Փաշինյանը Ստրասբուրգում «արցախյան հարցի դագաղի վերջին գամը մեխեց» եւ դրանով փակեց հարցը. Վարդան Օսկանյան

Այս իշխանությունները իրենց գործունեության այս մի քանի տարիների արդյունքում հասցրեցին Արցախը դատարկել ու տալ Ադրբեջանին: Այս մասին ֆեյսբուքյան իր տեսաուղերձում ասել է ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը:

«Այս օրերին ամենահաճախակի հարցերից մեկն այն է, թե որն է այսօր ՀՀ-ի առջեւ կանգնած ամենամեծ մարտահրավերը եւ ոնց կարելի է դա դիմագրավել: Իհարկե, սա բարդ խնդիր է, բայց ես կուզենայի անդրադառնալ շատ ավելի հիմնարար խնդրի՝ դա ՀՀ իշխանությունների գործունեությունն է, դրանց, դժբախտաբար, քաղաքական անմեղսունակության խնդիրն է: Պատկերացրեք, նրանց դիվանագիտական եւ քաղաքական անմեղսունակությունն ինչպիսի բարձունքների է հասել, որ նրանց գործունեության այս մի քանի տարիների արդյունքում նրանք հասցրեցին ոչ միայն Արցախը տալ Ադրբեջանին, այլ Արցախը դատարկել ու տալ Ադրբեջանին: Սա իրոք իշխանությունների մեղսունակության պատճառով է քաղաքական եւ դիվանագիտական հարցերում: Պատասխանատվությունը եւ մեղավորությունը նրանցն է, այլ մեղավորներ այստեղ չփնտրենք, մի պահ վերանանք այդ մեղավորներից, այս խնդիրներից, միայն այն փաստը, որ այս արհավիրքը մեր ժողովրդի գլխին եկել է այս իշխանությունների օրոք դա միանշանակորեն, ուղղակիորեն նրանց դարձնում է մեղավոր այս հարցում եւ պատասխանատու, անկախ ամեն ինչից»,- ասել է նա:

Օսկանյանի խոսքով՝ իշխանությունների մեղավորություն ու պատասխանատվությունը շատ ավելի է ծանրանում, երբ մենք գիտենք, որ այս արհավիրքը մեր գլխին եկել է կոնկրետ իրենց սխալների պատճառով:

«Եթե իրոք Հայաստանում կան մարդիկ, որոնք անկեղծորեն հավատում են, կարծում են, որ այս հարցում կան այլ մեղավորներ, ասեմ, որ նրանք պարզապես շփոթում են պատճառն ու հետեւանքը: Եթե մենք մեղավոր ենք համարում Ադրբեջանին, որ պատերազմ է սանձազերծել, այո, սանձազերծել է, դա հետեւանք է: Եթե մենք մեղադրում ենք Արեւմուտքին, որ պատերազմի ժամանակ մեզ անտեսեց, արհամարհեց, դա հետեւանք է, եթե մենք մեղարում ենք մեր դաշնակցին, որ մեզ չօգնեց պատերազմի ժամանակ, դա հետեւանք է, եթե մենք մեղադրում ենք Արցախի իշխանություններին, որ փաստաթուղթ են ստորագրել լուծարելու իրենց պետությունը, դա հետեւանք է: Իսկապես որ երբ առաջին օրվանից Փաշինյանն ասաց, որ ինքը զրոյական կետից է սկսում, բոլորիս համար ակնհայտ էր, որ պատերազմ է լինելու: Երբ Փաշինյանը շեղվեց Նոյեմբերի 9-ի փաստաթղթի տառից, ոգուց եւ գնաց այլ ուղղություններով, խճճվեց այս հարցերում, ակնհայտ էր, որ Ռուսաստանը երես էր թեքելու: Երբ Փաշինյանը Պրահայում ճանաչեց Արցախը Ադրբեջանի կազմում, ակնհայտ էր, որ մենք Արցախը կորցնելու ենք: Այն պահին, երբ Փաշինյանը ասեց, որ Հայաստանը կապ չունի Արցախի հետ, Արցախն ինքնուրույն պետք է բանակցի, բոլորի համար ակնհայտ էր, որ Արցախը դատարկվելու է: Եւ ահա այսօր, երբ 100 հազարավոր մեր հայրենակիցներ լքել են իրենց տները, իրենց հողն ու ջուրը, հետեւում թղել են մեր պատմամշակութային հուշարձանները, Հայաստանի իշխանությունները եւ Նիկոլ Փաշինյանը լռում են նրանց վերադառնալու հարցի կապակցությամբ, չի բարձրացվում այդ հարցը, հետեւանքն այն է, որ այս հարցը մեկընդմիշտ փակվում է, ու թաղվում է»,-ասաց նա:

