Ամերիկայի ձայն
Նախագահի վստահության բարձր վարկանիշն ամրապնդում է նրա դիրքերը և ստիպում Կոնգրեսին հաշվի նստել նրա հետ, նշում է «Գելափ» հաստատության գլխավոր խմբագիր Ֆրենք Նյուփորթը:
«Այս պահին նախագահ Թրամփի վարկանիշը 50 տոկոսից ցածր է, որը վկայում է, որ ամերիկացիների մեծ մասը դժգոհ է նրա գործունեությունից: Դա դժվարացնում է նրա քաղաքական օրակարգի իրականացումը»,- ասում է Նյուփորթը:
Սակայն դժվար է ունենալ 50-60 տոկոսանոց վարկանիշ քաղաքական պառակտված մթնոլորտում:
«Անհրաժեշտ է ստանալ ոչ միայն սեփական կուսակցության կողմնակիցների հավանությունն, այլ նաև գրավել անկուսակցականներին և այլ կուսակցության ներկայացուցիչներին»,- ընդգծում է Նյուփորթը:
Նյուփորթի կարծիքով քաղաքական այս իրավիճակը սկիզբ չի առել նախագահ Թրամփից: Այն սկսել է նախագահ Բուշ կրտսերի օրոք և շարունակվել նախագահ Օբամայի տարիներին: Երկրում իրավիճակը փոխելու բոլոր փորձերն առերեսվում են ԱՄՆ-ի քաղաքական դաշտի պառակտվածության հետ, որը հատկապես աչքի է ընկնում այս կամ այն պահպանողական կամ լիբերալ ընտրական շրջանում:
«Այժմ չունենք խառը ընտրաշրջաններ: Դրանք միշտ ընտրում են ծայրահեղականների այս կամ այն քաղաքական ճամբարից»,- նշում է Նյուփորթը:
Այս իրավիճակին նպաստում է նաև մամուլը: Սակայն Գելափի հարցումները ցույց են տալիս, որ ամերիկացիների շրջանում նվազել է վստահությունը դեպի քաղաքական գործիչներ և մամուլ: Նրանց մեծ մասը գերադասում է համագործակցությունը պառակտվածության փոխարեն:
«Հանրությունը ցանկանում է, որ իր ընտրած գործիչներն ավելի շատ համագործակցեն եւ փորձեն հասնել փոխզիջման, այլ ոչ թե առաջնորդվեն կարծրացած դիրքորոշումներով»,- նշում է Գելափի խմբագիրը:
Նյուփորթը եզրակացնում է, որ հանրությունն ունի գիտակցում, որ դժվար է առաջ շարժվել ներկա քաղաքական պառակտվածության պարագայում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը