Մասիս Մելքոնյանը ոչ վաղ անցյալում եղել է «Հանրապետություն» կուսակցության անդամ

«Փաստ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է, նախօրեին դատարանը ևս երկու ամսով երկարաձգեց Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը: Սակայն, մեր տեղեկություններով, իշխանությունների համար ցանկալի նման որոշման հասնելն այնքան էլ դյուրին չի եղել: Բանն այն է, որ այս գործից հրաժարվել են բազմաթիվ քննիչներ ու դատախազներ՝ վստահ, որ այն ամբողջությամբ «ջուր» է, իսկ խափանման միջոցը կալանքն ընտրելը բացարձակապես հիմնավորված չէ: Այդուամենայնիվ, իշխանություններին հաջողվել է գտնել մի քանիսին, որոնք համաձայնել են հասնել իշխանահաճո ընթացքի:

Մասնավորաբար, խոսքը քննիչներ Արման Գրիգորյանի և Հակոբ Շահբանդարյանի մասին է, որոնցից վերջինն, օրինակ՝ արդեն հայտնի է հանրությանը՝ որպես զոհվածի ծնողին առանց որևէ դժվարության կալանքի միջնորդություն ներկայացրած անձ (Աշոտ Փաշինյանի գործով), այն դեպքում, երբ բազմաթիվ քննիչներ ուղղակի հրաժարվել են այդ գործին նույնիսկ մոտենալ: Դատախազը հանրությանն ու անգամ համակարգում անհայտ անձնավորություն է՝ Արթուր Դանիել յան, որին վերջին շրջանում առավել շատ են «ուղարկում» այն գործերով, որոնց ուրիշ դատախազները չեն ցանկանում առնչվել:

Ինչ վերաբերում է դատավորին, ապա խոսքը Մասիս Մելքոնյանի մասին է, որը ոչ վաղ անցյալում եղել է Արամ Զ. Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության անդամ: Նա նիստի ժամանակ «համբերատար» լսել է բոլոր հիմնավորումները, որ Լևոն Քոչարյանը չէր կարող հարվածած լինել, այդ ամենն ընդունել է, ի հակառակ դատախազի ու քննիչի, որոնք որևէ հիմնավորում չեն ունեցել, բայց վերջում որոշել է կալանքը երկարաձգել:

Մի խոսքով, ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ այս ոլորտում է հաջողում փոքրամասնության միջոցով իր քաղաքական նպատակներին հասնել: Ընդ որում, խոսքը վերաբերում է նաև ոստիկանությանը, որտեղ ևս մեծ մասը հակված չէ դառնալ մեկ անձի քաղաքական շահերի կամակատար, ուստի Փաշինյանը հույսը դրել է փոքրաթիվ բերետավորների վրա, այդ թվում՝ պարգևավճարների միջոցով»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում

դիտվել է 315 անգամ
Լրահոս
Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին Նիդերլանդներում գետերի ցածր մակարդակը սպառնում է նավագնացությանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am