Կրթական համակարգը, որտեղ առանց դասագրքերի են ուսանում, Ժաննա Անդրեասյանի ստեղծած քաոսն է

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում կրթական ոլորտը վերջերս հաճախ է հայտնվում սկանդալների մեջ։ Սկզբում ԿԳՄՍՆ-ի կողմից նոր գրքերի տպագրության գործընթացի անհաջող ընթացքն էր, իսկ այժմ նախարար Ժաննա Անդրեասյանի երեխաների՝ Գերմանիայում սովորելն է քննարկման կիզակետում։ 2018 թվականին, երբ ՔՊ-ականները նոր էին եկել իշխանության, հայտարարում էին, որ ամոթալի է, երբ նախարարի երեխաները, սեփական երկրում սովորելու փոխարեն, ուսանում են այլ երկրներում։

Հիշեցնենք, որ հենց այդ ժամանակահատվածում Նիկոլ Փաշինյանի դուստրը եւ որդին՝ Մարիամ եւ Աշոտ Փաշինյանները, սովորում էին Էստոնիայում գտնվող Տարտուի համալսարանում։ Արայիկ Հարությունյանը բոլոր հնարավոր բեմահարթակներից հնչեցնում էր, որ նախկինների երեխաները սովորում են արտասահմանյան բուհերում։ Ժաննա Անդրեասյանի երեխաներն էլ ցանկություն են հայտնել սովորել Գերմանիայում։ Իշխանության համար դա նրանց երեխաների իրավունքն է։ Իշխանականները քարկոծում էին նախկիններին, սակայն այս աղմուկին մոռանում են ավելացնել նաեւ, որ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դուստրը՝ Արփի Հովհաննիսյանը եւս սովորում է արտասահմանում, ավելի կոնկրետ՝ Պրահայի ճարտարապետության ինստիտուտում։


Ըստ նախարար Հովհաննիսյանի հայտարարագրի՝ նրա՝ ուսման կամ այլ դասընթացների համար վճարվող վարձավճարը կազմել է 7 հազար 424 եվրո, որը համարժեք է 3 մլն 157 հազար դրամի։ Սեփական բծերը չտեսնող իշխանությունները քարկոծում էին նախկինների երեխաներին, բայց այսօր փաստացի հեղափոխական իշխանության պարագլուխ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Շուշան Փաշինյանը եւս սովորում է արտասահմանում։

Հայկական կրթական համակարգը, որտեղ առանց դասագրքերի են ուսանում, հենց նախարար Ժաննա Անդրեասյանի ստեղծած քաոսն է»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

դիտվել է 214 անգամ
Լրահոս
Դռները փակում են, երեխաներին մենակ փողոց չեն թողնում․ «Հրապարակ» Գագիկ Ղազինյանից «ազատվելուց» հետո լուծարվում է նաև նրա ղեկավարած մասնագիտական խորհուրդը․ «Փաստ» Պերմյակովի ժամանակ փողոց դուրս եկան, Շաքիի դեպքից հետո՝ լռություն․ ինչո՞ւ են չափանիշները փոխվել Երբեք նույնքան լավ չեմ կարողացել պաշտպանել իմ որևէ վստահորդի, որքան ՔՊ-ն՝ ադրբեջանցի հանցագործին Մի քանի անգամ փորձել եմ կանգնեցնել պատերազմը․ գիտե՞ք՝ ինչ էր անում Փաշինյանը․ Սամվել Կարապետյան (video) Սամվել Կարապետյանը բացառիկ մանրամասներ է հայտնում գերությունից առաջ Բակո Սահակյանի հետ զրույցից (video) Ատամնաբույժի սպանության մանրամասները․ եղբայրները մեղսունակ են ճանաչվել․ «Հրապարակ» Ի՞նչ տվեց Հայաստանի՝ Միջազգային քրեական դատարանին միանալը․ «Փաստ» Արթուր Օհանյանը կալանավորվել է Տեռորիստը ավտոմատով խաղաղասե՞ր. Նիկոլի «խաղաղությունը» մտավ մեր տուն (video) Հարավային Կորեան մտադիր է ավելացնել ներդրումները Թուրքիայում «Ամեն մեկում մի Գեղամ, մի ընդհատված կյանքի պատմություն». Արթուր Խաչատրյան Էս մի հոգին ցույց տվեց, թե ինչով են զբաղված ձեր ռազմական հետախուզությունը, Ազգային Անվտանգության ծառայությունը, Ոստիկանությունն ու Արտաքին հետախուզական ծառայությունը Գեղարքունիքի մարզում մեքենաներ են բախվել․ թունելով երթևեկությունը դադարեցվել է Այսօր Սյունիքն է վտանգի տակ․ Կարապետյան Չանչարևիչի արձագանքը՝ Արայիկ Հարությունյանի գրառմանը Վեհափառը Արգենտինայից ժամանած պատվիրակությանը ներկայացրել է Հայ Եկեղեցու առաքելությունը Մանրամասներ՝ ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջ վիճակից Հարցազրույց Սամվել Կարապետյանի հետ. «Ես գալիս եմ իշխանության ու ոչինչ դա չի կարող կանգնեցնել» (video) ՀՀ քաղաքացին փորձել է 44 հազար լարիի դեղորայք ապօրինի տեղափոխել Վրաստան Հայոց Հայրապետի բարձր տնօրինությամբ հիմնվեց Սբ Էջմիածնի Թանգարանների վերականգնման արհեստանոցը Տեղեկությունը բացարձակ անհիմն է․ ԱԱԾ Երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո «Չայնիի» ոլորաններում «Nissan March»-ը բախվել է բետոնե պատնեշին․ կան վիրավորներ Ֆրանսիան ՆԱՏՕ-ում խոչընդոտել է Ադրբեջանին, Թուրքիան էլ՝ Հայաստանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am