Հա՛մ իրենք ոչինչ չեն անում, հա՛մ էլ մյուսներին խանգարում են

«Փաստ» օրաթերթը գրում է.


Երկրի սահմանների, տարածքային ամբողջականության, բնակչության ֆիզիկական անվտանգության պաշտպանությունը պետության անվիճարկելի առաջնահերթությունն ու պարտականությունն է: Այդպես պետք է լինի: Մեր մեջ ասած՝ պետության կազմավորումն առաջնահերթ հենց այդ խնդիրները լուծելու համար է: Պետության քաղաքացիները (առանձին դեպքերում՝ հպատակները) առաջին հերթին հենց դրա համար են հարկեր և տուրքեր վճարում, որպեսզի գոյացած միջոցներով օրվա իշխանությունը կարողանա լուծել վերոնշյալ խնդիրները: Հիմա, ու սա արդեն ամենևին գաղտնիք չէ, այլ փաստացի իրականություն, ստացվել է այնպես, որ տարբեր անձանց նախաձեռնություններով ու հասարակական կարգով ձևավորվել են մասնավոր խմբեր, որոնք իրենց հնարավորությունների սահմաններում լծվել են ինքնապաշտպանական խնդիրների լուծմանը, որոշակի թվով մարդկանց ինքնապաշտպանության և ինքնապահպանման տարրական կանոնները սովորեցնելուն, սահմանների կահավորմանը: Նման նախաձեռնություններից է, օրինակ՝ «Ողջ մնալու արվեստը» կենտրոնը, չնայած միայն իրենք չեն այդ «գծի վրա»:

Դա, մեծ հաշվով, պետական կառույցների անգործության կամ անուշադրության պայմաններում գոյացած վակուումը ինչ-որ կերպ «լցնելուն» նպատակաուղղված բնական դրսևորում է: Այլ կերպ դա կոչվում է հանրության ակտիվ շերտի ինքնակազմակերպում, ինչը, ի դեպ, բնորոշ է ոչ միայն մեր հասարակությանը: Պետք է նկատել, որ նման նախաձեռնությունները ցանկացած պարագայում ողջունելի են: Դե, գոնե տրամաբանությունը հուշում է, որ պետք է ողջունելի համարվի: Բայց ինչն է հետաքրքիր. հատկապես մերձիշխանական կամ այդպիսին ընկալվող շրջանակներից որոշակի հակաքարոզչություն է իրականացվում այսօրինակ նախաձեռնությունների դեմ: Չնայած, այս դեպքում «հակաքարոզչությունը» մի փոքր մեղմ ձևակերպում է, քանի որ այն, ինչ դրսևորվում է, ավելի շուտ ու ավելի շատ ուղղորդված արշավ է հիշեցնում: Հետաքրքիր է, այդ ի՞նչ են անում նման նախաձեռնությունները, որ հայտնվել են նման հակաքարոզչության թիրախում:

Որքան հայտնի է, նման նախաձեռնությունների նպատակներից առաջինը այն է, որ բնակչության գոնե մի մասը ինքնապաշտպանության տարրական պատկերացումների ու կանոնների տիրապետի: Դա, հասկանալի է, հնարավոր է նախաձեռնություններով հետաքրքրված մարդկանց խմբերի պարապմունքներով, դասընթացներով: Վա՞տ է... Բացի այդ, մասնավոր նախաձեռնությունները նպատակ են հետապնդում, այսպես ասած, «պաշտպանության երկրորդ գիծն» ապահովել, ամրապնդել: Հայտնի է, որ օրինակ՝ «Գմբեթ» անվանումը կրող ծրագրերով նպատակ կա կառուցել-կահավորել (նախապատրաստել) առնվազն 500 կրակային հենակետ՝ առավել բարդ և վտանգավոր ուղղություններով, իսկ հնարավորության դեպքում՝ դրանց թիվը հասցնել 4700-ի՝ սահմանի ողջ երկայնքով, բնակավայրերի շուրջ, ճանապարհների հանգուցային կետերում: Վա՞տ է...

Մարդիկ, մեծ հաշվով, ցանկանում են անել և անում են բաներ, որոնք, ևս մեկ անգամ ընդգծենք, առաջնահերթ հենց պետական մարմինները պետք է անեին: Եթե կուզեք իմանալ, պետությունն արդեն պետք է ինքնապաշտպանական բազմաթիվ ջոկատներ կազմավորած լիներ բոլոր սահմանամերձ բնակավայրերում: Այնպես, որ յուրաքանչյուր բնակիչ առաջին իսկ կրակոցների դեպքում իմանար, թե ինքն ուր է գնում, ինչ պետք է անի: Ըստ որում, պետությունը նման աշխատանքներ պետք է դեռ 2020 թվականի նոյեմբերի 10-ից սկսեր իրականացնել: Առնվազն 3 տարի ի՞նչ է արվել կամ՝ դրա նման ինչ-որ բան արվե՞լ է: Նկատի ունենք համապետական ընդգրկմամբ: Ոչինչ: Երևի միայն բարձրահարկ շենքերի նկուղներն են քիչ թե շատ մաքրվել, ու... վերջ: Համարել են, որ դրանով «ապաստարանների» հարցերը լուծվեցին: Հա, մեկ էլ «օդային տագնապի» մասին ինչ-որ թռուցիկներ են փակցրել շենքային հայտարարությունների վահանակներին ու՝ վերջ: Լավ, ինչ արել կամ չեն արել: Դրա մասին չէ խոսքը:

Հիմա առանձին մարդիկ, անհատներ, մարդկանց խմբեր նախաձեռնություն են ցուցաբերել և ինչ-որ բան են անում: Որևէ իշխանություն պետք է գոնե գոհ ու շնորհակալ լինի, որ հայտնվել են մարդիկ, որոնք իր գործի, իր բեռի մի որոշակի մասը վերցրել են իրենց ուսերին: Թվում է՝ պետք է ակտիվորեն համագործակցեն, ջանքերը համատեղեն, եթե պետք է՝ միասնական համակարգում իրականացնեն: Բայց չէ, երևի մեր իրականության մեջ նորից գործում է «ոչ մի լավ գործ անպատիժ չի մնում» մոտեցումը: Լավ, չեք ուզո՞ւմ օգնել, համագործակցել, նպաստել, մի՛ օգնեք: Բայց եթե չեք օգնում, գոնե մի՛ խանգարեք: Վերջին հաշվով, պարոնայք իշխանավորներ, այդ ձե՛ր գործունեությունը, իսկ որ ավելի ստույգ է՝ անգործությունն է առաջին հերթին բերել նման նախաձեռնությունների գոյության անհրաժեշտությանը:

դիտվել է 395 անգամ
Լրահոս
Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am