Ո՞ր հրապարակումների պատճառով hraparak.am-ը հարձակման ենթարկվեց

hraparak.am-ը գրում է․ «Երկու օր մեր կայքն աննախադեպ կիբերհարձակման էր ենթարկվել, որի արդյունքում չէր գործում․ 15 տարվա մեր գործունեության ընթացքում նման բան չէր եղել, որ hraparak.am-ը չգործի։ Նման հարձակումներ, մեզ ասացին, որ իրականացվել են ռուսական կայքերի վրա, ռուս-ուկրաինական պատերազմի մեկնարկի պահին եւ միայն պետական կառույցների աջակցությամբ են հաղթահարվել։ 

«Հրապարակը» մեն մենակ էր պայքարում այդ հարձակման դեմ, որին պետական կառույցները ոչ միայն որեւէ կերպ չաջակցեցին, այլ մենք հիմնավոր կասկածներ ունենք, որ արշավը նախաձեռնվել եւ կազմակերպվել է հենց պետության ներկայացուցիչների՝ իշխանությունների կողմից։

Այս օրերին մենք եւ մեր ընթերցողները փորձում էինք գուշակել, թե ինչն է այս հարձակման առիթը հանդիսացել (պատճառը հասկանալի է՝ «Հրապարակի» գործունեությունն է առհասարակ)։ Ո՞ր հրապարակումներն են մղել նման աննախադեպ եւ որ ամենակարեւորն է՝ խիստ ծախսատար արշավը կազմակերպելուն։

Մեր ընթերցողների եւ փորձագետների օգնությամբ փորձել ենք առանձնացնել վերջին օրերի նման հրապարակումները եւ ընթերցողների խնդրանքով՝ որոշել ենք վերահրապարակել։ 

Դրանցից մեկը, ըստ փորձագիտական խմբի, այս հրապարակումն է եղել․

Ինչ է ակնկալում արցախյան կողմը Փաշինյան-Շահրամանյան հանդիպումից

Արցախի իշխանության բարձրագույն ներկայացուցիչների` Երեւան տեղափոխվելուց անցել է արդեն երկու շաբաթ։ Եվ չնայած լուրերին, որ վտարանդի կառավարությունն ու նախագահ Սամվել Շահրամանյանն ամենօրյա շփումներ են ունենում, հավաքվում են Հայաստանում Արցախի ներկայացուցչությունում ու տարբեր խորհրդակցություններ անցկացնում՝ տեղահանվածների սոցիալ-հումանիտար խնդիրների թեմայից սկսած, վերջացրած քաղաքական, անգամ լուրեր կան, որ Շահրամանյանը պայքարի պատրաստվելու կոչ է արել, սակայն Արցախի բարձրաստիճան այրերը շարունակում են լռություն պահպանել, մեկ-երկու բացառությունները չհաշված, նրանք անգամ չեն խոսում իրենց աշխատավարձերի թեմայից, որ ՀՀ կառավարությունը չի ցանկանում այլեւս տրամադրել։ 

Ինչո՞վ է պայմանավորված այս լռությունը։ Պարզվում է՝ Արցախի քաղաքական էլիտան սպասողական վիճակում է, Հայաստան տեղափոխվելուց հետո Նիկոլ Փաշինյանի կաբինետի ներկայացուցիչը` փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, նրանց փոխանցել է առաջիկա համագործակցության եւ Շահրամանյան-Փաշինյան հնարավոր հանդիպման մասին՝ նշելով, որ կողմերը պետք է հանգամանալից քննարկեն տեղահանվածների խնդիրները եւ լծվեն դրանց լուծմանը։ Արդեն երկու շաբաթ է, սակայն, այդ հանդիպումը տեղի չի ունենում, արցախյան կողմի ճշգրտումներին ի պատասխան էլ, թե երբ կլինի հանդիպումը, հստակ ժամկետներ չեն նշվում։

Այս անորոշության պատճառով է, որ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը չնայած իր դեմ իշխանական հարձակումներին, շարունակում է լռել՝ փաստացի ընդունելով իրեն հասցեագրված բոլոր մեղադրանքները, որ Արցախը հանձնել է ինքը՝ 17 օրվա նախագահը, եւ իր արցախյան ու հայաստանյան սատարողներն ու անգամ` շնորհավորողները։ 

Մեզ պատմեցին, որ Արցախի ներկայացուցչությունում տեղի ունեցող հանդիպումներին ԱՀ պատգամավորներից ու կառավարության անդամներից ոմանք Շահրամանյանին հորդորել են՝ անկախ հանդիպումից, հանդես գալ հայտարարությամբ՝ հնչեցնելով սեփական մոտեցումներն ու տեսակետները կատարվածի եւ ապագայի վերաբերյալ։ Սակայն Շահրամանյանը չի ցանկանում ռիսկի գնալ եւ կարծում է, որ այս գործը հանգիստ է սիրում, քանի դեռ իր եւ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տեղի չի ունեցել, եւ կողմերը չեն հստակեցրել իրենց դիրքորոշումները, ապա մեկ ոտք շուտ հայտարարություն տալը կարող է նախ վնասել Բաքվում գտնվող ԱՀ նախկին քաղաքական եւ ռազմական լիդերներին, տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրներն էլ կարող են օդից կախված մնալ, եւ ուրիշ այլ հետեւանքներ կլինեն։ Դիցուք, եթե մինչեւ հանդիպումը ԱՀ ղեկավարությունը քննադատի ՀՀ իշխանություններին, որ պետական աջակցությունը բավարար չէ առկա իրողության պայմաններում, հանդիպման ժամանակ ՀՀ իշխանությունները կարող են նախատել, որ դեռ առաջին փուլն է, այլ քայլեր էլ են նախատեսվում, այսպիսով հարաբերությունները գնան այլ հունով։

Մեծ հաշվով՝ ինչ է ակնկալում արցախյան կողմը Փաշինյան-Շահրամանյան հանդիպումից, որը, ըստ էության, կարող է արցախցիների հետագա դիրքորոշման վրա ազդեցություն ունենալ։ Մեզ ասացին, որ այս ընթացքում ԱՀ ղեկավարությունը հավաքել ու գույքագրել է խնդիրներն ու ակնկալիքները, որը պետք է ներկայացնի Հայաստանի իշխանություններին՝ Նիկոլ Փաշինյանին, եւ դրանցից ամենաառանցքայինները թվարկեցին։
Առաջինը տեղահանվածների սոցիալական խնդիրներն են՝ արդյոք Հայաստանի իշխանությունները բավարարվելո՞ւ են մի քանի ամսվա դրամական աջակցությամբ, միանվագ 100 հազարներով եւ, դիցուք, չե՞ն պատրաստվում Հայաստանում մնացող արցախցիների բնակարանային խնդիրը լուծել, ընդ որում՝ ոչ հեռավոր ապագայում։ Այս հարցը, կարելի է ասել, ամենակարեւորն է, քանի որ արցախցիներն արդեն հասկանում են, որ Հայաստանում չեն կարող վարձով երկար ապրել, կա՛մ պետք է հեռանան, կա՛մ դուրս գան իշխանությունների դեմ, բողոքի ակցիաներ անեն՝ պահանջելով իրենց ապահովել բնակարաններով։ Ինչ վերաբերում է քաղաքական ակնկալիքներին, ապա Արցախի իշխանության մարմինների վերականգնման խնդիրն է առաջ տարվելու, դրան կտան վտարանդի կառավարություն, թե այլ անուն՝ կարեւոր չէ, կարեւորն այն է, որ չպետք է ընդունել, որ կարելի է Արցախը լուծարել մի հրամանագրով եւ ուղարկել պատմության գիրկը, այլ Արցախի խնդիրն աշխարհի քաղաքական օրակարգում «պետություն՝ առանց տարածքի» հայեցակարգով պետք է առաջ տանել եւ որեւէ պարագայում փակված չհամարել Արցախի հարցը։

Եթե ՀՀ իշխանությունները բավարարեն այս երկու պահանջները, ապա Արցախի քաղաքական ղեկավարությունը տեղահանվածներին չի մոբիլիզացնի ընդդեմ ՀՀ իշխանությունների, իսկ եթե ոչ, ապա Նիկոլ Փաշինյանին լավ օրեր չեն սպասվում։

