվություն ստանձնել չեք ուզո՞ւմ»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 602 անգամ
Լրահոս
Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am