Առողջապահական համակարգի կադրային շիլաշփոթը...

«Փաստ» օրաթերթը գրում է.«Վերջերս մամուլը գրեց, որ առողջապահության իրավաբան-նախարար Անահիտ Ավանեսյանը դատարանում պարտվել է Թոքաբանության ազգային կենտրոնի նախկին տնօրեն Արտակ Մանուկյանին։ Դատարանը պարտավորեցրել է Ավանեսյանին՝ Մանուկյանին վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար չվճարված աշխատավարձը և վերականգնել նրան իր պաշտոնում։ Մոտ երկու ամիս առաջ էլ դատարանը պարտավորեցրել էր Ավանեսյանին վճարել պետական առողջապահության գործակալության նախկին պետ Ծաղիկ Վարդանյանին հարկադիր պարապուրդի քսան ամսվա համար, վճարել նաև տույժ ու տուգանքը, դատական ծախսերը ու վերջինիս վերականգնել պաշտոնում։
Միայն թե բանն այն է, որ այսպիսի դեպքերում վճարողը ոչ թե բուն ապօրինի որոշում կայացնողն է լինում, այլ պետությունը։ Այսինքն, Արտակ Մանուկյանին ու Ծաղիկ Վարդանյանին վճարում է ոչ թե Ավանեսյանն իր գրպանից, այլ հարկատուներն են վճարում։
Բայս սա դեռ ամենը չէ: Պարզվում է՝ համակարգում շատերն են դարձել Ավանեսյանի ու նրա նեղ շրջապատի կամայական որոշումների զոհը։ Մասնավորաբար, վերջին երկու տարվա ընթացքում Ավանեսյանը Ինֆեկցիոն հիվանդությունների կենտրոնում երեք տնօրեն է փոխել։ Երեք տնօրեն փոխել է նաև Այրվածքաբանության ու մաշկաբանության կենտրոնում։ Ապրիլին Թոքաբանության ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Մանուկյանին աշխատանքից ազատելուց հետո Ավանեսյանը որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակել է տնօրենի տեղակալ Կարեն Պողոսյանին, սակայն մի քանի օրից փոխել է որոշումը ու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակել մեկ ուրիշ տեղակալի՝ Նաիրա Խաչատրյանին։
Ընդամենը օրեր առաջ Ավանեսյանը նոր տնօրենի պաշտոնակատար է նշանակել Սևանի հոգեբուժական հիվանդանոցում՝ ազատելով իր նշանակած նախորդ տնօրենին։ Վերջինս հասցրել է պաշտոնավարել ընդամենը մեկ տարի։ Նույն վիճակն է նաև առողջապահության նախարարության բաժիններում ու վարչություններում: Նախարարության մեր աղբյուրները նշում են, որ կադրային փոփոխություններն արվում են ոչ թե մասնագիտական ունակությունների ու փորձի վրա հիմնվելով, այլ ինչ-որ կամայական, այդ թվում՝ նեղ քաղաքական նկատառումներով, ինչպես նաև «խնամի-ծանոթ-բարեկամ»՝ իբրև թե իշխանության կողմից մերժվող մոտեցումներով: Ի դեպ, հիշենք, որ երբ մամուլում հրապարակումներ եղան, որ Ավանեսյանն իր ընկերուհուն էր պաշտոնի նշանակել, Ավանեսյանն արձագանքել էր, թե գերատեսչությունում իրենք բոլորը ոչ միայն ընկերներ են, այլև մեկ ընտանիք...
Ընտանիքն՝ ընտանիք, բայց մեր աղբյուրները փոխանցում են, որ միայն վերջին ամիսներին նախարարությունից, իրենց դիմումների համաձայն, հեռացել են նաև տարբեր աշխատակիցներ, ընդ որում՝ ոչ «շարքային», այդ թվում՝ իրավաբանական վարչությունից: Պատճառաբանությունը եղել է իբր թե ավելի լավ աշխատանք գտնելը, սակայն, մեր տեղեկություններով, գլխավոր պատճառը եղել է Ավանեսյանի ու նրա մերձավորների անհիմն որոշումների հետ անհամաձայնությունը։ Այնպիսի տպավորություն է, որ առողջապահական ամբողջ համակարգն Անահիտ Ավանեսյանի համար դարձել է յուրօրինակ խաղալիք ու... կադրային շիլաշփոթի «վիրուսով» վարակվել:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 376 անգամ
Լրահոս
Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am