Յուրի Խաչատուրովի հետ կապվող կոռուպցիոն սկանդալի հետքերով

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «ՀՀ գլխավոր դատախազությունը ուսումնասիրության առարկա է դարձրել ՀՀ պաշտպանության նախարարության ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց վերաբերյալ մամուլում հրապարկված տեղեկությունները: Այս մասին armtimes.com-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրին գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հասցեագրված մեր հարցմամբ խնդրել էինք տեղեկություններ տրամարդրել, թե արդյոք դատախազության կողմից ուսումնասիրվել է «mamul.am» կայքում հրապարկված թվով երեք հրապարակում: Դրանցից մեկը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, ներկայումս ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի կողմից ենթադրյալ հովանավորչության մասին էր, մյուսը՝ ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից 3.5 մլն դոլարով ձեռք բերած բնակարանի եւ 600 հազար ԱՄՆ դոլարով գնած վերելակի մասին: Երրորդ հրապարակումը կրկին վերաբերվել է Յուրի Խաչատուրովին: Առանձին-առանձին անդրադառնանք այդ հրապարակումներին և դրանց վերաբերյալ դատախազության հայտնած տեղեկատվությանը: «ՀՀ ՊՆ թիկունքի վարչության պետը 3.5 միլիոն ԱՄՆ դոլարով բնակարան է գնել եւ 60.000 դոլար էլ վճարել է իր տան վերելակի համար» վերնագրով հոդվածում նշված է, որ ՊՆ թիկունքի վարչության պետ Նորայր Յոլչյանն է վերահսկում ՊՆ-ի մատակարարների ստվերային հոսքերը, թերի մատակարարումները եւ ապահովում է ներքեւից վերև հափշտակված գումարները տեղափոխող «վերելակի» անխափան աշխատանքը։ Հրապարակման համաձայն, Յոլչյանը Երեւան քաղաքի Հյուսիսային պողոտայում 750 քառակուսի մետր մակերեսով բնակարան է գնել, որից հետո տեղեկանալով, որ վերելակն իր բնակարան չի հասնում, 600 հազար ԱՄՆ դոլարով էլ վերելակ է գնել: Գլխավոր դատախազությունում ուսումնասիրել են այս հրապարակումը և պարզել են, որ այն ինքնին չի պարունակում ինչպես ՀՀ պաշտպանության նախարարության թիկունքի պետ-վարչության պետ Նորայր Յոլչյանի կողմից առերևույթ հանցավոր գործունեության մասին վկայող տվյալներ, այնպես էլ հանցագործության մասին հաղորդման հատկանիշներ: «Ուստի հրապարակմանը քրեական դատավարության կարգով ընթացք տալու բավարար հիմքեր առկա չեն»,- ասված է դատախազության պատասխանում: Մյուս հրապարակումը, որը վերնագրված է՝ «ՊՆ-ից 810 միլիոն ՀՀ դրամի հափշտակությո՞ւն է կատարվել», վերաբերվում է ՀՀ պաշտպանության նախարարության հայտարարած մրցույթներից մեկին, որի հետ ենթադրյալ կապ է ունեցել ՀՀ ՊՆ Գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Հրապարակումը կառուցված է հարուցված մի քրեական գործի շրջանակներում վկայի ցուցմունքի վրա: Ըստ այդմ, ամեն տարի ՊՆ-ում հայտարարվում է թելերի մատակարարման մրցույթ և սահմանվում է թելերի տեխնիկական բնութագիրը՝ 100% բամբակ։ Տասը տարուց ավելի այդ մրցույթում հաղթում է նույն ՍՊԸ-ն, և մեկ տարվա կտրվածքով ՊՆ մատակարարվում է 90.000.000 ՀՀ դրամի 100% բամբակյա թել։ Հրապարակման համաձայն, 100 տոկոս բամբակյա թել չի կարող լինել, և դա նշվել է նրա համար, որ այլ ընկերությունները չկարողանան մասնակցել մրցույթին: Իրականում մատակարարվել է 100 տոկոս պոլիեստեր, և իբր ՊՆ-ին պատճառվել է 810 միլիոն դրամի վնաս 10 տարվա ընթացքում: Գլխավոր դատախազությունում այս հրապարակումը ևս ուսումնասիրվել է: «Հոդվածում առերևույթ հանցագործության հատկանիշներ պարունակող տեղեկությունների կապակցությամբ հայտնում ենք, որ հրապարակմամբ նշված դեպքի առնչությամբ դեռևս 2014թ․մարտի 1-ին ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի դատախազի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 2-րդ մասով (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ,- խմբ. հեղ.) նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի վարույթը 2015թ․ դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ, հանցակազմի բացակայության հիմքով, կարճվել է»,- ասված է դատախազության պատասխանում: Երրորդ հրապարակումը այս պահին էլ գտնվում է քրեադատավարական փուլում: Այս հրապարակումը վերաբերվում է բանակին մատակարարվող ներքնակներին (դոշակ): Ըստ անանուն աղբյուրի, բանակին ամեն տարի 15 հազար հատ ներքնակ է մատակարարվում, սակայն նոր ներքնակի փոխարեն ՊՆ-ին մատակարարվում են հին ներքնակները: Այսպես. հին ներքնակները դուրս են գրվում եւ համաձայն կարգի՝ պետք է ոչնչացվեն, սակայն ուղարկվում է մատակարարին, որն էլ փոխում է ներքնակների վրայի կտորները, եւ նույն ներքնակը փոխված կտորով մատակարարվում է ՊՆ-ին: Այս դրվագով էլ ՊՆ-ին, ըստ հրապարակման, պատճառվում է 2 միլիարդ դրամի վնաս, իսկ գործարքի թիկունքում կանգնած է Յուրի Խաչատուրովը: ««Երկու միլիարդ դրամի հափշտակություն և նորից ՊՆ-ում» հոդվածում նկարագրված հանգամանքները ներկայումս, անկախ վկայակոչվող հրապարակումից, քննության առարկա են դեռևս 30.08.2017թ. ՀՀ ՔԿ ԶՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննության շրջանակում»,- ասված է գլխավոր դատախազության պատասխանում: Ստացվում է, որ Յուրի Խաչատուրովի անվան հետ կապվող այդ հրապարակման մեջ տեղ գտած հանգամանքները քննության առարկա են դարձել օգոստոսի 30-ին հարուցված քրեական գործի շրջանակներում, եւ այժմ էլ նախաքննություն է ընթանում»: Մանրամասները՝ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից «Ջերմուկի» առանձին խմբաքանակների առգրավումը լուրջ խնդիր չէ․ Օնիշչենկո Որոշակի քայլեր ենք անելու Ադրբեջանին քանդված եկեղեցիների համար պատժելու ուղղությամբ. Արտակ Բեգլարյան Կինը ոստիկաններին հայտնել է, որ իր 9-ամյա տղայի հետ խաղացող երեխայի մայրը ապտակել է նրան Նիկո՛լ, հլը ասա՝ էդ ո՞նց Կոշի գաղութից քեզ տեղափոխեցին Արթիկի գաղութ․ Սամվելյան (video) Նիկո՛լ, դու ինձ ասա՝ երբ ես գնում Ապարան, ես քո գլխին տես՝ ինչ եմ անելու․ քաղաքացի (video) «Կենտրոնացե՛ք Ալեն ու Նիկո՛լ, հիմա ձեզանից ո՞վա ավելի հիմար»․ Հովհաննիսյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 27-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am