5 տարին քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրա անելու համար, բայց Փաշինյանը կարողացավ դա անել

«Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հանգեցրեց՝ Հայաստանն ու Արցախն այս վիճակին հասցրեց․ 5 տարվա ընթացքում նա կարողացավ կորցնել Արցախն ու վտանգի տակ դնել Հայաստանը»,- «Հրապարակ» օրաթերթի հետ զրույցում ասաց Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը՝ անդրադառնալով Եվրախորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթին։

«Կարող ենք ասել, որ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ապահովել հայ ժողովրդի, հայ ազգի համար անվտանգային քաղաքականություն։ Իր մեթոդներով, իր որոշումներով, իր քաղաքական գծով ինքը վտանգի տակ դրեց Հայաստանն ու Արցախը՝ Արցախն արդեն իսկ կորցրինք, եւ այսօր Հայաստանը լուրջ վտանգի առջեւ է, որովհետեւ Ալիեւը քանի անգամ հայտարարել է, որ Հայաստանն Արեւմտյան Ադրբեջան է, եւ Ադրբեջանը պիտի վերականգնի իր իրավունքները Հայաստանի վրա։ Փաշինյանն ընտրեց անպատասխանատու քաղաքականությունը․․․ Երբ որ ունենք ռազմավարական պայմանագիր Ռուսաստանի հետ եւ երբ որ գիտենք Հայաստանի աշխարհաքաղաքական դիրքը, վիճակը, երբ Ադրբեջանը լուրջ ձեւով տասնյակ տարիներով զինվում է, չենք կարող Ռուսաստանի՝ ռազմավարական դաշնակցի հետ վարվել այնպես, ինչպես Նիկոլ Փաշինյանն է վարվում։ Կապ չունի՝ սիրում ենք, թե չենք սիրում Ռուսաստանը, կապ չունի՝ համաձայն ենք, համաձայն չենք Ռուսաստանի գծի հետ, կարեւորն այն է, որ երբ երկիր ենք ղեկավարում, եւ Հայաստանի պես աշխարհաքաղաքական բարդ իրավիճակում գտնվող երկիր է, առաջնահերթությունը ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ Արցախի եւ Հայաստանի ժողովրդի անվտանգությունը»,- ասաց Փափազյանը։

Նա կարծում է, որ 5 տարին շատ քիչ ժամանակ է՝ ամբողջը տակնուվրա անելու համար, բայց Փաշինյանը կարողացավ այդ ուժն ունենալ՝ 5 տարում կորցնել Արցախը եւ վտանգել Հայաստանը։ Ստեղծված իրավիճակում, երբ նույնիսկ Փաշինյանն է խոսում Ադրբեջանի կողմից հարձակման մասին, ինչո՞ւ է շարունակում քննադատել, դեմ խոսել Ռուսաստանին, որի հետ ռազմավարական դաշնակցության փոխօգնության պայմանագրեր ենք կապել։

«Կարող ենք դատապարտել Ռուսաստանի կեցվածքը 44-օրյա պատերազմի ընթացքում, հետպատերազմական կոնտեքստի մեջ, Արցախի հայաթափման քաղաքականության հարցում իր դերը չխաղաց Ռուսաստանը՝ կարող ենք դատապարտել, բայց Հայաստանի վարչապետը պետք է լավ հասկանա ռիսկերը, ու նա շարունակում է այդ ռիսկերը վատ ձեւով կշռել։ Իր քաղաքականությամբ Փաշինյանը տկարացրեց հայկական կողմին՝ ոչ միայն Արցախը կորցնելով ու հայաթափելով։ Նաեւ շարունակում է պառակտել, այդ նույն սփյուռքը փորձում է տկարացնել՝ իր նախաձեռնություններով»,- ասում է ֆրանսահայ համայնքի հեղինակավոր ներկայացուցիչը։