Ի դեպ, Փաշինյանն էլ իր հերթին ձեռքերը ծալած չի նստում եւ ԱՀ իշխանությունների դեմ պրոցեսներ է գեներացնում՝ արցախյան իր երբեմնի կամակատարների ձեռամբ։ Տեղեկություններ կան, որ Սամվել Բաբայանի նախաձեռնությամբ այսօր Հայաստանում Արցախի ներկայացուցչության դիմաց արցախցիների մի խումբ բողոքի ակցիաներ է պատրաստվում իրականացնել եւ Սամվել Շահրամանյանից պահանջել՝ լուծել իրենց սոցիալական կարիքները, մոտավորապես այն ոճում, որ բյուջեն թալանել եք, այդ գումարները բաժանեք մեզ, կամ ՀՀ-ում սեփականություն ունեցող ԱՀ քաղաքական նախկին եւ ներկա գործիչների անուններ կհնչեն՝ առաջարկելով վաճառել «դիզածը» եւ բաժանել տնազուրկներին։

 

դիտվել է 754 անգամ
Լրահոս
Փաստորեն, երեկ իր բերանով ասաց, որ պատերազմը ու պարտությունը ինքն ա սադրել․ Քրիստինա Նազարյան Դուք ի՞նչի մասին եք մտածում, 36 զոհ խաղաղ պայմաններում․ զոհվածի մայր՝ ՊՆ ֆիլմի տակ մեկնաբանություն է թողել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ մյուս մասնակիցներ միացել են Ռուսաստանի դեմ լիարժեք պատերազմին. Մեդվեդև Միանձնյա որոշումներով հանձնել է սահմանները․ արագաչափերի առումով հանրաքվեի մասին է խոսում․ Բագրատ սրբազան Մի՞թե սա է մեր հավաքական ընտրությունը․ Լիլիթ Գալստյան Գերմանիայում ասել են, որ ուկրաինական հակամարտությունը դադարել է տարածաշրջանային լինելուց Փոթորկի հետևանքով Իռլանդիայում հոսանքազրկումներ են եղել, Բրիտանիայում ճանապարհներ են փակվել Երբ աշխարհում գործածվեց Արևմտյան Հայաստան տերմինը, մարդկությանը հայտնի չէին կովկասյան թաթարները Ադրբեջանի խորհրդարանը քննադատել է Փաշինյանին «Արևմտյան Ադրբեջանի» և Արևմտյան Հայաստանի համար Եվրախորհրդարանը Շոլցից պահանջել է Taurus հրթիռներ առաքել Կիև Մերկելը կարծում է, որ իրեն «քավության նոխազ» են դարձրել ուկրաինական հակամարտության պատճառով ՌԴ ՊՆ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Դնեպրի օդանավակայանին Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու Արցախը սպանել է, բանակը սպանել է, պատմությունը սպանում է, հիմա խոսում է իր «պարտքի» մասին Ես հրեշ եմ ստեղծել․ Բլատերը՝ ՖԻՖԱ-ի մասին Իշխող կուսակցությունից Լեհաստանի նախագահի թեկնածու է դարձել Վարշավայի քաղաքապետը Կարեն Անդրեասյանի խայտառակ գործունեությունը ԲԴԽ ղեկավարի պաշտոնում շատ է քննարկվել և քննադատվել Մեծ Բրիտանիայում հաշվարկել են, թե որքան ժամանակում ռուսական նոր հրթիռը կարող է հասնել Եվրոպա Ուկրաինան կորցրել է Կուրսկում գրաված տարածքի ավելի քան 40 տոկոսը. Reuters Մի շարք երկրների բանկեր դադարեցրել են «Գազպրոմբանկի» UnionPay քարտերի սպասարկումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Թրամփի հետ քննարկել է անվտանգության գլոբալ մարտահրավերները Զաքիր Հասանովը հանձնարարել է բարձր պահել զորքի մարտունակությունն ու զգոնությունը Կանադան կկալանավորի Նեթանյահուին, եթե նա այցելի մեր երկիր. Ժոլի Իրանն ու Սաուդյան Արաբիան ձգտում են տարածաշրջանում խաղաղության հաստատման. Իրանի ԱԳՆ Մոտ մեկ միլիոն մարդու պարտադրում են իշխանության կողմից ընտրված կազմակերպությանը տրամադրել տվյալներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 21-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սամվել Հակոբյանը Նոյեմբերի 21-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սարգիս Ավետիսյան Նոյեմբերի 20-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Նոյեմբերի 20-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 20-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Նոյեմբերի 20-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Նոյեմբերի 19-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Գալստյանը(Արցախ) Նոյեմբերի 19-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am