Վանո Սիրադեղյան. 1996-ի անհամությունը ես վերագրում եմ Տեր-Պետրոսյանի հոգնածությանը

Վանո Սիրադեղյանը 1998թ. Հ1 հեռուստատեսությամբ Մարդու ժամանակը” հաղորդաշարի ընթացքում խոսեց 1996թ. սեպտեմբերի 22-ի նախագահական ընտրությունների մասին.  “1996-ի ընտրությունները չարաբաստիկ ընտրություններ էին: Ընտրություններից մեկ ամիս առաջ պարզ դարձավ, որ ընտրութունները ձախողվում են: Այնպիսի տպավորություն էր նույնիսկ, որ հիմա, հետին թվով, իմ ընկերներից, որոնք իշխանության մեջ չեն եղել, ասում են, որ այդքան ապաշնորհ քարոզարշավը միայն մի դեպքում կարող էր լինել, եթե նախագահը չէր ուզում ընտրվել: Բայց եթե չէր ուզում ընտրվել, շատ քաղաքակիրթ ձև կար՝ պիտի թեկնածությունը չդներ: Ոչ միայն չդներ, այլ հակառակորդին օգներ, որ անցնի: Այդպիսի բան չկար: Ուղղակի ապաշնորհություն էր ընտրությունների քարոզարշավը: 1996-ի անհամությունը ես վերագրում եմ Տեր-Պետրոսյանի հոգնածությանը: Արդեն սպառել էր իրեն, հոգնել էր: Երբ որ ընտրությունների արդյունքները հաղորդում էին, բոլորս նստած էինք ՀՀՇ-ի վարչության շենքում և Ռոբերտ Քոչարյանն էր, Լեոնարդ Պետրոսյանն էր, Արկադի Ղուկասյանը, մենք բոլորս այնտեղ էինք՝ Սարգսյանը, Տեր-Պետրոսյանը, և ստանում էիք այդ անմխիթար տվյալները, ընդ որում մեր մոտից այդ գիշեր հրապարակ Վազգենի կողմնակիցներին լուրեր էին տանում, որ այնտեղ ընկճված են: Շատ ոգևորվեցին, Վազգենը հաստատ չէր անցել: Առաջինը լավ նկատեց Քոչարյանը հենց նույն գիշերը: Վազգեն Սարգսյանին կանչեցի մյուս սենյակ: Իմ միակ հարցն էր՝ Լևոնը պատրաստ է՞ երկրորդ փուլի գնալու: Վազգենն ասաց, որ պատրաստ չէ: Ես ուզում էի իմ տպավորությունը ստուգեմ: Ասաց` շուտ վերադառնանք, որ մեր առանձին խոսելու մասին կասkակծներ չունենան: Կամ խուճապի: Երկրորդ փուլ չեղավ: 1996-ի դեպքերից հետո նախագահն ընկավ եռամսյա դեպրեսիայի մեջ: Ես ասացի, որ գնում եմ: Իմ գնալը մի քիչ արագացրեց կառավարության կազմումը: Ամբողջ պետական համակարգն էր լուծարված, չէր աշխատում”:

դիտվել է 71 անգամ
Լրահոս
Որքան էլ Արարատի պատկերը փորձեն ջնջել, Սբ Հռիփսիմե, Գայանե եկեղեցիները մտնելիս հանդիպելու են Մասիսին Իշխանափոխությունն առաջնահերթություն է, բայց այն չպետք է ինքնանպատակ լինի․ Թանդիլյան Համաշխարհային բանկը կանխատեսել է Իրանում պատերազմի հետևանքով նավթի և գազի արժեքների տատանումները Արթուր Ավանեսյանի մեղադրանքը, վարույթը որևէ իրավական հիմք չունի․ փաստաբան Հունաստանում ձերբակալել են պետական հաստատություններում կրակ բացած 89-ամյա տղամարդուն Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հետ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ների արտադրությունը չդադարեցնելու մասին Պակիստանի բանակը վերսկսել է Աֆղանստանի գնդակոծումը Այն, ինչ հիմա մեր տեսադաշտում է, բոլորիս վաստակած ամոթն է. Հասրաթյան Արարատի պատկերը նոր աձնագրերից անհետացնողին լսեք (տեսանյութ) Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին. մահացածը 20-22 տարեկան տղա է Սրանք պետք է զրկվեն պետական բյուջեն մսխելու, հիմնադրամներ պահելու, օլիգարխներից ֆինանսավորվելու, իրավապահներին հրահանգներ իջեցնելու հնարավորությունից Եկեղեցի քանդողների ձեռքը համբուրողներդ հանդես եք գալիս եկեղեցին բարենորոգողների դիրքի՞ց․ Տեր Զարեհ Թուրքիան ու Ադրբեջանը զարգացնում են տնտեսական հարաբերությունները Նրան անձամբ շնորհավորելու հնարավորությունն այս իշխանությունը խլել է մեզանից․ Սաղաթելյան «Գեղարդ» հիմնադրամի դիմում-նամակը` միջազգային մշակութային ու կրոնական կառույցներին Մի՞թե այնքան եք կորցրել արժանապատվության զգացումը, որ հերոսի ցավից հաճույք եք ստանում․ գնդապետ Brent-ը թանկացել է Ադրբեջանցի վանդալները վնասել են օկուպացված Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցու գմբեթի խաչը Մասյացոտնի թեմը մեծ միջոցառում է կազմակերպելու Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ Տարոն Չախոյանի գրանցած կայքում ներկայացվող «հանրային կարծիքի» մի մասի աղբյուրները գոյություն չունեցող օգտահաշիվներ են․ CivilNet Մահացել է Էլինար Վարդանյանի մայրը
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am