Այսօր Հայելի ակումբում Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը հայտարարեց, որ Արցախում ընտրական գործընթացներն ավելի լավ են ընթանում, քան Հայաստանում կամ Արեւմուտքում:
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում՝ տնտեսկան աճ, հսկայածավալ շինարարական աշխատանքներ, խոսում է այն մասին, որ լուրջ աշխատանքներ են տարվում: Իսկ բնապահպանության նախարարության ստեղծումը եւս պատահական չէր՝ մեծ քանակությամբ ՀԷԿ-եր են կառուցվում, նաեւ հանքավայրեր են շահագործվում: Շուտով Արցախում կանցնեն կաթիլային եղանակով ոռոգման համակարգին, ինչը հնարավորություն կտա խնայել ջուրը եւ լավ բերք ստանալ: Ստացված մթերքը կապահովի ոչ միայն Արցախին, այլ նաեւ ՀՀ-ին»:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ ՄԱԿ-ի ամբիոնից ունեցած հայտարարության մեջ պատերազմ սկսելու սպառնալիքին՝ նշեց. «Ես չեմ կարծում, որ, եթե ինքը լուրջ պատերազմ սկսելու վերաբերյալ խոսեր, իր կինն ու դուստրը սելֆի անեին այդ դահլիճում, հաստատ սգի մեջ կլինեին, բայց քանի որ սելֆի էին անում, հասկանում էին, որ իրենց հայրիկն ուղղակի ամբախ-զամբախ խոսում էր»:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը