«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ձեւավորվել է Արցախի նոր կառավարության կազմը: Ինչպես հայտնի է՝ արդեն նոր Սահմանադրությամբ կառավարության ղեկավարը լինելու է ոչ թե վարչապետը, այլ պետական նախարարը: Այդ պաշտոնում նշանակվել է արդեն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը: Թերեւս շատերին զարմացրել է Կարեն Միրզոյանի չվերանշանակվելը:
Նրա փոխարեն արտաքին գործերի նախարար է նշանակվել նախկին նախարար Մասիս Մայիլյանը, ով նախկինում զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը: 2016 թվականից Մայիլյանը զբաղեցնում էր հատուկ հանձնարարություններով դեսպանի պաշտոնը: Կարեն Միրզոյանն արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր 2012 թվականից, եւ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ շատերի համար իսկապես անակնկալ էր այդ պաշտոնում նրա չվերանշանակվելու հանգամանքը: Առավել եւս անակնկալ է եղել այդ պաշտոնում Մասիս Մայիլյանի նշանակումը:
Սակայն թերթի տեղեկություններով՝ Կարեն Միրզոյանի աշխատանքից Արցախի ղեկավարությունն այս ընթացքում գոհ է եղել, եւ հենց դրանով է պայմանավորված, որ նա առաջիկայում ամենայն հավանականությամբ նոր պաշտոն կստանա»: Ամբողջությամբկարողեքկարդալ «Ժողովուրդ» թերթիայսօրվահամարում:
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Ապրիլի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աժ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը