Իսրայելը պետական մակարդակով ոչինչ չի ձեռնարկել, որպեսզի ինձ փրկի, լինի դա Բելառուսի բանտում իմ եղած ժամանակահատվածում, թե Ադրբեջանում, իր բլոգում գրել է Ալեքսանդր Լապշինը:
«Մինսկում և Մոսկվայում Իսրայելի հյուպատոսներն ինձ այցելել են, սակայն դա նրանց պարտականությունների շրջանակում էր, նրանք պարտավոր են օրենքով հյուպատոսական օգնություն ցուցաբերել քաղաքացուն: Բացի այդ, Իսրայելը ոչ մի քայլ չէր ձեռնարկում և դա ուներ երեք պատճառ:
Այս տարի Ադրբեջանն Իսրայելի հետ պայմանագրեր է կնքել շուրջ 5 մլրդ դոլար արժողությամբ զենքի մատակարարման համար՝ այդպիսով դառնալով ռազմաարդյունաբերական համալիրի գլխավոր հաճախորդներից մեկը:
Ինչպես հասկանում եք, այս բոլոր սխեմաները չափազանց «գորշ» են՝ անխուսափելի «ատկատներով», անձնական կապերի օգտագործմամբ: Նույնիսկ ինձ հետ բերելուց հետո, Իսրայելը շատ բարդ իրավիճակում կհայտնվեր: Տեղական դատարանը ստիպված կլիներ վերանայել Լեռնային Ղարաբաղ կատարած իմ այցելության գործը և այն համապատասխանեցնել Իսրայելի օրենքներին: Պարզ լեզվով ասած՝ իսրայելական դատարանը մեծ հավանականությամբ պետք է ինձ արդարացներ՝ ճանաչելով ադրբեջանական դատավճիռը, մեղմ ասած, անհիմն:
Ինչպես կռահում եք, չափազանց դժվար է նման լայնածավալ պայմանագրեր ձեռք բերել, իսկ դրանք կորցնելը շատ հեշտ է՝ օրինակ, հանդես գալով բլոգերի պաշտպանության օգտին, որն անօրինական հայտնվել էր ադրբեջանական բանտում: Սրանք իմ ենթադրությունները չեն, այլ ներքին տեղեկատվություն է: Իսրայել չէ, որ «փրկեց ինձ» Ադրբեջանից, դա արել է Իլհամ Ալիևն անսպասելիորեն ստորագրելով հրամանագիր՝ ինձ ներում շնորհելու մասին, - գրել է Լապշինը:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը