Azerichild.info-ն աշխարհին կպատմի Ադրբեջանում մանկապարտեզային տարիքից հայատյացության սերմանման մասին

Ադրբեջանում հակահայկական քարոզչությունը բնակիչների շրջանում սերմանվում է արդեն վաղ մանկական տարիքից՝ դրանով իսկ մեծացնելով հայերին ատող մի սերունդ:

Հայ փորձագետները վերջին տարիներին ամենայն ուշադրությամբ հետևում ու արձանագրում են այդ երևույթը և դրա վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի դարձնում ինչպես հայ, այնպես էլ հենց ադրբեջանցի ու նաև միջազգային լսարանին: Այդպիսի հաջողված տեղեկատվական հարթակ է «Azerichild.info» նախագիծը, որի շնորհանդեսը կայացավ փետրվարի 25-ին Երևանում:

«Azerichild.info» նախագծում հավաքված է Ադրբեջանում հայատյացություն քարոզող մանկական ուսումնական և մեթոդական գրականության հարուստ բազա: Բազմաթիվ օրինակներով ցույց է տրված, թե ինչպես է հայատյացությունն այդ երկրում քաղաքացիների մեջ սերմանվում մանկապարտեզային տարիքից սկսած: «Ադրբեջանում մայրերն իրենց 5 տարեկան երեխաների հետ խոսում են «չար ու մարդասպան» հայերի մասին, այդ տարիքից սկսած՝ երեխայի ուղեղը լվանալով»,- ասաց Արմինե Ադիբեկյանը: Ըստ նախաձեռնության հեղինակների՝ Ադրբեջանում մեծացել է մի սերունդ, որի հետ իրենց տարեկից հայերի սերունդը ապագայում կարող է առնչվել և անմիջականորեն զգալ հայատյացության հետևանքները: Հոգեբան Իզաբելլա Ղազարյանի դիտարկմամբ՝ հայատյացությունն Ադրբեջանում ընթանում է երկու մակարդակով՝ ապամարդկայնացում (դեհումանիզացիա) և «հրեշացում» (դեմոնիզացիա). քարոզչական բոլոր նյութերում հայերը նախ զրկված են մարդկային կերպարանքից, ապա ներկայցվում են որպես չար, մութ ուժեր, որոնք մեղավոր են Ադրբեջանում տեղի ունեցող բոլոր ձախողումների, անգամ մարդկանց կենցաղային դժվարությունների ու անհաջողությունների համար: Քարոզչության ոլորտի հետազոտող, Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ևս անդրադարձավ ադրբեջանական երիտասարդ սերնդի՝ հայկական այլատյացության հիման վրա դաստիարակության ծանր հետևանքներին: «Ադրբեջանում չի թույլատրվում մտածել պետական քաղաքական գծից դուրս, հատկապես երիտասարդների շրջանում իրավիճակն այնպիսին է, որ նրանց հետ պարզապես հնարավոր չէ խոսել, քննարկել: Ավագ սերնդից կան մարդիկ, որոնք հասկանում են, որ իրականությունն այլ է, բայց նրանք ստիպված լռում են, չնայած չեն էլ խրախուսում հակահայկական քարոզչությունը»,- ասաց նա։ Կարեն Վրթանեսյանն ընդգծեց, որ հետպատերազմական Գերմանիայում քաղաքացիների ապանացիֆիկացիայի օրինակով նման ապահայատյացության վերականգնողական գործողության կարիք կա և կլինի նաև Ադրբեջանում: «Հիմա շատերն են խոսում հայ-ադրբեջանական երկխոսության, հակամարտության կարգավորման մասին, սակայն առանց նման ռեաբիլիտացիայի նմանատիպ բոլոր քայլերը ձախողվելու են»,- ասաց մասնագետը:
 
Artsakhpress.am

դիտվել է 53 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am