Օսկանյանը նշում է, որ երբ Ստրասբուրգում Փաշինյանը այս իրադարձություններից հետո հնարավորություն ուներ նման լսարանի առաջ ելույթ ունենալ, նա չբարձրացրեց այս հարցը, չխոսեց արցախցիների վերադառնալու իրավունքի մասին, նա, իրոք, «արցախյան հարցի դագաղի վերջին գամը մեխեց» եւ դրանով փակեց հարցը:

«Այսօր արցախցիների վերադարձի հարցը պետք է կենդանի պահել, սա իսկապես իրենց իրավունքն է, մենք ուղղակի չենք կարող դրանից հրաժարվել եւ դա հենց ՀՀ իշխանությունների պարտավորությունն է: Փոխարենը, Փաշինյանը Ստրասբուրգում խոսեց ժողովրդավարության մասին, ամենավառ ապացույցը, որ այսօր ՀՀ-ում չկա ժողովրդավարություն այն է, որ Փաշինյանը դեռ շարունակում է մնալ երկրի ղեկին այս արհավիրքից հետո, երբ մենք կորցրեցինք Արցախը, դատարկեցինք Արցախը: Այս երկու դեպքերից հետո, երբ երկրի ղեկավարը շարունակում է մնալ երկրի ղեկին, դա նշանակում է, որ ՀՀ-ում չկա ժողովրդավարություն, նման իրավիճակ կարող է լինել միայն ավտորիտար երկրներում, բռնատիրություններում»,- ասել է նա՝ նշելով, որ այլ երկրներում նման վարչապետը 5 րոպե չէր մնա իր պաշտոնին, նրան անմիջապես կվռնդեին:

դիտվել է 398 անգամ
Լրահոս
Երկիր ենք կորցնում, ոմանք թիթեռ են նկարում. Մարգարիտ Եսայան Հորմուզի նեղուցը բացելու համար պահանջվում է պարզ ռազմական գործողություն. Թրամփ Կուբան սպասում է ռուսական նավթին ու գազին, իսկ ԱՄՆ-ն հայտարարել է, որ դա անօրինական է Սիբեխդ կեր, նոր բռնատեր. Արմեն Աշոտյան Ինչպիսի առաջնորդ են ցանկանում ունենալ ՀՀ քաղաքացիները․ «Ուժեղ Հայաստան»․ Ալեքսան Ալեքսանյան Վրաստանի վարկանիշը շարունակում է վատթարանալ Օհանավանում բախվել են «Mercedes»-ը, «Opel Zafira»-ն և «ԳԱԶ 2410»-ը Մենք չենք փնտրում անհամաձայնություններ կամ պատերազմ մուսուլմանական երկրների հետ․ Իրանի նախագահ Հրթիռ է ընկել Երուսաղեմի հայկական թաղամաս տանող ճանապարհին Փաշինյանը մեզ խաղաղություն էր խոստանում, բայց 3 պատերազմ բերեց․ Նարեկ Կարապետյան Դավիթ Համբարձումյանի եղբոր խափանման միջոցը փոխվել է Որպեսզի պետությունը շարունակի գոյություն ունենալ, այս իշխանությունները պետք է հեռանան․ Վահե Հովհաննիսյան Ուժեղ առաջարկ Փաշինյանին Արցախցի կնոջն ու փոքրիկ երեխային ահաբեկած ու բերման ենթարկած իշխանավորներն ինչու՞ մեկ օր բերման չեն ենթարկում արցախցիներին սպառնացող անձանց В ту же ночь Огненной среды ударами американо-израильской коалиции был убит Али Ларижани- важно понимать, кто такой Ларижани Վրացի 5 նավաստի արգելափակված է Պարսից ծոցում և օգնություն է խնդրում Գառնիկ Դանիելյանը հակադարձում է Արփինե Սարգսյանին Արա Ֆիդանյանը նոր պաշտոն է ստացել Նիկոլ Փաշինյան, պատերազմ չի՛ լինելու, լինելու է երկարատև, կայուն ու երաշխավորված խաղաղություն` ոչ թե վկայով, այլ մեկից ավելի երաշխավորներով․ Մարիաննա Ղահրամանյան Փաշինյանի սիրելի Էրդողանը ևս բազմիցս օգտագործել է անկայունության սպառնալիքը՝ իր իշխանության անփոխարինելիությունը շեշտելու համար. Արմեն Հովասափյան Մենք որևէ առնչություն չունենք Թուրքիայի և Օմանի վրա հարձակումների հետ. Իրանի գերագույն առաջնորդ Երեւան–Թբիլիսի օդանավը պտտվել է Թբիլիսիի երկնքում եւ վայրէջք չկատարելով՝ վերադարձել է Երեւան․ news.am Ձնախառն անձրև է տեղում Երեւանում ծեծել են թիվ 46 համարի ավտոբուսի վարորդին Իրանը հերթական հրթիռային հարվածն է հասցրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 20-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 20-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Խաչատրյանը Մարտի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուել Մանուկյանը Մարտի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մարտի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Առաքելյանը Մարտի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Մարտի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մարտի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե նալչաջյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am