Փափազյանը նշեց, որ ապրում է Ֆրանսիայում, որը մաս է կազմում Արեւմուտքին՝ ՆԱՏՕ-ի անդամ է, եւ ինքը մեծացել ու կայացել է այս մթնոլորտի մեջ, ու իրեն պրոռուս չեն կարող համարել։ Սակայն պետք է պրագմատիկ լինել, պետք է սթափ դատել ու գնահատել իրավիճակը։ Քաղաքական նախընտրություններ կարող ենք ունենալ, սակայն առաջնահերթությունը ժողովրդի անվտանգությունն ապահովելն է՝ ճիշտ որոշումներով, այնինչ 5 տարվա ընթացքում Փաշինյանը միայն սխալ որոշումներ է կայացրել։

«Ես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարող է այսօր այս մարդը Հայաստանի ժողովրդի վստահությունը վայելել՝ անհասկանալի է, որովհետեւ ինքն է վտանգի տակ դնում հայ ժողովրդին, ինքը չի պաշտպանում ժողովրդին, ինքը կորցրեց Արցախը, իր քաղաքականությամբ է տկարացնում հայկական կողմին։ Ուզում եմ փնտրել որոշումներ՝ Փաշինյանի կողմից արված, որ ասեմ՝ լավ էր, բայց չեմ կարողանում գտնել այդպիսի որոշում։ Եթե վաղն Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, մենք սպասելու ենք, որ Ռուսաստանը պաշտպանի՞ մեզ, երբ որ մեր վարչապետ Փաշինյանը 5 տարի է՝ քննադատում է, դատապարտում է Ռուսաստանին»,- հարցնում է Փափազյանը։

Փաշինյանի՝ բացահայտ գործող եւ թաքնված քարոզիչներն աշխատում են այն ուղղությամբ, որ Հայաստանին օգնության կգա Արեւմուտքը՝ Եվրամիությունն ու ԱՄՆ-ն՝ նկատեցինք մենք։ Մեր զրուցակիցը պատասխանեց, որ անհրաժեշտ է Արեւմուտքի հետ կապեր հաստատել՝ տնտեսական եւ այլն։ Դա կարեւոր է, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք Եվրոպան զորք կուղարկի Հայաստան, եթե Ադրբեջանը հարձակվի։ Զենքի հավասարակշռությունը խիստ խախտված է, ու եթե Ադրբեջանը հարձակվի, Հայաստանը հողի վրա դաշնակից պետք է ունենա։

«Դաշնակից ուներ Հայաստանը, սակայն կորցրեց իր դաշնակցին, երբ որ Փաշինյանը եկավ ու հաստատեց հակառուս իշխանություն Հայաստանում։ Ճիշտ հասկացեք ինձ, ես չեմ պաշտպանում Ռուսաստանը, բայց երկրի ղեկավարը պետք է պրագմատիզմ ունենա, թե որ քայլերով ես կարող եմ պաշտպանել իմ ժողովրդին ու նրա անվտանգությունն ապահովել։ Փաստորեն, իր քաղաքականությամբ 5 տարվա մեջ տեսանք հետեւանքները»,-եզրափակեց Մուրադ Փափազյանը։

դիտվել է 222 անգամ
Լրահոս
Այդ ո՞ր հաղթանակն եք նշում․ «Հրապարակ» ՌԴ-ն սանկցիաների երկրորդ խոշոր փաթեթն է պատրաստում․ «Հրապարակ» Իշխանությունը դեսանտ է իջեցրել Գյումրու համայնքապետարան․ «Հրապարակ» Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակը․ «Հրապարակ» Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ» ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ երբ կհրապարակվի ընտրությունների արդյունքների գործով որոշումը Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է խորհրդարանի ղեկավարությունը Իսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետ Մոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել «Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան 1 օր ջուր չի լինելու Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով Խոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են «Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին «Mercedes»-ը գլխիվայր հայտնվել է դաշտում․ կա վիրավոր Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար Մեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համար Սկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալ Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ ՀՀ-ն էներգիայի վերափոխման ինդեքսով 120 երկրների թվում 65-րդն է․ «Լույս» հիմնադրամի վերլուծությունը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արթուր Մարտիրոսյանը Հունիսի 29-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հունիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am