Դաժան մարդասպանների հետքերով. նրանք կերել են առնվազն 33 մարդ
ՌԴ Կրասնոդարի մարզում երկու մարդ է ձերբակալվել, որոնք մեղադրվում են մարդկերության մեջ. նրանք 18 տարի շարունակ մարդ են սպանել, գրում է Daily Mail-ը: Ընդհանուր առմամբ նրանք սպանել են առնվազն 30 մարդ: Նշվում է, որ ամուսինները ոչ միայն սպանել, անդամահատել և կերել են մարդկանց, այլև պահածոյացրել նրանց միսը: Իրավապահները խուզարկություններ են կատարել մարդակեր ընտանիքի տանը։ Սառնարանում հայտնաբերվել է մարդու մարմնի մնացորդների սառեցված 7 փաթեթ։ Բացի այդ՝ նրանք պահել են սպանվածների մաշկի կտորներ` պոկված մարմիններից։ Պարզվել է՝ մարդակերները Կրասնոդարի բնակիչներ են՝ 35-ամյա Դմիտրի Բակշեևը և 42 տարեկան Նատալիա Բակշեևան: Նշվում է, որ ձերբակալված կնոջ հետ հոգեբան է խոսել, որից հետո նա ճանաչել է 30 զոհերի, որոնք մինչ այդ համարվում էին անհետ կորած:
