«Քրդերի հանրաքվեն ոչ լեգիտիմ է, և Իրաքը պարտավորված չէ այն ճանաչել». իրաքցի նախարար (տեսանյութ)

«Քրդերի հանրաքվեն ոչ լեգիտիմ է և Իրաքը պարտավորված չէ այն ճանաչել». իրաքցի նախարարը պատասխանում է «Ա1+»-ի հարցերին Իրաքի կառավարությունը չի ճանաչում և երբեք էլ չի ճանաչի անկախ Քուրդիստանը։ «Ա1+»-ին փոխանցում է Հայաստանում գտնվող Իրաքի գյուղատնտեսության նախարար Ֆալահ Հասսան Զաիդան Զաիդանը։ Սեպտեմբերի 25-ին Իրաքի հյուսիսում քրդերի անցկացրած անկախության հանրաքվեին մասնակցել է ավելի քան 3.5 միլիոն ընտրող՝ ընտրության իրավունք ունեցողների 72.3%-ը։ «Հանրաքվեն ոչ լեգիտիմ է, Իրաքի կառավարությունը համաձայն չէ, միջազգային հանրությունը համաձայն չէ։ Եթե պետք է հանրաքվե լիներ, ապա դա պետք է տեղի ունենար Իրաքի կառավարության և Քրդստանի կառավարության միջև համաձայնությամբ։ Դա ոչ լեգիտիմ է, և Իրաքը պարտավորված չէ ճանաչել այդ հանրաքվեն»,-  «Ա1+»-ի հետ զրույցում ասում է Ֆալահ Հասսան Զաիդան Զաիդանը։ Հանրաքվեի արդյունքները պարզ կդառնան 72 ժամվա ընթացքում։  Իրաքի Քրդստանի առաջնորդ Մեսութ Բարզանին հայտարարում է՝ որևէ ուժ չի կարող խանգարել ինքնավարության անկախացմանը։ Քրդերն աշխարհում կազմում են 30-ից 40 միլիոն և ամենամեծ էթնիկ խումբն են, որը չունի անկախ պետություն։ Թեև 2005 թվականի Սահմանադրությամբ Իրաքի քրդերն ստացան մեծ ինքնավարություն՝ սեփական բանակ ունենալու իրավունքով, այնուամենայնիվ, նրանք չեն բավարարվում կիսաանկախ վիճակով։ Իրաքյան Քուրդիստանի հանրաքվեին դեմ են Իրանն ու Թուրքիան։ Անկարան անհանգստացած է, որ իրաքցի ազգականների քայլը կոգևորի նաև Թուրքիայի քրդերին և Իրաքի հետ համատեղ զորավարժություններ է սկսել։ Պաշտոնական Բաղդադն, իրաքցի նախարարի խոսքով՝ չի հաշտվի անկախ Քուրդիստանի գոյության հետ։ «Իրականության մեջ մենք բոլոր միջոցառումները կձեռնարկենք, որոնք կարևոր են Իրաքի միասնականությունը պահպանելու համար»,- ասում է Իրաքի Գյուղատնտեսության նախարարը։ Իրաքյան քրդերին աջակցում է Իսրայելը։ Կոշտ, բայց ոչ ժխտողական է Վաշինգտոնի դիրքորոշումը։ ԱՄՆ-ի գնահատմամբ՝ քրդերի հանրաքվեն կմեծացնի անկայունությունը տարածաշրջանում։ Բայց Վաշինգտոնը նաև ընդգծում է՝ ԱՄՆ-ի ու քրդերի պատմական կապերը կմնան անփոփոխ։ Ֆալահ Հասսան Զաիդան Զաիդանը չի կարծում, թե Քուրդիստանի անկախությունը կճանաչվի այլ պետությունների կողմից.  «Այդ հանրաքվեն տեղի է ունեցել ոչ լեգիտիմ հիմքի վրա և միջազգային հանրությունը չի ճանաչի այն»։ Արդեն երկու օր է՝ Հայաստանում է Իրաքի կառավարության պատվիրակությունը։ Հայ-իրաքյան միջկառավարական հանձնաժողովի հիմնական խնդիրը Իրաքի և Հայաստանի միջև առևտուրը զարգացնելն է։ «Անցած տարի Իրաքի ու Հայաստանի միջև առևտրի ծավալը եղել է այնքան, որ կարող է ավելանալ 5-ից 6 անգամ։ Պետք է գտնել մեխանիզմներ՝ առևտրով զբաղվողներին կրկնակի հարկելուց խուսափելու համար»,- ասում է իրաքցի նախարարը։ Իրաքն ու Հայաստանն առաջիկայում Իրանի հետ կսկսեն խորհրդակցություններ՝ առևտուրը նրա տարածքով կազամակերպելու նպատակով։ Հայաստանի Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն ասում է. «Այստեղ հիմնական խնդիրը Իրանի Իսլամական հանրապետության դաշտում է և մենք երկկողմ պետք է կարողանանք մեր ազդեցությունն ունենալ և հասնել նրան, որ մեր տրանսպորտային միջոցները կարողանան ազատ անցնել Իրանի տարածքով»։ Իրաքյան կողմը Հայաստանին առաջարկել է անպայմանորեն Բաղդադում ունենալ մշտական գործող ապրանքային ցուցահանդես, ինչը հնարավորություն կտա իրաքցիներին ծանոթացնել հայկական ապրանքներին։ Հայկական կողմն ակտիվորեն կմասնակցի նաև այս տարի Բաղդադում կայանալիք ապրանքների տոնավաճառին։  

դիտվել է 5 անգամ
Լրահոս
Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը Ռուսաստանում պահվող մոլդովացի երկու գերի ազատ է արձակվել փոխանակման շրջանակում Նվիրյալ ես, վախենում են. Շուշան Պետրոսյանը` Կանդազին Տեղական հակահետախուզությունը շատ ավելի լավ է աշխատում, քան ադրբեջանականը. փորձագետ Ավտոմեքենա վարելու իրավունք չունեցող վարորդը Միասնիկյան պողոտայում «BMW»-ով գլխիվայր շրջվել է Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան Իրանը նշել է առևտրային նավերի համար Հորմուզի նեղուցի բացման պայմանը Եթե Փաշինյանը հաղթի ընտրություններում, Հայաստանում կրոնական ազատությունը վտանգի տակ կհայտնվի․ ICC Երկրաշարժը զգացվել է նաև Շիրակի մարզում ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am