Իշխանության մնալու համար աճուրդի է հանել պետության շահերը

«Փաստ» օրաթերթը գրում է. 2018 թվականի մայիսին, երբ Փաշինյանը խորհրդարանում վարչապետ էր ընտրվում, թեկուզ քիչ, բայց կային քաղաքական գործիչներ, պարզապես քաղաքացիներ, որոնք վերապահումով էին մոտենում երկրի ղեկավարի նրա թեկնածությանը՝ հաշվի առնելով նրա կարողություններն ու անցյալում նրա կողմից արտահայտված դիրքորոշումները։ Բայց բողոքի ակցիայի դուրս եկած մարդկանց համար տվյալ պահին այդ հարցը երկրորդական նշանակություն ուներ, նրանք ճնշում էին գործադրում, որպեսզի Փաշինյանը հասնի իր համար բաղձալի վարչապետի աթոռին։ Արդյունքում այսօր Փաշինյանը բոլորիս կանգնեցրել է այնպիսի փաստի առաջ, երբ երկրի անվտանգային համակարգը փլուզված է, Արցախը հանձնված է, իսկ Հայաստանն անվերջ զիջումներ է կատարում հակառակորդին։

Դեռևս 2001 թվականին իր թերթում Փաշինյանը գրում էր, թե Արցախի ազատագրված տարածքները պետք է հանձնվեն, քանի որ դրանք ուրիշինն են, և հայկական դիվանագիտությունը չի կարող այնպես անել, որ այդ տարածքները չվերադարձվեն Ադրբեջանին։ Նույն թվականին լույս տեսած մեկ այլ հոդվածում Փաշինյանն անդրադառնում է արդեն Մեղրիով Թուրքիային ու Ադրբեջանին ճանապարհ տալու կամ, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» թեմային՝ նշելով, որ պետք է տալ այդ ճանապարհը, քանի որ Թուրքիայի՝ Կենտրոնական Ասիա դուրս գալը մեր շահերին ոչնչով չի հակասում, այլ հակասում է Ռուսաստանի ու Չինաստանի շահերին: Փաստացի Արցախը հանձնելու և, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» տրամադրելու ու պանթուրքական ծրագրերի իրականացմանը նպաստելու թեմաները կազմում էին ընդդիմադիր Փաշինյանի՝ տարածաշրջանային մոտեցումները։ Բայց ժամանակի ընթացքում Փաշինյանը փորձեց ցույց տալ, թե փոխում է իր մոտեցումը՝ սկսելով արդեն Արցախը հանձնելու մեջ մեղադրել ուրիշներին։ Իսկ երբ նա արդեն բազմեց վարչապետի աթոռին, սկսեց իբր հանդես գալ Արցախի պաշտպանության դիրքերից ու լիովին հակառակն ասել, թե «Արցախը Հայաստան է և վերջ», իսկ 2020 թվականից հետո հայտարարել, թե «Զանգեզուրի միջանցք» չի լինելու։

Յուրաքանչյուր գործչի հայտարարությունները գնահատելու համար պետք է նայել այդ հայտարարությունների համապատասխանությունը նրա գործողություններին։ Իսկ Փաշինյանի գործողությունները հակասում են նրա հայտարարություններին, բայց համապատասխանում են 2001 թվականին նրա կողմից գրված հոդվածներին։ Փաշինյանը նախ Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, ապա ամբողջ աշխարհի առաջ լեգիտիմացրեց Արցախի էթնիկ զտումը, ու հիմա բռնի տեղահանվածներին տեղավորելուց բացի այլ թեմա չի բարձրացվում, այն դեպքում, երբ Արցախի հայության դեմ լուրջ հանցագործություններ են տեղի ունեցել։

Եվ որքան էլ հիմա փորձ արվի այլ մեղավորներ գտնել, փաստը մնում է փաստ, որ հենց Փաշինյանն է պատմության մեջ մնալու որպես Արցախը հանձնած, Արցախում էթնիկ զտումների պատճառ դարձած ղեկավար։ Ու նրա անունը պատմության դասագրքերում կգրվի Պետրոս Գետադարձի ու Վեստ Սարգսի անունների կողքին, ովքեր Բյուզանդիային հանձնեցին Անիի բանալիները։ Եվ քանի որ Արցախի թեման Ադրբեջանն ու Հայաստանի իշխանությունները փակված են համարում, ապա հիմա հերթը միջանցքինն է։ Մի օր էլ Փաշինյանը Հայաստանի ինքնիշխանության պաշտպանության անվան տակ կարող է հանձնել միջանցքը, ինչպես իր հոդվածում էր գրում ժամանակին։ Պատահական չէ, որ Էրդողանը հայտարարել էր, թե «Զանգեզուրի միջանցքի» հարցով խնդիրը Հայաստանի հետ չէ, այլ Իրանի հետ է։ Իրադարձությունները ցույց են տալիս, որ Փաշինյանը ոչ թե հայկական շահերն է առաջ մղում, այլ սեփական անձնական շահերը և իշխանության մնալու համար աճուրդի է հանել պետության շահերը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am